ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ |azatutyun.am|

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ |azatutyun.am|

azatutyun.am: «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են», նշեց Գոռ Աբրահամյանը։ Ահաբեկչության այս գործով կան երեք մեղադրյալներ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։ . Մարտի 29-ին իրավապահները ավելի քան 40 հասցե էին խուզարկել։ . Խուզարկություններն անցկացվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության դրվագով հարուցված վարույթի շրջանակում։ . Իրավապահները ծանր հոդվածներով մեղադրանք են առաջադրել ոստիկանական բաժին զինված ներխուժման փորձ կատարած 3 տղամարդկանց։
12:42 - 01 ապրիլի, 2024
Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձ է կալանավորվել

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերում և պատրաստում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝  հետագա իրացման նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ Գառնի գյուղում ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մասմաս, բազմաթիվ  փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։ Նշված 4 անձինք միասին, շահադիտական նպատակով  թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել և Գառնիի բնակիչ ամուսինների բնակության և հաշվառման հասցեներում պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի նշված «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի ձեռք են բերել և պահել համապատասխան պրեկուրսորներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ խմբի 4 անդամներին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 394-րդ հոդվածի 1-ին մասով և 404-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջով է կիրառվել կալանավորումը։ Նշված 4 անձանց առնչությամբ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների իրացման ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
12:52 - 30 մարտի, 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են: Մասնավորապես, 2023թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել էր ինքնասպանության փորձ։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ, սակայն, հաջորդ օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, մահացել է։ Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների և Ժորա Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով։ Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված և անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023թ. օգոստոսի 10-ին՝ Ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ: Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:14 - 29 մարտի, 2024
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի 3 բժշկի

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի 3 բժշկի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:  Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն: Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք: Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։ Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել  է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ: Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ: Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել: Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվումէ անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջմտած դատավճռով:
17:38 - 28 մարտի, 2024
Ոստիկանության բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ

Ոստիկանության բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։  «Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։ Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 - 27 մարտի, 2024
Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին,  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Մելքոնյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանին և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Հարությունյանին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով՝ գոհացնող արդյունքների հասնելու համար։
12:19 - 27 մարտի, 2024
Երեւանում 25-ամյա երիտասարդը ծեծել է 60-ամյա ծնողներին՝ հասցնելով գլխուղեղի վնասվածք եւ քթի կոտրվածք. նա կալանավորվել է

Երեւանում 25-ամյա երիտասարդը ծեծել է 60-ամյա ծնողներին՝ հասցնելով գլխուղեղի վնասվածք եւ քթի կոտրվածք. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ Երևանի 25-ամյա բնակչի կողմից ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի վնասվածք՝ հարցականով, քթի կոտրվածք հարցականով» և «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշումներով շտապօգնության խմբի կողմից տարբեր ժամերի իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ շենքում բնակվող 60-ամյա ամուսիններ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում 25-ամյա երիտասարդը վիճաբանել է ծնողների հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ֆիզիկական ներգործություն է կատարել հոր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին՝ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզաբանելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
11:26 - 27 մարտի, 2024
Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար: Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ: Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն‑Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք‑զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս  հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու  շինծու դեպքի հաշվառման գործընթաց: Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ: Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46‑441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46‑441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:25 - 27 մարտի, 2024
ԱԺԲ գրասենյակում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ և այլ իրեր. ՔԿ

ԱԺԲ գրասենյակում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ և այլ իրեր. ՔԿ

2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը. Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով: Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը: Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով: Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։ Դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։ Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ: Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 - 26 մարտի, 2024
Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դստեր օգնականը
 |arm.sputniknews.ru|

Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դստեր օգնականը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։ ՔԿ-ից հավելեցին, որ այս պահին այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։ Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրավապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:
10:38 - 26 մարտի, 2024
Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի վարույթով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պարզվել են մի շարք հանգամանքներ

Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի վարույթով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պարզվել են մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է օրեր առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: «Վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք եկած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ: Ս.Ս.-ն, ապօրինի կերպով  ձեռք բերած  և իր մոտ ապօրինի կրվող  հրազենով՝ լիցքավորված փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ,  զենքի գործադրմամբ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների  կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա.Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն  արձակված կրակոցների հետևանքով Ա.Ղ.-ին պատճառվել է սրունքի հրազենային վիրավորում: Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:Այդ ընթացքում վերջիններիս են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և Ս.Ս.-ի հետ դեպքի վայր ժամանած, դեռևս ինքնությունները չպարզված անձինք, ովքեր  փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Ա.Ղ.-ն ու Ս.Ս.-ն շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, որից հետո նրանց են մոտեցել Ա.Ղ.-ի՝ դեռևս ինքնությունները չպարզված կողմնակիցները և  միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց խուլիգանական գործողությունները, հարվածներ են հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և  հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ: Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ: Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ  կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Ա.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դատարան է ներկայացվել նրանց նկատմմաբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ևս բավարարվել են, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացվելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ, ինչպես նաև շարժառիթն ամբողջությամբ պարզելու նպատակով: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:04 - 25 մարտի, 2024
Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին

Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։  ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
20:25 - 24 մարտի, 2024
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա մարտի 22-ին տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա մարտի 22-ին տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քննությամբ

2024 թ․ մարտի 22-ին՝ ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», Ford, Volkswagen և Skoda մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում։ «Վթարի հետևանքով Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։ Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություն, վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածք։ Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ բոլորն են գտնվել են սթափ վիճակում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Մի շարք անձինք հարցաքննվել են։ Նախաքննության տվյալ փուլում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ժամը 18․05-ի սահմաններում Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի հանդիպակաց՝ Սևան-Երևան ուղեմասից BMW մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել իրենց ուղեմասով ընթացող նախ Skoda, ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով Ford մակնիշի ավտոմեքենային, ապա նաև Volkswagen-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։ Նախաքննությունը շարունակվում է, Միջոցներ են ձեռնարկվում BMW ավտոմեքենայի՝ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։  Վնասվածներ ստացած և բուժկենտրոն տեղափոխված անձանց վիճակը բավարար է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։ Բարեբախտաբար Ford մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել»,- նշված է գրառման մեջ։  
15:52 - 23 մարտի, 2024
Բացահայտվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպք․ 2 անձ կալանավորվել է

Բացահայտվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպք․ 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու և իրացնելու դեպքեր: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: 2024 թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 98.8 և 86.7 գրամ կշռով սպիտակ բյուրեղանման զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 18-ին` ժամը 21:10-ին, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ։ Ձերբակալման ընթացքում վերջինս գցել է իր մոտ եղած բյուրեղանման զանգվածը, սակայն այն հայտնաբերվել և վերցվել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածն իր հերթին տնայնագործական եղանակով պատրաստված, 71.35 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Իրականացված ապացուցողական, վարութային և գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ թմրամիջոցը Երևան քաղաքի բնակչին իրացրած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհի է: 2024 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից վերջինս Երևան քաղաքում ևս ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին: Քննությամբ պարզվել է, որ վերջինս սույն թվականի փետրվար ամսին առևտրի նպատակով մեկնել է Իրան, որտեղ ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ։ Վերջինս նրան փոխանցել է կպչուն ժապավենով փաթաթված, սպիտակ գույնի զանգվածի պարունակությամբ փաթեթ՝ Երևան տեղափոխելու և ԻԻՀ քաղաքացու կողմից մատնանշված անձին փոխանցելու նպատակով: Կինը, տեղյակ լինելով, որ փաթեթում առկա է թմրամիջոց, գումար վաստակելու նպատակով, համաձայնել է առաջարկին և իրականացրել այն: Դրանից հետո ևս մեկ անգամ՝ մարտ ամսին, կինը մեկնել է Իրան, կրկին նույն անձից ստացել թմրամիջոցի նոր խմբաքանակ, որը մաքսային կետով գաղտնի անցկացնելուց հետո՝ 2024 թ. մարտի 17-ին, թմրամիջոցով փաթեթն այլ անձի փոխանցելու նպատակով, Կապան քաղաքից ժամանել է Երևան, որտեղ էլ մարտի 19-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից և ներկայացվել նախաքննական մարմնին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապանի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:10 - 23 մարտի, 2024
Երևանի Պուշկինի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Մինասյանին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը հայտնաբերվել է

Երևանի Պուշկինի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Մինասյանին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը հայտնաբերվել է

Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) համար մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։   «Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։ Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։   Նշված քրեական վարույթի հանգամանքները հրապարակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից 15․03․2024 թ․, ուստի ներքո հրապարակում եմ դեպքի հանգամանքների և նախաքննության միջանկյալ արդյունքների վերաբերյալ հրապարակման հղումը»,- գրառման վերջում նշել է Աբրահամյանը։
19:45 - 22 մարտի, 2024
2023թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցներին և մարմնական վնասվածքներ հասցնելուն․ ամփոփում

2023թ․ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցներին և մարմնական վնասվածքներ հասցնելուն․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝  ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։ Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական  վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝  119-ով կամ շուրջ 48 տոկոսով։ Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։ 2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։  Մասնավորապես՝ 50 վարույթներից 14-ը քննվել է գողության (28 %) 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %) 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ խուլիգանության, 2-ը՝ սպանության, 2-ը՝ ավազակության,  1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։ 48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։ 118 վարույթ փոխանցվել է 2024թ.: 70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ։
17:40 - 22 մարտի, 2024