Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|
13:43 - 20 դեկտեմբերի, 2019

Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան |ermenihaber.am|

armenpress.am։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից:

«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ:

Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:

Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել