Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին լուրը


 |armenpress.am|

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին լուրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Ավանեսյանը նշել է՝ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը: «Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Ավանեսյանը:
17:54 - 12 փետրվարի, 2022
Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել ու նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել: Սակայն զինվորական կենսաթոշակ չեն նշանակել՝ պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Խնդիրը կարգավորվել է ՄԻՊ-ի միջնորդությամբ: «Քաղաքացին դիմելով Պաշտպանին` հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ներկայանալով զինկոմիսարիատի կանչով զբաղեցրել է շարքային զինվորական կոչումով հաստիք և պատերազմի ժամանակ ստացել բեկորային վնասվածք, ինչի հետևանքով նրա նկատմամբ սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Սակայն պետական լիազոր մարմնի կողմից մերժվել է քաղաքացու նկատմամբ սահմանել զինվորական կենսաթոշակ` պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների և պարզաբանումների հիման վրա՝ ԱՀ Պաշտպանության բանակի հետ գրագրության և համագործակցության արդյունքում հաստատվել է, որ նշված հաստիքը պատերազմական ժամանակաշրջանում հանդիսացել է շարքային զինվորական կոչումով հաստիք: Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ»,- ասված է հաղորդագրությունում:
18:02 - 11 փետրվարի, 2022
Պատերազմի ընթացքում սպան դիմել է փախուստի, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող. գործն ուղարկվել է դատարան

Պատերազմի ընթացքում սպան դիմել է փախուստի, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող. գործն ուղարկվել է դատարան

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մեղադրական գործի մասին մանրամասներ է հայտնում ՀՀ գլխավոր դատախազությունը: «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն: 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող»,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Զորամասի Դ-20 ՀԴն շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար: Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազության պատշաճ դատավարական հսկողության և հատուկ հետևողականության պայմաններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով՝ նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:37 - 11 փետրվարի, 2022
Արցախի արտգործնախարարը Բելգիայում քննարկումներ է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

Արցախի արտգործնախարարը Բելգիայում քննարկումներ է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

Փետրվարի 7-10-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։   Այցի շրջանակում նախարարը հանդիպել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։   Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախի զարգացման գործընթացին, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության տարբեր դրսևորումներին առնչվող հարցեր։   Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ողջ քաղաքակիթ աշխարհին նետված մարտահրավեր էր, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, այդ թվում՝ նաև Եվրոպայի և այլ երկրների համար։ Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում՝ որպես խաղաղության և կայունության պահպանման առանցքային բաղադրիչ:   Նախարար Բաբայանը կարևորել է համահայկական կառույցների դերակատարությունը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործընթացում՝ երախտագիտություն հայտնելով Հայ Դատին և նրա ստորաբաժանումներին՝ տարիներ շարունակ իրականացրած հետևողական աշխատանքի համար։   Արցախի արտգործնախարարը հանդիպել է նաև տարբեր բուհերի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ։ Արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի պատմությունը, պետականաշինության գործընթացը, արտաքին քաղաքականության հեռանկարներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարեգրությունը, ներկա իրողությունները և հնարավոր զարգացումները։   Դավիթ Բաբայանն Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ծաղկեպսակ է դրել Բրուսելում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին։
12:23 - 11 փետրվարի, 2022
Կարմիր շուկայի և Թաղավարդի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ

Կարմիր շուկայի և Թաղավարդի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։   Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ եղել են կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը: Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի պարբերական ահաբեկչական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:   Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի համար: Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որը նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձրավորելու Արցախում։   Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:            
11:40 - 11 փետրվարի, 2022
Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը

Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը

Արցախի առաջին Թումո տուփն այսօր բացվել է Մարտակերտ քաղաքում: Միանալով Ստեփանակերտում գործող կենտրոնին, այն սկիզբ է դնում Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է «Թումո» կենտրոնը: «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է․ մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին»,- բացման միջոցառմանը հայտարարեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ տեղեկացնում է, որ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մի խումբ պաշտոնատար անձանց հետ Մարտակերտում մասնակցել է Թումո տուփի բացման արարողությանը: Նա  բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և ԱՀ կառավարության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը՝ առաջնահերթորեն ընդգծելով տեխնոլոգիական կրթության կարևորությունը պատանիների շրջանում: «Տեխնոլոգիական կրթության խրախուսումը և, առհասարակ, ինքնուսուցման տարաբնույթ հնարավորությունների ընձեռումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում, երբ խոսում ենք ապակենտրոնացված կրթական համակարգի զարգացման մասին: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունը անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ներկայացնելով նոր տուփի հնարավորությունները՝ ընդգծել է, որ շաբաթական 320 աշակերտ կարող է օգտվել կրթական ծրագրերից, ձեռք բերել ինքնուրույնություն և Մարտակերտից աշխարհի ցանկացած կետում աշխատանք գտնելու առավելություն: Հավատարիմ ապագային միտված կրթական ծրագրերի արդիականացման քաղաքականության իրականացմանը՝ պետական նախարարը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է Թումոյի ընդլայնման ծրագրերն Արցախում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ընթացիկ տարում նախատեսվում է նման տուփերի բացում նաև Մարտունիում և Ասկերանում, ինչպես նաև Ստեփանակերտի Թումո կենտրոնի աշխատանքների ակտիվացում: Արարողությանը մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Հարությունյանը և ԷԼեոնորա Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք:
21:47 - 10 փետրվարի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Բլինքենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը:
20:05 - 10 փետրվարի, 2022
Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|

Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և համանախագահող երկրները, ակտիվ լինելու դեպքում, կարող են կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և, կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի հնարավորություն լինի երկարաժամկետ լուծում գտնել: «Քանի դեռ լուծում չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում գտնենք»,- եզրափակեց Գրիգորյանը:
14:09 - 10 փետրվարի, 2022
ՀՀ-ի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները. ԱԽ քարտուղարը`«Շուշիի հռչակագրի» մասին |armenpress.am|

ՀՀ-ի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները. ԱԽ քարտուղարը`«Շուշիի հռչակագրի» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը պարբերաբար գնահատում է երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ  Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից: «Մենք պարբերաբար մեր շուրջ անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված քայլեր ենք կատարում: Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք»,- ասաց Գրիգորյանը:
13:12 - 10 փետրվարի, 2022
Ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային. կան տուժածներ

Ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային. կան տուժածներ

Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած, որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, շտապօգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։ ՃՏՊ-ի հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։   Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 
23:35 - 09 փետրվարի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
Արցախի նախագահը կառավարության կառուցվածքում փոփոխություններ է կատարել

Արցախի նախագահը կառավարության կառուցվածքում փոփոխություններ է կատարել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի  Հանրապետության  կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Համաձայն հրամանագրի՝ -աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, -էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը, - պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն:
16:01 - 09 փետրվարի, 2022