ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.9 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ: Գրիգորյանը նախ հիշեցրեց, որ 2019 թվականին առաջին անգամ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտուրը գերազանցել է 2 մլրդ դոլարի մակարդակը: «Չնայած գլոբալ համաճարակի թելադրանքով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին՝ 2020-ին մեզ հաջողվեց երկկողմ առևտրի ընդամենը մի փոքր անկում գրանցել»,-ասաց փոխվարչապետը: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ Գրիգորյանը նկատեց, որ աճն արդեն ակնհայտ է. «Տարվա առաջին կիսամյակի համար ապրանքաշրջանառությունը կազմել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար (աճը 16 տոկոս),  ներմուծման աճը կազմել է 9 տոկոս, իսկ արտահանումը՝ 36 տոկոս»: Արտահանման հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից ստացված արտադրանքը, ինժեներական արտադրանքը, գյուղատնտեսական ապրանքները, թեթև արդյունաբերությունը, քիմիական արտադրանքը և սննդամթերքը: Գրիգորյանը նկատեց, որ արտահանման ծավալների ավելացման ակնհայտ հեռանկարներ կան, առաջին հերթին `ոչ հումքային արտադրանքի: «Այս ամենը վկայում է այն մասին, որ ռացիոնալ կլիներ ակտիվացնել արդյունաբերական համագործակցությունը և համատեղ կորպորացիաների և արդյունաբերությունների զարգացումը, իրականացնել համատեղ նորարարական նախագծեր, որոնք թույլ կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ»,-ասաց նա:
12:06 - 20 սեպտեմբերի, 2021
Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ |armenpress.am|

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: Օվերչուկը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում: Նա նախ նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում է, վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին: «Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,-ասաց Օվերչուկը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, ասաց, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը: «Կա երկու հանգամանք, որը դեռևս հետազոտության կարիք ունի: Առաջին հանգամանքը կայանում է նրանում, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,-ասաց փոխվարչապետը: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով:
11:28 - 20 սեպտեմբերի, 2021
Նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք. ՌԴ ՊՆ |tert.am|

Նոյեմբերի 23-ից սկսած՝ Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուն. չորսը՝  Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար և մյուսը՝ հակառակ ուղղություններով:Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններով ՝ Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Մեկ օրվա ընթացքում 0.5 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2290,25 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 960 պայթուցիկ առարկա: 
16:01 - 18 սեպտեմբերի, 2021
ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը |armenpress.am|

ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագվել է Դուշանբեի հռչակագիրը |armenpress.am|

armenpress.am: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարներն ստորագել են Դուշանբեի հռչակագիրը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթում, որն ընդունվել Է միավորման կազմավորման 20-ամյակի առթիվ, ՇՀԿ-ի ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին, նշելով, որ երկիրը պետք Է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական: Բացի այդ, ՇՀԿ-ում հանդես են եկել Իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին՝ բոլոր Էթնիկ, կրոնական եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ: Գագաթնաժողովում նաեւ փաստաթուղթ Է ստորագրվել, որը նախատեսում Է կազմակերպությանն Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել Է տեսակապով, հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Ներկայում ՇՀԿ-ի անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը: Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի լանկան՝ գործընկեր երկրներ:
17:07 - 17 սեպտեմբերի, 2021
ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|

ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում, գրում է  lenta.ru-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով:«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը:
11:51 - 17 սեպտեմբերի, 2021
ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի |armenpress.am|

ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:ՌԴ Պետդումայի ընտրություններում եւ տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանների ղեկավարներ (եւս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաեւ 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
10:34 - 15 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում. ՌԴ նախագահն անդրադարձել է Սիրիայի գլխավոր խնդրին և երկրում կայացած ընտրություններին |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է չհայտարարված այցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:ՌԴ նախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Սիրիայում երկրի ղեկավարի ընտրություններին, որոնք, ըստ Պուտինի, անցել են «շատ լավ արդյունքով»: «Արդյունքները խոսում են այն մասին, որ մարդիկ ձեզ վստահում են, և անկախ անցյալ տարիների դժվարություններից և ողբերգություններից՝ այնուամենայնիվ, ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացը և վերադարձը բնականոն կյանքի»,- ասել է ՌԴ նախագահը:«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:  Շարունակությունը՝ tert.am-ում
10:42 - 14 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը, մեքենաների «անօրինական անցման» վերաբերյալ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը |tert.am|

Ադրբեջանը, մեքենաների «անօրինական անցման» վերաբերյալ, նամակներ է ուղղել ՌԴ ՊՆ-ին և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը |tert.am|

tert.am: Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների «անօրինական անցման» (չակերտները՝ Խմբ.) Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:
15:06 - 12 սեպտեմբերի, 2021
Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ
 |tert.am|

Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խոսքը խմելու ջրի պահպանման համար նախատեսված տարաների մասին է, որոնք անհրաժեշտ են ԼՂ բնակիչներին՝ խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառով:Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուղեբեռը փոխանցվել է դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանազատման գծի մոտ՝ հեռավոր շրջաններում:«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Երևանից Լեռնային Ղարաբաղ: Մենք 14 տարա ենք բերել՝ 5 և 3 խորանարդ մետր տարողությամբ՝ նախատեսված խմելու ջրի համար»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:Վերջին երկու շաբաթում խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 շրջայց են կատարել և 200 տոննա խմելու ջուր փոխանցել Ստեփանակերտի ավելի քան 1500 բնակչի:
12:20 - 11 սեպտեմբերի, 2021