Վահագն Հովակիմյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երեւանում:

1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող: 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող: 2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2012-2013թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2012-2015թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական: 2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան: 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր: 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2016 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է: 2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, 2018թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում ՍԴ մասին օրենքում նոր փոփոխություններն են |azatutyun.am|

ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում ՍԴ մասին օրենքում նոր փոփոխություններն են |azatutyun.am|

azatutyun.am: Պատգամավորների 1/4-րդի նախաձեռնությամբ վաղը Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է հրավիրվել, այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Օրակարգում 2 հարց է` Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020 թվականի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը», - մանրամասնեց Հովակիմյանը` հավելելով, որ ՍԴ մասին օրենքի փոփոխություններով այս օրենքը համապատասխանեցվում է 213 հոդվածին: Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Ալվինա Գյուլումյանը, ինչպես նաև մյուսները պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են, իրենք կդիմեն ՄԻԵԴ: ՍԴ մասին օրենքի նախագծում, մասնավորապես, ասված է. «Անհրաժեշտ է նաև կատարել օրենքի և նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես` Հրանտ Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Թոխյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) և Ալվինա Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի, մասնավորապես` 1996-2003թթ. և 2014-2020թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ»:
17:28 - 29 հունիսի, 2020
ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն
 |armtimes.com|

ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ¼-ի կողմից ներկայացված նախագիծը ընդունվելուց հետո այն չի ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, այլ միանգամից կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին տեղեկացրեց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը: «Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- ասաց Հովակիմյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայացված առաջարկը ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որեւէ դեպք չի եղել, երբ որեւէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որեւէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով: Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց փոփոխություններին: Նույն նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի առաջարկով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Այս փոփոխությունը եւս դրական եզրակացություն ստացավ:
19:35 - 22 հունիսի, 2020
Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ բոլոր անդամների կարգավիճակը կհավասարեցվի․ ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցի․ Վահագն Հովակիմյան

Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ բոլոր անդամների կարգավիճակը կհավասարեցվի․ ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցի․ Վահագն Հովակիմյան

Կարճ կներկայացնեմ ՍԴ ճգնաժամի ակունքները։ Ճգնաժամի պատճառը այն գործունեությունն է, որը այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝  1996 թվականի փետրվարի 6-ից սկսած։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է   Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց․ «ՍԴ-ի գործունեության ծախողված լինելու ամրագրումը դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստը ինքնին ՍԴ-ն նախորդած գործունեության լիակատար ձախողման ամրապնդումն է։ Այս տարվա  փետրվարի 6-ի նիստում, որպես ՍԴ ճգնաժամի լուծում մենք ընդունեցինք Սահմանադրության փոփոխությունների 213 հոդվածում փոփոխությունների նախագիծը, որը դրեցինք հանրաքվեի, հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին , սակայն աշխարհին պատահած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչ այսօր ։ Սահմանադրության 208-րդ հոդվածի ուժով հանրաքվե չանցկացվեց։ Ակնհայտ է, որ առնվազն գալիք մեկ տարին կարող է նաև ավելի երկար ժամանակ Հայաստանում հանրքավե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել։ Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է , որ մեզ համար չկա որևէ խնդիր, որն առավել է, քան հանրության առողջության պահպանումը։ Հայաստանի քաղաքական մեծամասնությունը առաջնահերթ ապահովել և ապահովելու է մեր հանրության առողջությունը և անվտանգությունը։ Մյուս կողմից ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը վնասում է մեր երկրի զարգացմանը և վտանգում է սպասվող լայնածավալ բարեփոխումներին։ ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող ՍԴ, մեր բոլորիս, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահովել մեր երկրի բնականոն զարգացումը։ Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի ոժով խորհրդարանը  օժտված է Սահմանադրության  մեջ մի շարք հոդվածներում փոփոխություններ իրականացնելու լիազորությամբ ՝ մասնավորապես սահմանադրության 213 հոդվածում Աժ-ն կարող է փոփոխություն կատարել։ Սահմանադրական փոփոխությունների ձեզ ներկայացված նախագծում առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին, մասնավորապես սահմանդրության  166-րդ հոդվածի համաձայն ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Ըստ այդմ, 213 հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողության 12 տարուց ավելի են պաշտոնավարում։ ՍԴ այն դատավորները, ովքեր ընդհանուր տևողությամբ12 տարվանից  պակաս են պաշտոնավարել, ապա կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը։ Այսպիսիով, ՍԴ բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը նույնպես կդադարեցվի, ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։ ՍԴ նախագահ կընտրվի 6 տարի ժամկետով, այսպիսով մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ թափուր տեղերում ընտրած դատավորները իրենք նույնպես հնարավորություն ունենան ընտրվել ՍԴ նախագաի պաշտոնում»։ Հովակիմյանն իր ելույթի վերջում նշեց, որ քվեարկելու են հանուն Հայաստանի Հանրապետության։ Պատգամավորները  քվեարկելու են, որ անհատը լինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը հզոր պետություն։ 
13:39 - 22 հունիսի, 2020
Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին հնարավորություն կտրվի քվեարկել գրավոր կարգով. 4 պատգամավորի նոր նախագիծը |armtimes.com|

armtimes.com: nter> ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը ԱԺ նախագահին առաջարկում են շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած նախագիծը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Պատգամավորները կարծում են՝ չի բացառվում առաջանա այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ՝ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենա խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել եւ զրկվի քվեարկելու հնարավորությունից: Ըստ այդմ՝ պատգամավորները մասնավորապես առաջարկում են հետեւյալ փոփոխությունները. Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 6.1-ին մասում. 1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը: 2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը, 3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն. «Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:52 - 19 հունիսի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծվեց. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծվեց. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը, որվ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:  Նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 17 «դեմ» ձայներով: Վահագն Հովակիմյանը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:
10:59 - 03 հունիսի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:
10:03 - 02 հունիսի, 2020
«Իմ քայլը» խմբակցության անդամը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծ է մշակել |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցության անդամը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծ է մշակել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: «Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ասաց Հովակիմյանը: Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա: Վահագն Հովակիմյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 1
12:13 - 27 մայիսի, 2020
ԱԺ հանձնաժողովը քննարկում է, թե ինչպես անցկացնել եւ չեղարկել հանրաքվեն արտակարգ դրությունից հետո
 |news.am|

ԱԺ հանձնաժողովը քննարկում է, թե ինչպես անցկացնել եւ չեղարկել հանրաքվեն արտակարգ դրությունից հետո |news.am|

news.am: Հարց է առաջանում, թե ինչպես է պետք անցկացնել հանրաքվեն Հայաստանում արտակարգ դրությունից հետո: Այս մասին պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Այս հարցը, ըստ խորհրդարանականի, ներկայումս որեւէ կերպ չի կարգավորվում, եւ այս կապակցությամբ բազմաթիվ հարցեր են ծագում: Իր ներկայացրած օրինագիծը, ինչպես նշեց խորհրդարանականը, սահմանում է արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվե անցկացնելու կանոնները, ինչպես նաեւ թույլ կտա ներդնել ավելի վաղ նշանակված հանրաքվեն արտակարգ դրություն կամ ռազմական դրություն հայտարարելու կապակցությամբ չեղյալ հայտարարելու ինստիտուտը: «Սա օրհասական անհրաժեշտութուն է եւ անվտանգության ապահովման խնդիր: Եթե ​​ռազմական դրության ռեժիմի ժամանակ հանրաքվե նշանակվի, ապա այն չեղարկելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքով ինքնաբերաբար կազատվեն մոբիլիզացիայից»,- պարզաբանեց Հովակիմյանը: Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից:  
20:03 - 25 մայիսի, 2020
Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|

Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, որպիսին Հայաստանի անկախ պատմության ընթացքում դեռեւս չէր եղել։ Դա այն է, երբ նշանակված եւ ընթացքի մեջ գտնվող հանրաքվեի պայմաններում կառավարությունն ստիպված եղավ հայտարարել արտակարգ դրություն, եւ հանրաքվեն չկայացավ։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ըստ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի, որի հեղինակը հենց Հովակիմյանն է, առաջարկվում են մեխանիզմներ՝ կասեցված հանրաքվեն վերսկսելու համար: Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման։ «Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանրաքվեի մասին օրենքում այդ կարգավորումը որեւէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ մի նշման, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այդտեղ կա խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է շարունակվելու այդ հանրաքվեն, քանի որ եղել են հանձնաժողովներ, կողմեր, հիմնադրամներ, պարտավորություններ։ Հովակիմյանը հայտարարեց, որ նախագծի էությամբ փորձել է կարգավորել այս գործընթացը։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Սույն օրենքի նախագիծը եթե ընդունվի, տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա, եւ այն վերսկսվելու է սույն օրենքով սահմանված կարգով: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:24 - 25 մայիսի, 2020
ՍԴ-ի ճգնաժամի լուծման այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ․ Հովակիմյան   |armenpress.am|

ՍԴ-ի ճգնաժամի լուծման այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ․ Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ։ «ՍԴ շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը՝ առանց հանրաքվեի» թեմայով առցանց ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկա մեկ տարում բնականոն կյանքի չի վերադառնալու, բայց մյուս կողմից առկա է ՍԴ-ի շուրջ շուրջ ճգնաժամ, որը շատ երկար ժամանակ շարունակվում է և ևս մեկ-երկու տարի շարունակումը, նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան»,- ասաց Հովակիմյանը։ Պատգամավոր կարծիքով՝ առկա Սահմանադրական դատարանը դե-յուրե գոյություն ունի, սակայն պատգամավորը համոզված չէ, որ ՍԴ-ն օբյեկտիվ որոշում է կայացնում։ «Խնդիրը կայանում է նրանում, որ չունենք Սահմանադրական դատարան, որը կհամոզի մեզ, որ իրենք օբյեկտիվ որոշում են կայացնում, որ իրենց որոշման մեջ ենթատեքստ չկա, այսինքն՝ իրենք այդ որոշումը կայացնում են հանուն Հայաստանի, ոչ թե նախորդ իշխանություններին սպասարկելու համար»,- ասաց Հովակիմյանը։ Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում պետք է լուծումներ գտնել, և այդ լուծումների տարբերակները քննարկվում են։ «Եվ այդ գործընթացում գործողություններից մեկը, որն իրականացվել է, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է հղել Վենետիկի հանձնաժողով, որի պատասխաններին սպասում ենք։ Մեր հետագա քայլերի բովանդակային տրամաբանությունը նաև պայմանավորված կլինի Վենետիկի հանձնաժողովի պատասխաններով»,- ասաց Հովակիմյանը։
15:08 - 21 մայիսի, 2020
Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է: Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստում՝ գործընթացը չձգձգելու նպատակով։ Հոդվածագիրը որպես այս նախագծի նպատակ նշվում է կորոնավիրուսի կանխարգելումից հետո  հանրաքվեն հապշտապ անցկացնելը, հնարավորություն ունենալը ցանկացած ժամանակ արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել «իրենց բոլոր պլանները»՝ ՍԴ-ի հետ կապված։ Նախ նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 16-ին որոշել էր դադարեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ վերսկսման մասին որևէ հայտարարություն դեռևս չի եղել։ Բացի վերոնշյալը, արդեն իսկ 2020 թվականի փետրվարի 6-ին ԱԺ որոշմամբ ամրագրվել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է դրվի հանրաքվեի և ընդունվի կամ չընդունվի ժողովրդի կողմից։ Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Այսինքն, մինչև ընտությունները տեղի չունենան, քաղաքացիները նախագծով առաջարկվող փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» չքվեարկեն, հետագա ընթացքին վերաբերող օրինագծերը չեն կարող հեղինակի նշած՝ «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը լուծել։ Հետևաբար հոդվածում նախագծի մասին պնդումները մանիպուլյատիվ են։ Նշենք նաև, որ նշված հոդվածի հեղինակը նախագծի մասին մեկնաբանություն էր փորձել ստանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից, ով պատասխանել էր, որ նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: Պատգամավորը հավելել էր, որ «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն։ Արփի Ավետիսյան
14:55 - 09 ապրիլի, 2020
«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: ««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- նշեց Հովակիմյանը: Նա հայտնեց, որ քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին: «Ամեն դեպքում առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակեց Հովակիմյանը:
17:20 - 18 փետրվարի, 2020