Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ
 |azatutyun.am|

Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես` ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», - ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, և դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Մարտի վերջերից սկսած` Ուկրաինայի զինվորական պաշտոնյաները հաղորդում են, որ Դոնբասում ռուսամետ անջատականները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Դոնեցկի ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են ուկրաինական ուժերին։
15:28 - 04 ապրիլի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021
Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|

Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտվում է դաշնային երկու հողերում, որտեղ կիրակի տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ էքզիթ փոլի՝ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո հրապարակված արդյունքների, Ռեյնլանդ-Պֆալցում հաղթում են սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը երկրորդ տեղում է: Բադեն-Վյուրթեմբերգում «կանաչներն» են հաղթում: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը կրկին երկրորդ տեղում է: Վերլուծաբանները նման արդյունքը բացատրում են քաղաքացիների դժգոհությամբ կապված կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ֆինանսական սկանդալներով: Համազգային ընտրություններից մոտ կես տարի առաջ այս ընտրությունները «թեստ» են համարվում:
12:02 - 15 մարտի, 2021
Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը |armenpress.am|

Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ: Այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն: Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ է և արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մյուս երկուսը՝ Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը, ներքաշված են եղել «դիմակային սկանդալում»՝ համավարակի պայմաններում դիմակների բիզնեսում ներգրավվածության համար: Մարկ Հաուպտմանը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել և երբեք իմ քաղաքական գործունեության վրա որևէ ճնշում չի եղել»,- ասել է նա:
14:04 - 12 մարտի, 2021
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Մակունցը կարևորել է հայ գերիների վերադարձի հարցով Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Մակունցը կարևորել է հայ գերիների վերադարձի հարցով Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների և խորհրդարանների միջև ներդաշնակ զարգանում են: «Հատկապես 2019-ի ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Ցավոք, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները և պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ժամանակավորապես ընդհատվեցին: Չնայած այդ հանգամանքին՝ գոհունակությամբ նշեմ, որ քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջև չի ընդհատվել: Շարունակվում են գործնական շփումները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի միջև»,- նշել է Լիլիթ Մակունցը՝ համագործակցության համատեքստում կարևորելով նաև Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի իրականացման շարունակականությունը: Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Նրա խոսքով՝ գնահատելի էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում կայացած քննարկումները: Խորհրդարանական խմբակցության ղեկավարն արժևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցով 2021 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ քննարկումը: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շարունակությունը: Լիլիթ Մակունցն առանցքային է համարել արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցերը: Անդարադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների դեօկուպացիայի խնդրին:
10:49 - 12 մարտի, 2021
Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը: Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:  
19:35 - 05 մարտի, 2021
ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|

ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Բրյուսելում եվրոպացի պաշտոնակիցների հանդիպմանը ժամանելուց հետո:Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանդիպմանը կքննարկի Նավալնիի հետ կապված իրադրության արձագանքը, այդ թվում այն հարցը, թե անհրաժեշտ են արդյոք նոր պատժամիջոցներ դատավճռից հետո: «Ես այն բանի կողմնակցն եմ, որ այդ հարցի շուրջը պատրաստվի առաջարկություն առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակի վերաբերյալ»,- ասել Է նախարարը:«Դրա հետ միաժամանակ մենք պետք Է ուղիներ որոնենք, որպեսզի Ռուսաստանի հետ մնանք երկխոսության մեջ,- ասել Է նա:- Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային շատ հակամարտությաններ կարգավորելու համար»:«Մենք պետք Է քննարկենք այն հարցը, թե ինչպես կարելի Է պահպանել ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսությունը»,- նշել Է Մաասը: Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունները «հայտնվել են ցածրագույն կետում»:Նավալնին, որը երկու անգամ պայմանականորեն դատապարտվել Է յուրացումների համար, հետախուզում Է հայտարարվել «Իվ Ռոշե» գործով պատժի պայմանների բազմակի խախտումների համար: Նրան ձերբակալել են հունվարի 17-ին Շերեմետեւո օդանավակայանում, Խիմինսկիի դատարանը նրան թողել Է կալանքի տակ: Փետրվարի 2-ին դատարանը վճիռ Է կայացրել նրա պայմանական պատիժը իրականով փոխարնելու մասին:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել Է, որ Նավալնիի գործունեության հետեւում կանգնած են արտասահմանյան հզոր ուժեր եւ ֆինանսներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:    
14:24 - 22 փետրվարի, 2021
7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը |armenpress.am|

Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին: Այս մասին  բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ գերիների վերադարձի գործընթացը: - Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեռևս բաց է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է Գերմանիան տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը: Ինչպե՞ս է Գերմանիան մեկնաբանում պնդումներն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է: - Գերմանիան լիարժեքորեն կիսում է տեսակետն այն մասին, որ պատերազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտելու ճանապարհին: Պետք է վերաթարմացվեն ջանքերը՝ հանուն հակամարտության բանակցային, խաղաղ, համապարփակ և կայուն կարգավորման, այդ թվում և՝ ԼՂ կարգավիճակի առնչությամբ: Գերմանիան խնդրի երկարատև լուծման որոնման հարցում լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահների ղեկավարությամբ: -  Պատերազմի ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև ռազմագերիների և գերիների վերադարձի հարցին: Հակամարտության երկու կողմերը նշել են, որ փոխանակումն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը: Միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել այս հարցի շուտափույթ լուծման համար: - Միջազգային հանրությունը պետք է հիշեցնի, որ ռազմագերիների վերադարձը մարդասիրական հարց է, որը պետք է իրականացվի՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգմամբ: Ես իսկապես հուսով եմ, որ մոտ ապագայում հետագա առաջընթաց կգրանցվի: Կարեկցում եմ բոլոր ընտանիքներին, որոնք աճող անհամբերությամբ սպասում են, թե երբ են գրկելու իրենց սիրելիներին: Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 
17:41 - 16 փետրվարի, 2021
Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|

Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական: Փետրվարի 16-ին այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը՝ ողջույնի խոսքով դիմելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմավարական համագործակցությանը նվիրված վիրտուալ խորհրդաժողովի մասնակցներին: «Չնայած բոլոր տարաձայնություններին, Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման հարցում»,- ասել Է Ալտմայերը ՝ այնուամենայնիվ խոստովանելով, որ այժմ հարաբերությունները «հասել են ամենացածր կետին»: «Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ հիմնական խաղորդներից մեկը գլոբալ քաղաքականության բնագավառում»,- նշել Է նախարարն՝ ընդգծելով, որ «երկխոսության բացակայությունն այլընտրանք չԷ»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:37 - 16 փետրվարի, 2021
Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը
 |1lurer.am|

Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարել են, որ յուրաքանչյուր երկրից վտարում են մեկ ռուս դիվանագետի: Դա պատասխան քայլ է Ռուսաստանից իրենց դիվանագետների վտարմանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ընդդիմության ցույցերին մասնակցելու մեղադրանքով: Մոսկվան արդեն այդ գործողությունները անվանել է անհիմն և ոչ բարեկամական՝ հայտնում է Interfax-ը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է համարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին: Շվեդիայի արտգործնախարարությունն էլ երկրից վտարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցուհուն: Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, փոխադարձության սկզբունքի համաձայն, ոչ ցանկալի անձ է հայտարարել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին:
21:13 - 08 փետրվարի, 2021
Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին |azatutyun.am|

Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 6-ի տեսաուղերձով Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Մերկելը համերաշխություն է հայտնել ցուցարարներին, ասելով` Բելառուսի իշխանությունները հույս ունեն, որ աշխարհը հերթական անգամ կմոռանա այդ համարձակ մարդկանց մասին, ինչը չպետք է թույլ տալ: «Գերմանիան և Եվրամիությունը ապագայում ևս պատասխանատվության կկոչեն Բելառուսում մարդու իրավունքները խախտող մեղավորներին», - ասել է նա։ Մերկելը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Գերմանիան և Եվրամիությունը չեն ճանաչում 2020-ի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ազատ, արդար և ժողովրդավար չեն անցկացվել։
18:42 - 06 փետրվարի, 2021
Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին

 |armenpress.am|

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը: Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին: Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին»,- ասված է հաղորդագրությունում: Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները: «Ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Ռուսական կողմն ակնկալում է, որ հետագայում Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները և իրենց աշխատակազմերը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
19:33 - 05 փետրվարի, 2021
Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|

Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը |hetq.am|

hetq.am: Անկարան և Բեռլինն առաջիկայում կոնկրետ քայլեր կձեռնարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բեռլինում իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան, պաշտպանական նշանակության տարբեր զինատեսակների, սարքավորումների և տեխնիկայի մատակարարման հարցերում սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ։ Ըստ թուրք նախարարի՝ առաջիկայում այդ ուղղությամբ սպասվում են դրական տեղաշարժեր։  Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Գերմանիան նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության գործընթացում։ 
22:40 - 03 փետրվարի, 2021