ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն |tert.am|
15:07 - 20 սեպտեմբերի, 2021

ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 98 տոկոսը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը ձայների 49,80 տոկոսով պահպանում է առաջատարի դիրքը Պետդումայի ընտրություններում: ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ստանում է 19,05 տոկոս ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,48 տոկոս:

Նախնական տվյալներով՝ առաջատար հնգյակում տեղ են գտել «Արդար Ռուսաստան. հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,41 տոկոս ձայնով և «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,36 տոկոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել