ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատում է Իդլիբում Ռուսաստանի օդային հարվածները |azatutyun.am|

Թուրքիայի պաշտպանության նախարարը քննադատում է Իդլիբում Ռուսաստանի օդային հարվածները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար։ Այս մասին թուրքական ռազմական գերատեսչությանը ղեկավարը հայտարարել է Անկարայում կայացած խորհրդակցության ժամանակ։ «Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ կնքված հուշագրի դրույթներին և ամենայն ճշգրտությամբ կյանքի ենք կոչում դրանք։ Չնայած այդ իրողությանը՝ վերջին շրջանում [Ռուսաստանի կողմից] Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է։ Մենք հայտարարել ենք, որ դա չի համապատասխանում երկկողմ հուշագրի դրույթներին։ Այս խնդրի շուրջ բանակցություններն այժմ էլ շարունակվում են», - ասել է Աքարը։ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների` սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման շեմին։ Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել է, որ նախագահներ Պուտինի ու Էրդողանի առաջիկա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Իդլիբում ստեղծված կացությունը։
13:23 - 28 սեպտեմբերի, 2021
«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
 |tert.am|

«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը: Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»:
18:33 - 27 սեպտեմբերի, 2021
Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|

Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը:«Այդ խմբում աշխատանք է տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունն այդ խմբին՝ ընտրություններով պայմանավորված: Օգոստոսի կեսերին այդ խումբը հերթական հանդիպումն է անցկացրել: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս: Կարծում եմ՝ այդ խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, այնուամենայնիվ շփում կա: Շփումն անհրաժեշտ գործիք է տվյալ իրավիճակում, և շատ հարցեր կարող են կարգավորվել այդ շփումների օգնությամբ»,- ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:Վերջինս հավելել է, որ Ադրբեջանում «զանգվածային աշխատանքներ են մեկնարկել Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ:
15:40 - 27 սեպտեմբերի, 2021
Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները չեն խափանում ռուսաստանյան այցի հաջողության հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը», - նշել է Պեսկովը` շարունակելով, թե այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ ունեն բավականին զարգացած հարաբերություններ և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ: Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։ Ըստ Կրեմլի խոսնակի` նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք են թողել»: Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակը սիրիական Իդլիբում Պուտինի և Էրդողանի բանակցությունների հիմնական թեման է լինելու: Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հաջորդ շաբաթ:
10:29 - 27 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Էրդողանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը․Լավրով |tert.am|

Պուտինն ու Էրդողանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը․Լավրով |tert.am|

tert.am: Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մի քանի օրից Սոչիում ՌԴ-ի և Թուրիքայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը:Ինչպես գրում է tsargrad.tv-ն, Լավրովը մանրամասնել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբի հարցում ստանձնած պարտավորությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկը:Խոսքը Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովման պարտականությունները կիսում են Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ:   
11:39 - 26 սեպտեմբերի, 2021
ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին
 |tert.am|

ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեղադրել է Ռուսաստանին եվրոպական ժողովրդավարական ընտրություններին միջամտելու փորձ անելու համար։ Ինչպես փոխանցում է CNN֊ը, Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վնասակար կիբեռ֊գործողություններ են արձանագրել, որոնք հայտնի են Ghostwriter ընդհանուր անվան ներքո և առնչություն ունեն Ռուսաստանի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ նման անընդունելի գործողությունները սպառնալիք են ԵՄ միասնականությանն ու անվտանգությանը։ ԵՄ տվյալներով` հարձակումների են ենթարկվել մի շարք խորհրդարաների անդամներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ։ Աղբյուրը նշում է, որ մեղադրանքները հնչել են Գերմանիայում սեպտեմբերի 26֊ին նախատեսված Բունդեսթագի ընտրություններից օրեր առաջ։
14:55 - 25 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
14:07 - 25 սեպտեմբերի, 2021
Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 համալիրներ ձեռք բերել Մոսկվայից. Էրդողան

Անկարան հետագայում ևս Մոսկվայից ձեռք կբերի С֊400 զենիթահրթիռային համալիրները։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Անկարան պատրաստվում է նման քայլի դիմել, Էրդողանն ասել է. «Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչ պաշտպանական համակարգեր ենք մենք ձեռք բերելու, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարողանա միջամտել այդ հարցին։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել, իհարկե, այո»։ «Ես ամեն ինչ բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին։ Մենք պատրաստվում էինք F-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,֊ ընդգծել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան արդյունքում այդպես էլ չի ստացել կործանիչները։Նրա խոսքով` իրենք նաև խնդրել են վաճառել Pateiot զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ֊ն չի համաձայնել։
13:48 - 25 սեպտեմբերի, 2021
Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ  ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով  Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով: Պարզվել է, որ հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է: ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ –ը  հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները  և վճարել    հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:55 - 24 սեպտեմբերի, 2021
Ավելի քան 40 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ՌԴ-ի 43 տարածաշրջանների ընտրություններում |armenpress.am|

Ավելի քան 40 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ՌԴ-ի 43 տարածաշրջանների ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր Է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել Է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան: «Ներկայում հանձնաժողովների կողմից անվավեր Է ճանաչվել 40 հազար 605 քվեաթերթիկ, դա 0,0004 տոկոսն Է»,- Պամֆիլովան ասել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Նրա խոսքով՝ քվեաթերթիկների անվավեր ճանաչվելու պատճառների թվում են. խոտանը քվեաթերթիկների տիրաժում, որոնք թույլ չեն տվել հաշվել նշումները, արտագնա քվեարկության անորակ ձեւակերպված գրանցումները, ընտրական հանձնաժողովների անդամների կողմից քվեաթերթիկների լրացումն ընտրողների փոխարեն, սեյֆ-փաթեթի կամ շարժական արկղի ամբողջականության կամ կնքման կանոնների խախտումը, շարժական արկղի մեջ մեծ թվով քվեաթերթիկների հայտնաբերումը, դրոշմանիշների բացակայությունը քվեաթերթիկների վրա եւ այլն: «Անկասկած, իրավապահ մարմինների կողմից ավելի մանրամասնորեն կհետազոտվեն քվեաթերթիկների լցոնումները, որոնք թույլ են տրվել Ադիգեյի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետություններում, Բրյանսկի, Իվանովսկի, Կեմերովոյի եւ Մոսկվայի մարզերում»,-հավելել Է Պամֆիլովան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:47 - 24 սեպտեմբերի, 2021
Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|

Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|

hetq.am: 2020 թվականի պատերազմից դեռ շատ առաջ Ադրբեջանը մշակել էր և ուներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վարման պլան։ Այդ մասին ռուսական Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մարտական գործողությունների վարման ծրագիր մի երկրում, որը գտնվում էր պատերազմի, թեկուզ սառեցված հակամարտության մեջ, բայց պատերազմի մեջ, կյանքի բոլոր դեպքերի համար վաղուց էր մշակվել։ Բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, հաշվի առնելով Ադրբեջանի նոր հնարավորությունները, ներառյալ տեխնոլոգիական՝ այդ պլանում պարբերաբար փոփոխություններ են արվել»,- նշել է Ալիևը։ Ըստ նրա՝ հակամարտության սրման պարագայում նման պլան ունեցել է նաև Հայաստանը։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական պլանն ունեցել է «Երկաթե բռունցք» անվանումը, որն Ալիևը մի քանի անգամ օգտագործել է ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձներում, որտեղ նա հայտարարում էր գրավյալ քաղաքների ու գյուղերի մասին։ «Մի քանի անգամ ասել եմ, որ մեր երկաթե բռունցքը կջարդի թշնամու գլուխը, եթե նա իր կամքով չհեռանա բռնազավթված տարածքներից։ Քանի որ դա դրական արձագանք էր ստանում հանրության կողմից, ես էլ որոշեցի գործողությունը հենց այդպես անվանել՝ «Երկաթե բռունցք»։ Սակայն դա միանգամից տեղի չունեցավ, այլ մարտական գործողությունների որոշակի փուլում»,- նշել է նա։ Խոսելով պատերազմի ավարտի և Վլադիմիր Պուտինի դերակատարության մասին՝ Ալիևը նշել է, որ Պուտինը ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտության կարգավորման գործում։ «Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր։ Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք նորից զանգվել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարություն է ունեցել տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Նա իմ մեսիջները փոխանցում էր Փաշինյանին, իսկ իր մեսիջները՝ ինձ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվում մինչև ուշ գիշեր և անցավ արդեն կեսգիշերը։ Բաքվի ժամանակով արդեն նոյեմբերի 10-ն էր։ Դա է պատճառը, որ մենք անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, իսկ Մոսկվայում դեռ նոյեմբերի 9-ն էր»,- նշել է Ալիևը։ Նրա խսքերով՝ հայտարարության տեքստը վերջիվերջո հաջողվել է համաձայնեցնել։ «Նախատեսվում էր, բնականաբար, դրա ստորագրում, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ խնդրեց, որ չպնդեմ, որ Փաշինյանը մեր ներկայությամբ այն ստորագրի։ Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, ամեն ինչին վերաբերում է հարգանքով և ես ասեցի, որ չեմ պնդի։ Ինձ պետք չէին լրացուցիչ ինչ-որ պահեր, որոնք կապված էին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէր, այլ երկրի, իսկ դա մենք մեզ թույլ տալ չէինք կարող»,- ընդգծել է Ալիևը։ Ալիևը հայտարարել է, որ Պուտինին առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ «Բնականաբար, ռազմական գործողությունների տարբեր փուլերում մենք մշտական կապի մեջ ենք եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմը, մեր առաջին հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ Ավանդաբար ես Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհավորում եմ իր ծննդյան կապակցությամբ։ Եվ դա մեր առաջին հեռախոսազրույցն էր այն պահից, երբ արդեն 10 օր ընթանում էին մարտական գործողությունները։ Մենք նաև քննարկեցինք հարցեր՝ ինչպես անել, որ պատերազմը կանգնեցվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:37 - 24 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կազմում է 778 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1 -ին: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությանը, ըստ որի՝ պաշտպանական բյուջեի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է սահմանափակումներ կիրառի գազատարի «պլանավորման, շինարարության և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների ու անձանց նկատմամբ»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և որևէ համագործակցության արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք: Սահմանափակող միջոցները ներառում են նաև ԱՄՆ մուտքի արգելք, վիզաների մերժում և «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող անձանց վավեր վիզաների չեղարկում։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:
09:47 - 24 սեպտեմբերի, 2021
Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը: Կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով: Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար: ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը»։
09:31 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում  է  համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
17:25 - 23 սեպտեմբերի, 2021