ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված անշեղ կուրսին: Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով՝ հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման: Մաղթում եմ Ձեզ և Ձեր զինակիցներին քաջառողջություն, նոր հաղթանակներ ու հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն»,- ասված է ուղերձում:
16:55 - 21 սեպտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանատվությունը՝ ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար: ՄԻԵԴ-ը նրա այրու համար 100 հազար եվրոյի փոխհատուցում է նախատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2006 թվականին Լիտվինենկոյին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել էին որպես սպանության հեղինակներ: ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 100 հազար եվրոյի փոխհատուցում վճարել նրա կնոջը՝ Մարիա Քարթերին (նախկինում Մարինա Լիտվինենկո): Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 43 տարեկանում: Նրա մահը հանգեցրել է Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը:
14:27 - 21 սեպտեմբերի, 2021
Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան |tert.am|

Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.«Հայաստանի հարգելի քաղաքացիներ,Սիրելի ընկերներ,Անկեղծորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը դժվար ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով:Այսօր Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցությունը, որը հիմնվում է խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին է մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում:Եվս մեկ անգամ շնորհավորում են հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»:
13:40 - 21 սեպտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել |tert.am|

Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:
11:49 - 21 սեպտեմբերի, 2021
ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները. խորհրդարան են անցնում 8 կուսակցության ներկայացուցիչներ |tert.am|

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները. խորհրդարան են անցնում 8 կուսակցության ներկայացուցիչներ |tert.am|

tert.am: Պետդումայի ընտրություններից հետո 100 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքներով՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 49,82 տոկոսը:Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով ՌԴ ԿԸՀ հրապարակած տվյալները, նախնական հաշվարկներով իշխող կուսակցությունը 112 պատգամավորական մանդատ կստանա՝ ըստ ցուցակի: Բացի այդ, նրանք հաղթում են 198 միամանդատ շրջանում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, «Միասնական Ռուսաստանը» ստանում է սահմանադրական մեծամասնությունը ստորին պալատում (ավելի քան 300 մանդատ):ԿԸՀ տվյալներով՝ հաջորդիվ խորհրդարան են անցնում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ ձայների 18.93 տոկոսով, Լիբերալ-դեմոկրատական կուսկացությունը՝ 7.55 տոկոսով, «Արդար Ռուսաստան.հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7.46 տոկոսով և «Նոր մարդիկ»՝ 5.32 տոկոսով: Բոլոր 5 ուժը հաղթահարել է Պետդումա անցնելու համար սահմանված հինգտոկոսանոց շեմը: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:50 - 21 սեպտեմբերի, 2021
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում:  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  շատ անհրաժեշտ էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պետք է ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել: Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, և ընտրությունների արդյունքներով  արձանագրվեց, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ, և հատկապես այսպիսի մանդատ է ստացել Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ընդգծեց Փաշինյանը: Իսկ հնարավոր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը՝ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել, և ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: «Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած, հետևողական է լինելու, և Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու է այս ճանապարհով: Պետք է արձանագրեմ, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն»,-հավելեց վարչապետը: Նա ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով, ըստ իրեն, պետք է հաստատվի և բացվի խաղաղ զարգացման դարաշրջանը: «Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության: Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»,- եզրափակեց Փաշինյանը:
18:05 - 20 սեպտեմբերի, 2021
Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ |armenpress.am|

Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: Այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին: «Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը`  մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝  վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. Օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասաց Վոլվաչը: Փոխնախարարը սա համարեց լուրջ պրակտիկ քայլ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար, ապրանքաշրջանառության աճի, աշխատանքների դյուրացման համար:
16:31 - 20 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուղերձում նշված է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին: Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:
15:52 - 20 սեպտեմբերի, 2021
Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: Նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները: Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները:
15:21 - 20 սեպտեմբերի, 2021
Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավ - Կովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, նման ներկայացվածությունը խոսում է երկու երկրների ռազմավարական շահերի մասին: Չի կարելի նվազեցնել անհատ ձեռնարկատերերի փոքր և միջին բիզնեսի դերը` նրանց ներդրումը շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ դա այն ուղղությունն է, որն արժանի է շատ լուրջ ուշադրության: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական համագործակցությունը ոչ թե պարզապես լրացնում է, այլ հիմք է ստեղծում մեր հարաբերությունների, մեր ռազմավարական դաշնակցության համար»,- ասաց Կոպիրկինը: ՌԴ դեսպանը հիշեցրեց, թե որ ոլորտներում են երկու երկրները հաջող զարգացման հնարավորություններ ստեղծել:  «Դա էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտն է: Կարևոր է՝ կանգ չառնել ձեռք բերածի վրա և արդեն իսկ առկա համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ, ինչպես նաև՝ ընդլայնել այդ համագործակցությունը նոր հեռանկարային ուղղություններով: Ստեղծարար, նորարական մոտեցում են պահանջում կյանքը, զարգացման տրամաբանությունը և միջազգային ու տարածաշրջանային գործընթացները»,- ընդգծեց Կոպիրկինը: ՌԴ դեսպանի կարծիքով` միայն դա կապահովի երկու երկրների մրցունակությունը, թույլ կտա պահպանել և ամրապնդել Հայաստանում ռուսական բիզնեսի դիրքերը,ինչպես նաև՝ Ռուսաստանում հայկական բիզնեսի դիրքերը:
14:31 - 20 սեպտեմբերի, 2021