Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Պատրաստ եմ ջանքեր գործադրել ՀՀ-ի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության զարգաց­ման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյանը՝ Սի Ծինփինին

Պատրաստ եմ ջանքեր գործադրել ՀՀ-ի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության զարգաց­ման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյանը՝ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց մշակութային և առևտրական սերտ համագործակցություն՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան: Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան: Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում` հասարակական, քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության, հումանիտար: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստա­նի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության կայուն ու հետևողական զարգաց­ման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»։
13:04 - 06 ապրիլի, 2022
Հայաստանի նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հարցը: Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն ուղղված է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացմանը և համագործակցության հեռանկարների քննարկմանը: Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
18:25 - 05 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ստեղծված ամուր իրավական դաշտը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի վրա, որի ստորագրման 25-ամյակը մենք կնշենք այս տարվա օգոստոսին, և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը։ Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, բոլոր մակարդակներում` ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ։ Մեր երկրները համագործակցում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում և ռուսական կողմի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»։
18:52 - 03 ապրիլի, 2022
Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է խաղաղության հաստատման ճանապարհով շարժվելու Հայաստանի ձգտումը

Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է խաղաղության հաստատման ճանապարհով շարժվելու Հայաստանի ձգտումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: «Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Նախագահն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով: Նշվում է, որ երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում զարգացման չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը կարելի է դիտարկել որպես այդ քայլերից մեկը, քանի որ իտալական մի շարք ընկերություններ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
16:24 - 03 ապրիլի, 2022
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ երկու երկրները բոլոր ոլորտներում համագործակցության զգալի փորձ են կուտակել։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթանում է բովանդակալից քաղաքական երկխոսություն, զարգանում է արդյունավետ համագործակցություն առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է Կրեմլի կայքում տեղադրված շնորհավորական հեռագրում։ «Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։ Բացի այդ, Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։ Հայաստանն ու Ռուսաստանը ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 3-ին, հուշագիր ստորագրեցին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի
12:42 - 03 ապրիլի, 2022
Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:  «Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում: Եթե չունենք խաղաղ տարածաշրջան, ապա մեր բոլոր ծրագրերն անիմաստ են դառնում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահն ընդգծել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Թիմ Լոութըն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ: Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
12:42 - 02 ապրիլի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022