Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը
09:33 - 17 նոյեմբերի, 2020

Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը

Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Այս մասին հայտնում է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։

Սա շատ վատ տեղ է տանելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել