Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:  «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։ «Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
13:49 - 28 մայիսի, 2022
Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը և Ռուսաստանը երեկ վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման հետ: Սա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ կապված առաջին հրապարակային պառակտումն է Անվտանգության խորհրդում 2006 թվականից ի վեր, երբ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցվեցին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձևը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի և նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու էր Lazarus հաքերային խմբավորումը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապված է Հյուսիսային Կորեայի հետ։ Քվեարկության նախօրեին Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ամիս ավելի վաղ ասել էր, որ «ժամանակն է դադարեցնել լուռ թույլտվությունը և սկսել գործել»։ Վերջին 16 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017 թվականին։
11:31 - 27 մայիսի, 2022
Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը հանդիպում կկազմակերպի ԿԺԴՀ-ի հարցով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ չորեքշաբթի օրը տարածված ծրագրում։ Հյուսիսային Կորեան մեկ օր առաջ երեք հրթիռային փորձարկում է իրականացրել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, սպասվում է, որ քվեարկություն է լինելու Փհենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ բանաձև նախագծի շուրջ։ Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, անհաջող ավարտ է ունեցել։ Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։
10:00 - 26 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։ «Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։ Նորա Վանյան
17:23 - 22 մայիսի, 2022
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։ «Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», - ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։
08:37 - 16 մայիսի, 2022
Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը
 |factor.am|

Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը |factor.am|

factor.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  «Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրի միջուկային ներուժը հնարավորինս շուտ ամրապնդելու և զարգացնելու համար»,- ասել է նա Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ:Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաև Հյուսիսային Կորեայի ռազմավարական զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ Hwaseopho-17 հրթիռները։ Կիմ Չեն Ինը նշել է, որ Հյուսիսային Կորեային միջուկային զենք է անհրաժեշտ հիմնականում զսպելու համար, բայց կարող է օգտագործվել նաև «ԿԺԴՀ-ի կենսական շահերի վրա» հարձակվելու դեպքում։ Փհենյանում ռազմական շքերթն անցկացվել է Կորեայի ժողովրդական հեղափոխական բանակի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է պարտիզանական շարժման հիման վրա, որը պայքարում էր ճապոնացի գաղութատերերի դեմ։ 
15:58 - 26 ապրիլի, 2022
Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում: «Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում: Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
15:42 - 02 փետրվարի, 2022
Հյուսիսային Կորեայում հաստատել են՝ երեկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման փորձ է իրականացվել |armtimes.com|

Հյուսիսային Կորեայում հաստատել են՝ երեկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման փորձ է իրականացվել |armtimes.com|

armtimes.com: Հյուսիսային Կորեան հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ Այս մասին հայտնում է ամերիկյան NK News ինտերնետային պորտալը։ Նշվում է, որ խոսքը Hwaseong-12 հրթիռի մասին է։ Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է հրթիռի սպառազինության համակարգի աշխատանքի ճշգրտությունը ստուգելու համար։ Հրատարակության տվյալներով՝ փորձարկմանը ներկա չի եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հիշեցնենք, Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն կիրակի օրը՝ հունվարի 30-ին, տեղական ժամանակով ժամը 07:52-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Մուպյոն-Ռի գյուղի տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռը թռել է մոտ 800 կմ՝ հասնելով 2 հազար կմ առավելագույն բարձրության։ Փհենյանը նման արձակումներ չի իրականացրել 2017 թվականի վերջից՝ դիտարկելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկումների կամավոր մորատորիում։ Այս մեկնարկը յոթերորդն էր տարվա սկզբից։ Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան փորձարկել է մարտավարական կառավարվող հրթիռներ և երկաթուղային հրթիռային համակարգ, ինչպես նաև հիպերձայնային հրթիռներ, որոնք ունակ են մանևրելու թռիչքից հետո:
09:40 - 31 հունվարի, 2022
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
 |tert.am|

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել |tert.am|

tert.am: Ճապոնիայի առափնյա պահպանությունն արձանագրել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ արկի արձակում։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։Ավելի ուշ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ չնայած հրթիռի ճշգրիտ բնութագրերը դեռևս վերլուծվում են, ենթադրվում է, որ բալիստիկ հրթիռի ստանդարտ ցուցանիշների հիման վրա արկը թռել է մոտ 800 կմ, հասնելով երկու հազար կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, իսկ թռիչքի ժամանակը՝ մոտ 30 րոպե։Հաղորդվում է նաև, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի կառավարությունը «խիստ բողոք» է հայտնել ենթադրյալ հրթիռի արձակման կապակցությամբ։Մինչդեռ հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հայտնում է, որ ԿԺԴՀ-ն իբր մեկ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով հյուսիսկորեական Չագանգդո նահանգի տարածքից։
13:52 - 30 հունվարի, 2022
Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները հաստատում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ «Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում Է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել Է շուրջ 50 կիլոմետր: Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել Է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում Է կատարել: Նախորդն իրականացրել Է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռներ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
09:55 - 17 հունվարի, 2022
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը |armenpress.am|

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Է, որ դատապարտում Է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով: «Միացյալ նահանգները դատապարտում Է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում Է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում Է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում Է եւ սպառնալիք Է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարեւանների եւ միջազգային հանրակցության համար»: «Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, եւ նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել Է Պետդեպարտամենտը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում Է հետեւել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երեւանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել: Նաեւ հաղորդվում Է, որ արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտո սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ Է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաեւ զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել Է նոր տեսակի թեւավոր հրթիռի փորձարկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:31 - 28 սեպտեմբերի, 2021