Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 10-ի գիշերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և մյուս փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, եկել են Կառավարության շենք և, ըստ վկաների պնդման՝ իրենց հետ բերել են մի խումբ քաղաքացիների, որոնք քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված երկու անձինք չեն կոտրել ոչինչ, սակայն կազմակերպել են այդ գործողությունները: Նա հույս հայտնեց, որ այդ նույն մարդիկ նույն կազմակերպվածությամբ կմեկնեն Արցախ, որտեղ կփորձեն պատուհաններ վերականգնել, որպեսզի արցախցիները չմրսեն: Սարգսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, որոնք ինքն է ղեկավարում:  «Կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս թավիշային գործունեության համար։ Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմակերպելու համար: Մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում։ Վարչապետը նույնպես երեկ նշել է, որ մենք մնալու ենք միայն օրենքի սահմաններում, և բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկվա ելույթին՝ նշելով, որ ասվում է կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ, պատգամավորի խոսքով, հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով՝ 2000-3000 մարդ, մինչդեռ առաջին օրը եղել է 5000։ Ասաց, որ նախագահի կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ վարչապետին ասեն՝ հանկարծ հրաժարական չտա, և իրենք երկիրը նախկին թալանչիներին չեն թողնելու։ Ընդգծեց նաև, որ այնպիսի իրավիճակ է, որ կան հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակված մեծ թվով բնակչություն, և այդ պայմաններում արտահերթ ընտրությունների մասին չպետք է խոսել։ 
13:54 - 17 նոյեմբերի, 2020
Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Դուք ձեզ կողքից լսում եք, ինչի մասին եք խոսում ընդհանրապես, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող հարցերին: «Ընդհանրապես մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, այդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք,  մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է: Ես երկուս ու կես տարի ամեն անգամ այս ամբիոնից հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում, ձեր ամեն մի խոսքն արձագանքում է և ավելի մեծ հետևանքներ է առաջացնում: Գանգոսկրի մեջ մի օրգան կա, որ եթե լավ օգտագործվի, մենք այս խնդիրների առաջ ամեն օր չենք կանգնի»,-ասաց նա: Տարոն Սիմոնյանը նշեց, որ եղած հնարավորությունները չօգտագործելով՝ չգիտի, թե իշխանությունը ում են սպասում: «Երկու ամիս է՝ գոռում ենք, որ միջազգային  հարթակներում հարցերը բարձրացնելու հնարավորություններ կան, գրում ենք, տալիս ենք ձեզ, ոչ մի բան չեք անում: Ասում եք, որ հայտարարություն եք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով, միգուցե, բայց արդյոք գիտեք, որ այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առոչինչ է»,-ասաց նա և նշեց, որ սպառնալիքի ներքո կնքած պայմանագիրն առ ոչինչ է:
13:52 - 17 նոյեմբերի, 2020
Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին:  «Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը: Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները: «Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
11:33 - 17 նոյեմբերի, 2020
Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիներին․ վարչապետ

Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող արցախցիներին․ վարչապետ

«Սիրելի արցախցիներ, Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։ Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։ Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները: Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար։ Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում»։
22:08 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․ «Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.  1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները, 2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,  3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն: Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:
19:48 - 16 նոյեմբերի, 2020
Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան |armtimes.com|

Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը հնարավորություններ տեսնում մոտ ապագայում ձեւավորելու կոնցեպտ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար՝ մի այնպիսի ճանապարհով, որ ապագա սերունդներին չժառանգեն այս խնդիրը, որի մեջ հայտնվել են 90-ականներից մինչեւ հիմա։ Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ երկխոսություն ծավալել արցախահայության հետ՝ նրանց կարծիքը հասկանալու համար, թե այս նոր իրողություններում նրանք ինչպես են պատկերացնում ԼՂ հակամարտության վերջնական լուծման հնարավորությունը։   Նախ անդրադառնալով 2-րդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե՛, հնարավոր է, բայց Արցախի ժողովուրդն ունի ընտրված իշխանություն, որը ներկայացնում է իրենց։ Բայց իհարկե՛, ժողովրդի հետ ուղիղ երկխոսությունը նույնպես շատ կարեւոր է եւ տեղի կունենա անպայման»։ Խոսելով առաջին հարցի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը պետք է լինի այն կարեւոր նպատակը, որն իրենք իրենց առաջ դնեն, որպեսզի այս կոնֆլիկտը հաջորդ սերնդին չժառանգեն։ «Եթե եկել հասել ենք այստեղ՝ ուրեմն պետք է հավաքենք մեր վճռականությունը եւ գնանք ամբողջական լուծումների, որպեսզի այս խնդիրը չժառանգենք հաջորդ սերնդին եւ դրանով մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այդ սերնդին։ Ուրիշ բան, որ մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ամբողջ ներուժը, որպեսզի հնարավորինս ընդունելի լուծման հասնենք եւ այդ գործում ԼՂ ժողովրդի դիրքորոշումը չափազանց կարեւոր է։ Բայց լուծման համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂ ժողովուրդը ապրի ԼՂ-ում, Հայաստանի ժողովուրդը ապրի ՀՀ-ում՝ իրեն զգա պաշտպանված, ունենա գործելու, ստեղծագործելու, արարելու, եկամուտներ ձեւակերպելու, հարստանալու եւ հարստացնելու հնարավորություն եւ ստեղծարար աշխատանքի հնարավորություն»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ երբ որ ապագայի մասին են խոսում՝ իր համար մի ակնհայտ իրողություն կա, որ այս բոլոր խնդիրները, եթե լայն դաշտից հավաքեն մի սեգմենտում՝ այդ սեգմենտի անունը կրթություն է։ Ավելին՝ armtimes.com-ում
18:00 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանը զորահավաքային պլանը փոփոխելու կարիք է տեսնում |armenpress.am|

Փաշինյանը զորահավաքային պլանը փոփոխելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահավաքային պլանում փոփոխությունների կարիք է տեսնում: Վարչապետը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Բեղլոյանի հարցին, թե որոնք են պատերազմի ընթացքում այն ամենացավոտ կետերը, որ վարչապետը տեսել է պետական կառավարման մարմինների աշխատանքում: «Եթե շատ անկեղծ ասեմ՝ ամենացավոտ կետը զորահավաքային պլանների մեջ է: Եվ, ըստ էության, մենք ունենք բավականին հնացած զորահավաքային պլան, որը պետք է փոխվի: Բանակի, ԶՈՒ-ի կառուցվածքը և անձնակազմի ծառայողական ուղղությունները և նրանց ֆունկցիոնալ նշանակությունը պետք է էականորեն փոխվեն»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին բավականին մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են ներգրավվել: Փաշինյանը նշեց, որ այդ պայմանագրային զինծառայությունը նաև աշխատատեղ է, և շատ գյուղերի բնակիչներ, օրինակ, իրենց սովորական քաղաքացիական կյանքին զուգահեռ պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում բանակի հետ, որը նաև հավելյալ եկամտի աղբյուր է: «Իրենք, ըստ էության, զինվորներ են: Իրենք սահմանի պահպանության, պաշտպանության գործում բավականին լավ դերակատարում ունենում են, բայց պատերազմական իրավիճակում, երբ խնդիր է առաջանում նրանց ներգրավել այլ տիպի գործողությունների մեջ, տեսնում ենք, որ բարդություններ են ծագում: Այդ պայմանագրային կոնտինգենտը չունի այն ներուժը, որ կոնկրետ դրված խնդիրները լուծելու հարցում արդյունավետ լինի»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ 2019-ից սկսած այդ ուղղությամբ կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունեցել:
17:14 - 16 նոյեմբերի, 2020
Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները երեսուն տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել․ Նիկոլ Փաշինյան

Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները երեսուն տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել․ Նիկոլ Փաշինյան

Դուք նշեցիք, որ պատերազմը կանխել հնարավոր կլիներ այն պայմաններում, որ կուզեին Շուշին։ Ձեր ելույթի ժամանակ ԱԳՆ խոսնակը գրել է, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց։ Այս գրառումը տարընթերցումների տեղ է տվել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն արձագանքեց, որ այդ խաղաղ գործընթացում, փաթեթներում, որ չեն ընդունվել, միշտ եղել է փախստականների եւ բռնի տեղահանվածների հարց։ «Եվ երբ աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ենք փորձել ստանալ, թե էս կամ էն կետում ինչն է, որ ընդունելի կարող է լինել, եւ ինչ է նկատի առնվում, էդ կետի ներքո միշտ ադրբեջանական կողմից նկատի է առնվել, որ առնվազն Շուշի պիտի մեր փախստականները վերադառնան, միշտ։ Եվ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, ապա իքս պահից, կարող եք ստուգել, Շուշին՝ որպես պատերազմի դադարեցման նախապայման, հայտնվել է օրակարգում, եւ սա անհերքելի փաստ է, առաջին ասածս էլ է անհերքելի փաստ։ Եվ երբ ասում են խաղաղ գործընթացում․ եթե էդպես էր, բա լուծեիք հարցը, եթե այդպիսի լավ տարբերակ կար՝ ինչի՞ չեք լուծել, եւ վերջին երեսուն տարում, եւ վերջին երկուսուկես տարում։ Ով այդպիսի բան է ասում, ուրեմն կգա եւ իմ առաջ պատասխան կտա»,- ընդգծեց Փաշինյանը։ «Իմ քայլ»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ հարց հնչեցրեց, թե արդյո՞ք կարող ենք իրատեսական հույսեր ունենալ, որ մեր տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, եւ մեր կրած կորուստների ցավը վերածվի ցասման եւ զարգացման մեծ մոտիվացիայի․ խաղաղության ինչպիսի՞ իրատեսական պոտենցիալ կա։ ՀՀ վարչապետն արձագանքեց, որ շատ կարեւոր հարց է բարձրացվում։ «Մենք պետք է ընդհանրապես վերարժեւորենք մեր երեսնամյա անկախությունը, արժեւորենք այն, թե մենք ինչպես ենք օգտագործել այդ ժամանակը։ Մենք պիտի վերարժեւորենք՝ վերջին երկուսուկես տարին ինչպես ենք օգտագործել, բայց նաեւ վերջին երեսուն տարին, որովհետեւ վերջին երկուսուկես տարին վերջին երեսուն տարվա տասը տոկոսից էլ պակասն է։ Մենք պիտի էս հարցերի պատասխանները գտնենք։ Վերջին երերսուն տարում մենք ապրել ենք «պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող՝ թշնամուն» տրամաբանության մեջ, չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա։ Մեզ պետք էր ընտրություն կատարել եւ կենտրոնանալ այդ ընտրության վրա։ Վերջին երկուսուկես տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, չենք հասկացել, որ չենք հասցնելու էդ ընտրությունը կատարելու վրա բավարար աշխատանք իրականացնել, բայց ես էդ ընտրությունը կատարել եմ եւ էդ ընտրության մեջ պարտվել եմ, եւ կրում եմ դրա պատասխանատվությունն անձամբ, ուրիշ ոչ մեկը, բացարձակապես»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ ինքը ասել է տարիներ առաջ՝ մենք բոլորս ձեւ ենք անում, թե հնարավոր է լինելու խուսափել պատերազմից։ «Հիմա այսքան խոսում ենք տարածքների մասին, ո՞վ է վերջին երեսուն տարվա մեջ այնտեղ եղել, ի՞նչ է այնտեղ արվել երեսուն տարվա ընթացքում։ Իսկ երեսուն տարվա ընթացքում մեր ԶՈՒ-ում աշխատավարձերն ինչքա՞ն են եղել։ Մենք այդ օրակարգը ֆիքսել ենք։ Ասել ենք՝ մեր երկրում բանակն ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ համեմատում ենք բանակի հեղինակությունն ու բանակում ծառայության հեղինակությունը, էդ ո՞նց է եղել, որ ով հնարավորություն է ունեցել, բանակից խուսափել է։ Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ։  Ես ասում եմ՝ ես եմ միակ պատասխանատուն, ե՛ս, երեսուն տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա։ Ես կկանգնեմ մեր ժողովրդի դատաստանի առաջ, եւ ինչ դատավճիռ էլ կայացնի մեր ժողովուրդը, ես անմռունչ այդ դատավճիռը կընդունեմ։ Բայց ես հարցեր եմ բարձրացնում, ես պահանջում եմ, որ այդ հարցերի պատասխանները հնչեն։ Բա որ երեսուն տարի այս երկրում պետական պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց ու բոլորս դրա մաիսն իմացել ենք, բա պատասխան չունե՞նք տալու»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ հանրությունն իրենից պիտի կոնկրետ պատասխան պահանջի, բայց ինքն էլ ունի պատասխան պահանջելու շատերից, այդ թվում այս երկուսուկես տարվա ընթացքի վերաբերյալ։ «Մենք մսխել ենք մեր երեսուն տարին, կարող է երկուսուկես տարին էլ ենք մսխել, բայց երկուսուկես տարին երեսունի տասը տոկոսից էլ քիչ է։ Եթե երեսուն տարին մսխելը մեզ համար դարձել է մտածողության կոդ, ո՞նց էինք երեսուն տարվա տրամաբանությունը երկուսուկես տարում շրջելու հակառակը։ Սա մեզ չի ազատում պատասխանատվությունից։ Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին երեսուն տարում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պետք է՞ր Շուշին, բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պետք է՞ին, եթե պետք էին, ինչի՞ էին էդ վիճակում։ Ինձ ասում են՝ ինչի՞ Արցախի նախագահի ինագուրացիան ինչո՞ւ Շուշիում արեցին։ Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անելու, այդտեղ է հանձնվել Շուշին։ Երբ վերնագրերում գրվել է, որ ինքն այդտեղ է, բայց ինքն այդտեղ չի եղել։ Որովհետեւ եթե այդտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի։ Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման եկել, էդ ուղտը ձեր ինչի՞ն էր։ Մի քանի նվիրյալ գործարարներ վերջին տարիներին այնտեղ ներդրումներ են արել, դա է եղել, ուրիշ ի՞նչ է եղել, այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները երեսուն տարի հանձնվել են, երբ էնտեղ մոլախոտ է աճել»,- ընդգծեց վարչապետը։
16:51 - 16 նոյեմբերի, 2020
Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը

Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հանդես է եկել կոչով, որում ասվում է. «ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը սպառնացող դավադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականությունը, հավատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելությանը հայտարարում է` Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։ Սույն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին 1. Բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դավադիր իշխանության՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 2. Մնալով օրինականության սահմաններում, բռնությունը իսպառ բացառող բոլոր գործողություններով, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ հայ ժողովրդի մեջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը 3. Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի։
15:48 - 16 նոյեմբերի, 2020