Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռուսաստանին կրկին սպառնում են գերմանական տանկերով. Պուտին
 |tert.am|

Ռուսաստանին կրկին սպառնում են գերմանական տանկերով. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները կրկին կռվում են Ռուսաստանի դեմ ուկրաինական բանդերականների ուժերով և սպառնում են գերմանական տանկերով, այս անգամ՝ Leopard-ներով։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս, գրում է tvzvezda.ru-ն։«Այժմ, ցավոք, մենք տեսնում ենք, որ նացիզմի գաղափարախոսությունը, արդեն իր ժամանակակից դիմակով, իր ժամանակակից տեսքով, կրկին ուղղակի սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի անվտանգության համար։ Մենք նորից ու նորից ստիպված ենք ետ մղել հավաքական Արևմուտքի ագրեսիան։ Անհավատալի է, բայց իրականություն է: Մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերը։ Եվ նորից նրանք պատրաստվում են կռվել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հողի վրա՝ Հիտլերի հետևորդների, բանդերականների ձեռքերով»,- ասել է Պուտինը։Նախագահը նշել է, որ, չնայած Արևմուտքի քարոզչությանը, Ռուսաստանն աշխարհում շատ ընկերներ ու դաշնակիցներ ունի։ Պուտինն ասել է, որ նրանք, ովքեր Եվրոպային և մասնավորապես Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, չեն հասկանում, որ այդ ամենը միայն տանկերով չի սահմանափակվելու։
13:58 - 03 փետրվարի, 2023
Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև
 |armenpress.am|

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում: «Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ օգնությունը Կիևին կազմում է 50 միլիարդ եվրո՝ շեշտելով, որ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին։ Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև Է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան, որի կազմում են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ և ԵՀ այլ պաշտոնյաներ, ներառյալ` Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, ներքին գործերի հաձնակատար Իլվա Յոհանսոնը, գյուղատնտեսության հարցերով  հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան և այլոք:
15:02 - 02 փետրվարի, 2023
Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև
 |armenpress.am|

Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չէ: Նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին», - գրել է Ավստրիայի նախագահը լուսանկարներին կից գրառման մեջ: Այնուհետև Ալեքսանդր վան դեր Բելենը լուսանկար է հրապարակել Բուչայից՝ գրելով, որ սգում է սարսափելի պատերազմում կործանված յուրաքանչյուր կյանքի համար: Հունվարի 31-ին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում 79-ամյա վան դեր Բելենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գաղութային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», և որ արևմտյան երկրները «պարտավոր են օգնել» Կիևին։ Նրա հայտարարությունը մեջբերել է ավստրիական ORF հեռուստաալիքը: Վիեննայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին արձագանքել է «գաղութային պատերազմի» մասին Ավստրիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ նման հայտարարությունն «Է՛լ ավելի է ընդլայնում Ուկրաինայի վերջին տասնամյակի իրադարձությունների շուրջ արևմտյան առասպելաբանության սահմանները»։ Լյուբինսկին հավելել է, որ այսպիսով առկա է «հասկացությունների և պատճառահետևանքային կապերի արմատական ​​փոխարինման հերթական փաստ»։
16:00 - 01 փետրվարի, 2023
Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստին մասնակցել է հեռակա կարգով և դատարանին դիմել վրացերեն և ուկրաիներեն լեզուներով
 |1tv.ge|

Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստին մասնակցել է հեռակա կարգով և դատարանին դիմել վրացերեն և ուկրաիներեն լեզուներով |1tv.ge|

1tv.ge: Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիի պատժաչափի հետաձգման հարցով դատավարությունը։ Դատական ​​նիստին «Վիվամեդ» կլինիկայից հեռակա կարգով մասնակցեց Միխեիլ Սաակաշվիլին, ով դատարանին դիմեց վրացերեն և ուկրաիներեն լեզուներով։ «Ես իմ ողջ կյանքն եմ տվել Վրաստանին, և միակ բանը, որ խնդրում եմ, համարժեք բուժումն է։ Վիճակս վատացել է։ Եթե ​​ես չեմ կարող ապրել մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում, այն պատկանում է Ուկրաինային», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին։Դատական ​​նիստը շարունակվեց պաշտպանական կողմի վկաների հարցաքննությամբ։ Այս պահին դատարանում հարցաքննվում է նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն։ Փաստաբանները Վրաստանի նախկին նախագահի պատիժը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել։ Գործը կքննի դատավոր Գիորգի Արևաձեն։
15:39 - 01 փետրվարի, 2023
Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի օբյեկտի դեմ դրոնների գրոհին
 |news.am|

Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի օբյեկտի դեմ դրոնների գրոհին |news.am|

news.am: Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։ «Գրոհը Սպահանում անպատասխան չի մնա»,- ասել է Մեշքինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհետեւի Իրանի պատասխանը Պոդոլյակի հայտարարությանը, որտեղ ակնարկ կար Սպահանում դրոնների գրոհին Կիեւի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ բացահայտ հարձակումներ չի կատարում Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։ «Նրանք շատ են վախենում։ Որովհետեւ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում։ Մեր կարծիքով՝ ոչ մի անսպասելի բան նրանք չեն ասել։ Մեզ համար անսպասելի չէր, որ ուկրաինական իշխանությունը նման դիրքորոշում ունի, որովհետեւ պարզապես պետք է զբաղեցնի Արեւմուտքի հեգեմոնիային հարիր դիրքորոշում»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։ Իրանցի պաշտոնյան եզրափակել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է զբաղեցնել Թեհրանը Ուկրաինայի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Նա ասել է, որ «Արեւմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է», ուստի Իրանը «հաստատ չի կանգնի» նրա կողքին։ Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։ Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։  
11:38 - 01 փետրվարի, 2023
Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել |armenpress.am|

Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե Պուտինն իրեն սպառնացել է հրթիռներով. Պեսկովը դա «սուտ» է անվանել |armenpress.am|

armenpress.am:  Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։  Երկարատև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ փետրվարին. Ջոնսոնը Պուտինին նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը «կատարյալ աղետ» կլինի:  Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ինքը նաև Պուտինին ասել է, որ Ուկրաինան «կանխատեսելի ապագայում» չի միանա ՆԱՏՕ-ին: «Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», - հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս հայտարարությունը։ «Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», - մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը: BBC-ի «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով հունվարի 31-ին, գիշերվա ժամը 1-ին):
20:19 - 30 հունվարի, 2023
Ուկրաինային անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում․ Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինային անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը, հեռուստաուղերձում, հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է»։ «Իրավիճակը շատ ծանր է. Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են», - ասել է Ուկրաինայի նախագահը։ «Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար», - ասել է Զելենսկին՝ նաև շեշտելով՝ եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել 2024-ի Օլիմպիական խաղերին Փարիզում, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ «ահաբեկչությունը որոշ չափով ընդունելի է»։ «Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ռուս մարզիկներին Օլիմպիական խաղեր վերադարձնելու փորձերը, փորձեր են ամբողջ աշխարհին ասելու, որ ահաբեկչությունն ինչ-որ չափով ընդունելի է», - ասել է Զելենսկին իր ուղերձում։
12:26 - 30 հունվարի, 2023
Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի պնդմամբ՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինային խոստացել են տրամադրել 321 տանկ |hetq.am|

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի պնդմամբ՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինային խոստացել են տրամադրել 321 տանկ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի բազմաթիվ երկրներ համաձայնվել են Կիևին փոխանցել ավելի քան 300 ծանր տանկ։ «Այսօր բազմաթիվ երկրներ պաշտոնապես հաստատել են իրենց համաձայնությունն Ուկրաինային մատակարարել 321 ծանր տանկ։ Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասով դրանք տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները լուծում են փոխադրման հարցերը, երրորդներն էլ սպասում են, թե երբ կստանան այլ մոդելներ»,- ասել է ուկրաինացի դեսպանը։ Նա նշել է, որ Ուկրաինային այդ օգնությունն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Abrams տանկերը, որոնք խոստացել էր ԱՄՆ-ն, հասնեն օգոստոսին, ապա դա «չափազանց ուշ կլինի»։ Նա նշել էր, որ չգիտի կոնկրետ ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից կմատակարարվեն տանկերը։ Վերջին օրերին Ուկրաինայի արևմտյան մի շարք դաշնակիցներ հայտարարել են, որ նախատեսում են Կիևին մատակարարել մարտական տանկեր։ Այդպիսի պլանների մասին հայտարարել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան ու Լեհաստանը։
13:45 - 28 հունվարի, 2023
Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին
 |armenpress.am|

Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: Այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից: «Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- շեշտվում է բանաձևում: Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Վեհաժողովը վերահաստատում է իր միաձայն կոչը՝ անդամ երկրներին և Եվրոպայի խորհրդի դիտորդ պետություններին՝ ստեղծելու հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար»,-ասված է բանաձևում: Ըստ բանաձևի՝ տրիբունալի իրավասությունը կսահմանափակվի Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի հանցագործությամբ և  կտարածվի Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականի փետրվարին սկսված ագրեսիայի վրա: Իրավասությունների շրջանակում նշվում է նաև Բելառուսի առաջնորդների դերն ու մեղսակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային: Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով:
13:08 - 27 հունվարի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը
 |tert.am|

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ». ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է բացատրել ռեզոնանսային հայտարարությունը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բացատրություն է պահանջում գերմանական կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հայտարարության վերաբերյալ առ այն, որ եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։Զախարովան նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ Կիևին աջակցություն ցուցաբերելը Գերմանիային չի դարձնում Ուկրաինայի հակամարտության կողմ։«Նրանք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում։ Գերմանիայի արտգործնախարարն ասում է, որ իր երկիրը, այլ երկրների հետ, պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ նույն նախարարությունն իր երկիրը չի համարում հակամարտության կողմ»,- գրել է Զախարովան։Ինչպես գրում է dw.com-ը, Գերմանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է կառույցի ղեկավար Աննալենա Բերբոկի ռեզոնանսային հայտարարությունը, որում նա ասել էր.«Մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ, ոչ թե միմյանց դեմ»:«Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի այս մեջբերումը» ակնթարթորեն ցրվել է համաշխարհային լրատվամիջոցներում՝ առաջացնելով զարմանք և քննադատություն»,- գրել է գերմանական Bild թերթը՝ բացատրելով, որ Բերբոկի այս խոսքերը հակասում են Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը. Կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս ընդգծել է, որ Գերմանիան չպետք է դառնա պատերազմի մասնակից։ Պատասխանելով Bild-ի խնդրանքին՝ Գերմանիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է տվել Բերբոկի արտահայտության վերաբերյալ։Շարունակությունը՝ tert.am-ում
10:32 - 27 հունվարի, 2023
Բեռլինը պաշտոնապես հայտարարեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին
 |azatutyun.am|

Բեռլինը պաշտոնապես հայտարարեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստում այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այդ որոշումը համապատասխանում է Ուկրաինային սատարելու մեր քաղաքականությանը՝ մեր հնարավորությունների սահմաններում։ Մենք գործում ենք սերտ կոորդինացմամբ միջազգային մակարդակում», - ասել է Շոլցը։ Առաջիկայում սկսվելու է ուկրաինացի զինծառայողների ուսուցումը Գերմանիայում։ Բեռլինը կտրամադրի նաև զինամթերք և նյութատեխնիկական ապահվում, նշել է կանցլերը։ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ողջունել է Բեռլինի որոշումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել է․ - «Շնորհակալություն, բունդեսկանցլեր Օլաֆ Շոլց։ Ուկրաինային Leopard-ներ տրամադրելու որոշումը մեծ քայլ է Ռուսաստանին կանգնեցնելու համար»։ Գերմանիան նաև կթույլատրի երրորդ երկրներից գերմանական տանկերի վերաարտահանումը Ուկրաինա։
16:24 - 25 հունվարի, 2023
Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|

Գերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Եթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա այն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք հարուցի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում: Գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։ «Համաձայնությունը երկրորդական հարց է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի», - ասել է Մորավիեցկին: Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե չի կարելի բացառել, որ Գերմանիան ինքը կմատակարարի Leopard տանկեր կամ դրանք Ուկրաինա վերաարտահանելու թույլտվություն կտա այն երկրներին, որոնք զինված են այդ տանկերով։ Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեռլինը դեռ որոշում չի ընդունել տանկերի մատակարարման շուրջ և դրանք վերաարտահանելու թույլտվություն չի տվել։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիան պատրաստ է գնալ այդ քայլին այն պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը։
12:32 - 23 հունվարի, 2023