Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:
10:56 - 01 հուլիսի, 2023
Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը |1lurer.am|

Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը |1lurer.am|

1lurer.am: Պատգամավոր Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, հայտարարություն են հրապարակել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ: «Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ: Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները, արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ, ավելի են խորացրել ճգնաժամը: Շատերի, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների, թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են: Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից: Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացումը: Մենք կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»:
14:01 - 30 հունիսի, 2023
Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը
 |armenpress.am|

Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը: Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
10:22 - 26 հունիսի, 2023
«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին հետ, այցելել է Կանադայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։ «Շքախումբին մաս կը կազմէին.- Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Կրօնական Ժողովի ատենապետ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեան, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Պարոյր Վարդապետ Շէրնէզեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան։ Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը հիւրընկալուեցան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Անահիտ Յարութիւնեանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։ Դեսպանը նախ բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, որ ընդառաջեց եւ այցելեց Օթաուայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:54 - 08 հունիսի, 2023
Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

news.am: Չինաստանը, ի պատասխան այն բանի, որ իր դիվանագետը վտարվել է, բողոքի նոտա է հանձնել Շանհայում Կանադայի հյուպատոսին, նա պետք է հեռանա երկրից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, տեղեկացրել է Reuters-ը։ Հայտարարությունում նշվել է, որ կանադացի դիվանագետ Ջենիֆեր Լին Լալոնդը պարտավոր է հեռանալ Չինաստանից մինչեւ մայիսի 13-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան անցանկալի անձ էր հայտարարել չինացի դիվանագետին՝ Տորոնտոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, եւ վտարել էր նրան երկրից։ Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չինացի դիվանագետը՝ Չժաո Վեյը, զբաղվել է մի գործունեությամբ, որը կապված է եղել Կանադայի ներքին գործերին միջամտության հետ։ Չինաստանի դեսպանությունն, իր հերթին, խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է  միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։ Չինաստանի դեսպանությունն իր դիվանագետին վտարելը համարել է «ստոր» արարք, որը կատարվել է որոշ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների հրահրած՝ այսպես կոչված «չինական միջամտության» մասին ասեկոսեների հիման վրա։
12:25 - 09 մայիսի, 2023
Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է»
 |tert.am|

Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» (չակերտները՝ խմբ․) ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է ի պատասխան Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարությանն առ այն, որ Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով և որ Բաքվի այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։ «Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից «սեփական ինքնիշխան տարածքի» (չակերտները՝ խմբ․) սահմանին անցակետի ստեղծումը մեր երկրի «օրինական» (չակերտները՝ խմբ․) իրավունքն է։ Բաքուն այսպիսով չի դուրս գալիս միջազգային որևէ նորմից: Հայաստանի հետ սահմանին նոր անցակետ ստեղծելու որոշումը կայացվել է՝ ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության պահանջներից: Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, «հիմքեր չունեն» (չակերտները՝ խմբ․), և նոր անցակետը կկարգավորի պետական սահմանային գոտում մուտք-ելքի ռեժիմը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բաքուն նաև կոչ է արել Օտտավային չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը հանրապետության «Ղարաբաղի տնտեսական շրջանի»(չակերտները՝ խմբ․) հետ կապված։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
10:33 - 27 ապրիլի, 2023
Կանադան դատապարտում է Լաչինի ճանապարհին ադրբեջանական վիճահարույց նոր անցակետի տեղադրումը |azatutyun.am|

Կանադան դատապարտում է Լաչինի ճանապարհին ադրբեջանական վիճահարույց նոր անցակետի տեղադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին նախօրեին հրապարակել է հատուկ հայտարարություն, որով քննադատել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից նոր վիճահարույց անցակետի տեղակայումը: «Կանադան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղը և շրջակայքը կապող միակ ցամաքային ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայմամբ: Դա ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում», - ասվում է Ժոլիի հայտարարությունում: Կանադան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերացնել Լաչինի ճանապարհի արգելափակումը: «Այն պետք է բաց լինի և ապահովի մարդկանց ու բեռների անարգել փոխադրումը», - նշվում է հայտարարությունում: Կանադան նաև կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա լարվածությունից ու սահմանին թշնամական գործողություններից: Արձագանքելով Մելանի Ժոլիի հայտարարությանը` պաշտոնական Բաքուն այն «չհիմնավորված» է որակել: «Սեփական տարածքում անցակետ տեղակայելու որոշումն Ադրբեջանի օրինական իրավունքն է: Տվյալ որոշումն ընդունվել է Հայաստանի կողմից ռազմական սադրանքները շարունակելու պայմաններում ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Անընդունելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը սխալմամբ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն անվանում է Լեռնային Ղարաբաղ։ Եվս մեկ անգամ հարկ ենք համարում, որ Կանադան ուշադրություն դարձնի հայտարարությունների նման կետերին», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունում:
17:03 - 26 ապրիլի, 2023
Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորելու այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք: «Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները, որոնք սարսափելի թվով մարդկանց կյանքեր խլեցին: 2015 թ.՝ այս ողբերգության սկզբից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այն հիշեցնում է այդ վայրագությունների պատճառած կորստի, տառապանքի ու ցավի մասին և երաշխավորում է, որ դրանք երբեք չկրկնվեն: Այս օրը նշվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման միամսյակում:
20:19 - 24 ապրիլի, 2023
Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։   Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։   Ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։ Վերջինս հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։
10:48 - 10 մարտի, 2023
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Բրայան Մեյ
 |armenpress.am|

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Բրայան Մեյ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը: «Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը», - գրել է կանադացի պատգամավորը։ Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով: «Ես խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, պահպանել խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները և հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը», - եզրափակել է Մեյը: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 76 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։  
11:11 - 09 փետրվարի, 2023
Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել
 |armenpress.am|

Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիտեր։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստերը գումարվել են՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև՝ փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։ Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։ Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարևոր հարցում օժանդակության համար և հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու և Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։  
15:10 - 26 հունվարի, 2023