Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ բոլոր անդամների կարգավիճակը կհավասարեցվի․ ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցի․ Վահագն Հովակիմյան
13:39 - 22 հունիսի, 2020

Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ բոլոր անդամների կարգավիճակը կհավասարեցվի․ ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցի․ Վահագն Հովակիմյան

Կարճ կներկայացնեմ ՍԴ ճգնաժամի ակունքները։ Ճգնաժամի պատճառը այն գործունեությունն է, որը այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝  1996 թվականի փետրվարի 6-ից սկսած։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է   Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց․

«ՍԴ-ի գործունեության ծախողված լինելու ամրագրումը դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստը ինքնին ՍԴ-ն նախորդած գործունեության լիակատար ձախողման ամրապնդումն է։ Այս տարվա  փետրվարի 6-ի նիստում, որպես ՍԴ ճգնաժամի լուծում մենք ընդունեցինք Սահմանադրության փոփոխությունների 213 հոդվածում փոփոխությունների նախագիծը, որը դրեցինք հանրաքվեի, հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին , սակայն աշխարհին պատահած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչ այսօր ։

Սահմանադրության 208-րդ հոդվածի ուժով հանրաքվե չանցկացվեց։ Ակնհայտ է, որ առնվազն գալիք մեկ տարին կարող է նաև ավելի երկար ժամանակ Հայաստանում հանրքավե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել։ Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է , որ մեզ համար չկա որևէ խնդիր, որն առավել է, քան հանրության առողջության պահպանումը։ Հայաստանի քաղաքական մեծամասնությունը առաջնահերթ ապահովել և ապահովելու է մեր հանրության առողջությունը և անվտանգությունը։ Մյուս կողմից ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը վնասում է մեր երկրի զարգացմանը և վտանգում է սպասվող լայնածավալ բարեփոխումներին։ ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող ՍԴ, մեր բոլորիս, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահովել մեր երկրի բնականոն զարգացումը։

Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի ոժով խորհրդարանը  օժտված է Սահմանադրության  մեջ մի շարք հոդվածներում փոփոխություններ իրականացնելու լիազորությամբ ՝ մասնավորապես սահմանադրության 213 հոդվածում Աժ-ն կարող է փոփոխություն կատարել։ Սահմանադրական փոփոխությունների ձեզ ներկայացված նախագծում առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին, մասնավորապես սահմանդրության  166-րդ հոդվածի համաձայն ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Ըստ այդմ, 213 հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողության 12 տարուց ավելի են պաշտոնավարում։

ՍԴ այն դատավորները, ովքեր ընդհանուր տևողությամբ12 տարվանից  պակաս են պաշտոնավարել, ապա կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը։ Այսպիսիով, ՍԴ բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը նույնպես կդադարեցվի, ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո։ ՍԴ նախագահ կընտրվի 6 տարի ժամկետով, այսպիսով մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ թափուր տեղերում ընտրած դատավորները իրենք նույնպես հնարավորություն ունենան ընտրվել ՍԴ նախագաի պաշտոնում»։

Հովակիմյանն իր ելույթի վերջում նշեց, որ քվեարկելու են հանուն Հայաստանի Հանրապետության։ Պատգամավորները  քվեարկելու են, որ անհատը լինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը հզոր պետություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել