Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը
 |armenpress.am|

Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 10-ին Մոսկվայում, քննարկվելու է սիրիացի փախստականների՝ Թուրքիայից հայրենիք վերադարձի հարցը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Դրանք Սիրիայի հարցով բանակցություններ են լինելու: Մենք կքննարկենք, թե ինչպես է հնարավոր սիրիացի փախստականներին անվտանգ իրենց հայրենիք վերադարձնել: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի  ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- նշել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ այս պահին Սիրիայի ղեկավարությունը չի կարող ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
19:34 - 08 մայիսի, 2023
Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|

Սիրիան կվերադառնա Արաբական պետությունների լիգայի կազմ |hetq.am|

hetq.am: Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները, փակ խորհրդատվական հանդիպման ընթացքում, պայմանավորվել են 12 տարվա բացակայությունից հետո Սիրիային ԱՊԼ վերադարձնելու մասին: Այդ մասին հայտնել է արաբական Al Hadath հեռուստաընկերությունը։ Որոշման նախագիծը, որը պաշտոնապես կհրապարակվի ավելի ուշ, նախատեսում է Լիգայի աշխատանքներին սիրիական պատվիրակության մասնակցության վերականգնում սկսած մայիսի 7-ից։ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը դադարեցվել էր 2011 թվականին։  Bloomberg գործակալությունը գրել էր, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի վերադարձը «կդառնա Իրանի հաղթանակ»։ Գործակալություն ընդգծում է, որ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը կունենա խորհրդանշական նշանակություն և «հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազդեցությանը»։ «Առաջին հերթին դա խոշոր հաղթանակ է Իրանի համար»,- նշում է գործակալությունը։  Մարտին Սիրիան և Սաուդյան Արաբիան հարաբերությունների տասնամյա խզումից հետո որոշել էին վերականգնել դեսպանությունների գործունեությունը։
18:44 - 07 մայիսի, 2023
Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|

Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են տարածել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի արդյունքներով: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքում տարածված հայտարարության տեքստը: Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու միջոցները, տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ, շարունակել համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի գործում: Երկու երկրների ղեկավարները նաև դատապարտել են «սիոնիստական վարչակարգի ագրեսիան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ»՝ դա համարելով տարածքաշրջանում ապակայունացնող գործոն: Կողմերը նաև դատապարտել են ռազմական ուժերի ցանկացած անօրինական ներկայություն Սիրիայի տարածքում: Էբրահիմ Ռայիսին իր հերթին Բաշար ալ Ասադին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Իրան: 
17:53 - 05 մայիսի, 2023
Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Էրդողան
 |1lurer.am|

Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքական հետախուզությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրաշիին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է TRT Turk հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է Սիրիայում հատուկ գործողության ժամանակ։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի հակազդել ահաբեկչական կազմակերպություններին՝ «առանց նրանց միջև տարբերություն դնելու»։ «Իսլամական պետության» նախկին առաջնորդին վերացրել էին մի քանի ամիս առաջ։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պենտագոնը և հենց ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեցին Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշիի մահվան մասին։ ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ նրան ոչնչացրել են Սիրիայի հարավում Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիական ազատ բանակի զինյալների գործողության ժամանակ։ Ջիհադական կազմակերպության բոլոր հաջորդ առաջնորդները կրում են Ալ-Քուրաշի անունը: Այն նշանակում է «Մուհամեդ մարգարեի ցեղ», որն էլ պետք է, ըստ նրանց, ձևավորի ինքնահռչակ «խալիֆությունը»։
14:47 - 01 մայիսի, 2023
ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության և հետախուզության ղեկավարները հանդիպում են Մոսկվայում |azatutyun.am|

ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության և հետախուզության ղեկավարները հանդիպում են Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի պաշտպանության նախարարը և ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպմանը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը TRT-ի հետ զրույցում ասել էր, որ Մոսկվայի հանդիպման նպատակը բանակցությունների միջոցով առկա խնդիրների շուտափույթ կարգավորումն է և տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելը։ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները նորմալացնելու խորհրդակցությունները մեկնարկել են 2022-ի դեկտեմբերին, երբ Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Հիմա նրանց են միանում նաև Իրանի ներկայացուցիչները։ Ակնկալվում է, որ այս չորս երկրների արտգործնախարարները ևս մայիսին կհանդիպեն Մոսկվայում, կոնկրետ ժամկետը համաձայնեցվում է։ Նախատեսվում է Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար բարձր մակարդակով բանակցությունների հող ստեղծել, նախապատրաստել Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Բաշար ալ-Ասադի հնարավոր հանդիպումը։
14:45 - 25 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդին, որն ահաբեկչություններ էր ծրագրում Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում
 |tert.am|

ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդին, որն ահաբեկչություններ էր ծրագրում Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում |tert.am|

tert.am: Ամերիկյան ուղղաթիռը հարվածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի վաղ առավոտյան Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների զինուժի ուղղաթիռի հարձակման թիրախ է դարձել բարձրաստիճան ղեկավարը, որը նաև ահաբեկչական գործողություններ ծրագրողներից մեկն էր: Այս մասին հաղորդել է CNN-ը։ «Մենք կարծում ենք, որ հարձակումից սպանվել է Սիրիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարն ու օպերատիվ ծրագրողը, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ ծրագրելու համար», - ասել է գնդապետ Ջո Բուչինոն: Բուչինոն ասել է, որ երկու այլ զինված անձ նույնպես սպանվել է հարձակման ժամանակ: Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ ռեյդի ընթացքում ամերիկյան զինուժից ոչ ոք չի վիրավորվել ու ոչ մի ուղղաթիռ չի խոցվել: Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն ուղղաթիռով հերթական գրոհի ժամանակ Սիրիայի արևելքում գերի էր վերցրել ԻՊ-ի մի զինյալի և նրա երկու համախոհի, հայտնել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը:
12:51 - 17 ապրիլի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սիրիայի դեսպանին

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սիրիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման: ԱԺ փոխխոսնակը եւս մեկ անգամ աջակցության եւ կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին եւ վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին: Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսեւորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան: «Պետք է փաստել, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու եւ օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին: Ռուստամ Բաքոյանը խոսել է 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների իրավունքների պաշտպանությունից, այս հարցում կարեւորել Սիրիայի կառավարության աջակցությունը: Ալխաս Ղազարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջեւ պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով եւ փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:
18:08 - 14 ապրիլի, 2023
«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին
 |tert.am|

«Բարձր գին կվճարեք». Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին |tert.am|

tert.am: Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության կողմից վերջերս իրականացված գնդակոծությունների:.Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Սիրիայի իշխանություններին և նախագահ Բաշար ալ Ասադին, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրման դեպքում նրանք «բարձր գին կվճարեն»։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Սիրիայում մենք հարձակվեցինք իրանական թիրախների և սիրիական կառավարության թիրախների վրա: Ասադի ռեժիմը քաջ գիտակցում է, որ իրենց վճարած գինը միայն սկիզբն է: Եթե նրանք շարունակեն թույլ տալ, որ հրթիռներ արձակվեն Իսրայելի վրա, Ասադի ռեժիմը դրա համար շատ լուրջ գին կվճարի»,- ասել է Նեթանյահուն իսրայելական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում։ Նա ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում սրելու լարվածությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է «շատ հզոր գործողությունների բոլոր ճակատներում» ցանկացած հակառակորդի դեմ։ Իսրայելցի զինվորականներն ապրիլի 8-ի երեկոյան արձանագրել են Սիրիայից երեք հրթիռի արձակում. դրանցից մեկը թռել է Իսրայելի տարածք և ընկել Գոլանի բարձունքների անմարդաբնակ տարածքում։ Մի քանի ժամ անց Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ևս երեք հրթիռ, որոնցից երկուսը թռել է հրեական պետության տարածք, հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։
10:13 - 11 ապրիլի, 2023
Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |armtimes.com|

Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Սիրիայի ղեկավարի գրասենյակի համաձայն՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։ «Ասադն ու Ռայիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը և համընկնում են այն ագրեսիայի հետ, որը նա իրականացնում է Սիրիայի և խաղաղ բնակիչների դեմ՝ հաստատելով նրա թուլությունն ու անհաջողությունը դիմադրության ուժի և խիզախության դիմաց»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։ Նախագահները վերահաստատել են, որ «տարածաշրջանում կայունությունը հիմնված է երկրների միջև առողջ հարաբերությունների վրա՝ մշտական երկխոսության, ինքնիշխանության հարգման և ընդհանուր շահերի առաջմղման միջոցով»։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության աճը սկսվել է վերջին օրերին՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության հետ կապված միջադեպերից հետո, որտեղ հազարավոր մուսուլմաններ հավաքվել էին այս շաբաթ՝ իրենց սուրբ Ռամադանի կապակցությամբ: Երեքշաբթի օրը պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով ձեայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հայտնել են, որ դիմակավորված տասնյակ երիտասարդներ բարիկադավորվել են տաճարի համալիրում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգությունների: Դրանից հետո իրավապահները ստիպված են եղել մտնել մզկիթի տարածք։
10:18 - 10 ապրիլի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռակոծման |hetq.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռակոծման |hetq.am|

hetq.am: Իսրայելի պաշտպանության բանակը ապրիլի 9-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող մի շարք թիրախների։ Դա արվել է Սիրիայի տարածքից Իսրայելի հրթիռակոծմանն ի պատասխան, իսկ իսրայելական անօդաչուի հարվածներին ենթակվել են արձակման կայանքները։ Իսրայելցի զինվորականների խոսքով՝ Սիրիայի տարածքից երեք հրթիռ էր արձակվել Գոլանի բարձրունքներում գտնվող իսրայելական զորամասերից մեկի վրա։  Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքից արձակված հրթիռներից միայն մեկն էր ընկել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքի վրա՝ ընկնելով Գոլանի բարձրունքների հարավային հատվածում գտնվող դաշտի վրա։ Արաբական Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ մյուս երկու արձակված հրթիռներն ընկել են Հորդանանի տարածքի վրա։ Դեռ ապրիլի 7-ին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Լիբանանի ու Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան ապրիլի 6-ին Լիբանանի տարածքից արձակված հրթիռակոծության։ Հարվածները հասցվել էին Փեսախի ժամանակ, որը հրեական գլխավոր տոներից մեկն է։ Դա դարձել էր ամենախոշոր լարվածությունը՝ 2006 թվականին Իսրայելի ու Լիբանանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, որին հաջորդել էր Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) տեղակայումը։ 
18:32 - 09 ապրիլի, 2023
Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է և կկայանա մայիսին |armenpress.am|

Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է և կկայանա մայիսին |armenpress.am|

armenpress.am: Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 10-ին, հետաձգվել է։ Ինչպես հաղորդում է  IRNA գործակալությունը, այս մասին ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Եֆիմովը հայտնել է, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մայիսին։ Դեսպանը հայտարարել է, որ դրական և կառուցողական արդյունքների հասնելու համար շփումներն ու խորհրդակցություններն այդ ֆորմատով շարունակվում են։ Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր գործերը երկխոսության կամ բանակցությունների մեկ ռաունդի շրջանակներում դիտարկելն անհնար է։ Գործակալություն գրում է, որ որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Դամասկոսը ձգտում է հասնել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության, նրա կողմից զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու դադարեցմանը, Սիրիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության դադարեցմանը։ Իրանական գործակալությունը հավելել է, որ Թուրքիան լուրջ վերաբերմունք չի դրսևորել իր պարտավորությունները կատարելու առումով։
17:24 - 09 ապրիլի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացման հարցեր

2023 թ. ապրիլի 6-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: Այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջպարլամենտական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ: Պարոն Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ: Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը»,- նշված է գրառման մեջ:
20:43 - 06 ապրիլի, 2023