Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Նախատեսվում է անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ

Նախատեսվում է անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄՆ «Հայ ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) ղեկավար կազմերի հետ: ՀԱՆ-ը, ակնաբուժական ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ, շուրջ 25 տարի է, ինչ ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է տրամադրում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական համայնքներում: Հյուրերը ներկայացրել են իրենց ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև համատեղ նախաձեռնած առողջապահական տվյալների պահպանման և փոխանակման «Ավետիս» երեխաների առողջության խնամքի էլեկտրոնային հարթակը՝ իր առանձնահատկություններով և հնարավորություններով: «Ավետիս»-ը տրամադրում է տվյալների վիզուալիզացիա և վերլուծություն, հավաքագրում է տվյալներ առողջապահական ծառայություն տրամադրող ցանկացած վայրից ու աջակցում է և բժշկի աշխատանքին և պացիենտին: Այն մոդուլային համակարգ է, որը նախատեսված է սկսել հիմնական բաղադրիչներով, ապա՝ ժամանակի ընթացքում դրանք համալրել նորերով: Այս համակարգը սկզբնական փուլում ներկայացվում է որպես առողջապահական գործիք ակնաբուժության ոլորտում: Քննարկվել են նաև ՀԱՆ-ի կողմից պարբերաբար իրականացված դպրոցական ակնային սկրինինգների արդյունքները, որոնց ընթացքում ստուգվում է դպրոցականների տեսողությունը: Գործընկերները նշել են, նախատեսում են կրկին անցկացնել դպրոցականների տեսողության լայնամասշտաբ սկրինինգ՝ հանրապետության ողջ տարածքում` անհրաժեշտության դեպքում երեխաներին ուղեգրելով հետագա խորացված ակնային հետազոտությունների ու բուժման: ՀԱՆ-ի տնօրեն Նունե Եղիազարյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում կայանած աչքի շարժական հիվանդանոցը շարունակում է գործել: Նաև նշել է, որ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում մարզային ակնաբուժական կենտրոններ են բացվել Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում: Մինչև 2020 թվականը նախատեսում են 5-րդ կենտրոնը բացել Վայոց ձորում: Արսեն Թորոսյանը ողջունել ու դրական է գնահատել նրանց կատարած ահռելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար:
14:50 - 26 հուլիսի, 2019
Դյուրացնելու ենք նաեւ պետպատվերի տրման կարգը. Շուրջ 500 բուժհաստատություններ այսուհետ ավելորդ թղթեր չեն լրացնի |news.am|

Դյուրացնելու ենք նաեւ պետպատվերի տրման կարգը. Շուրջ 500 բուժհաստատություններ այսուհետ ավելորդ թղթեր չեն լրացնի |news.am|

news.am։ Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 25-ի իր նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով:Պարզեցնում ենք եւ դարձնում ենք միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբեւէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»:Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաեւ պետպատվերի տրամադրման կարգը. «Դա էլ բավականին երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք եւ հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի:Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,-ընդգծեց նախարարը:
07:40 - 25 հուլիսի, 2019
«Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի». Արսեն Թորոսյան

«Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները: Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել, որ շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում:
10:15 - 12 հուլիսի, 2019
Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա․ Արսեն Թորոսյան

Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ հանդես եկավ երկու առաջարկությամբ։«Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա, հաշվի առնելով, որ հիմնականում գազով են երթևեկում ՀՀ-ում և հենց դրա պատճառով է եղել զոհերի մեծ մասը։ Այսինքն արագ այրվել են և չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն ցուցաբերելն է դժվար եղել։ Եվ երկրորդը առաջարկում եմ բոլոր Վրաստան երթևեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության համար, քանի որ սահմանապահները դա չեն կարողանում տեսնել․ մարդիկ իջնում են և ոտքով են անցնում անցակետը և անձանց բեռնվածությունը ստուգել չի լինում։ Պարտադիր թող ստուգվեն բոլոր մեքենաները, գոնե վթարի պարագայում տուժածների քանակը քիչ կլինի»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հարցը կքննարկեն։
07:57 - 11 հուլիսի, 2019
Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն

Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն

Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ:Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով: Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր: Նախարարը շեշտել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը նշված ուղղություններով և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր:
06:00 - 11 հուլիսի, 2019
Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ: Հանդիպմանը քննարկվել է դեղերի շրջանառության պետական կազմավորման ոլորտում փորձաքննությունների վճարների սահմանման հիմնահարցերը:Կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները դեղերի գրանցման և լավ ուսումնասիրված բժշկական կիրառություն ունեցող վերարտադրված դեղերի գրանցման ընթացակարգերի վերաբերյալ: Նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանձնարարվեց առողջապահության նախարարության դեղերի քաղաքականությունը մշակող և իրականացնող աշխատակիցներին պարբերաբար իրականացնել քննարկումներ, հանդիպումներ` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
10:55 - 09 հուլիսի, 2019
Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը |shantnews.am|

Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը |shantnews.am|

shantnews.am: «Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին: Նախարարը նշել է, որ այս պահին չի կարող հորդորել լողալ կամ չլողալ Սևանա լճում, և, ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կդառնան լաբորատոր փորձաքննության արդյունքները: Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ ինքն անցած տարի լողացել է Սևանա լճի չկանաչած հատվածներում, իսկ այս տարի ամեն բան վերջնական պարզ կլինի փորձաքննությունից հետո:  
16:17 - 08 հուլիսի, 2019
Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ: Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների հավատարմագրումը և ինսուլտային կազմակերպությունների դերը խնամքի հարցում: Առաջարկվել է Երևանում լրացուցիչ կաթվածի համապարփակ կենտրոններ ստեղծվեն` առավել արդյունավետության համար: Նիստին մանրամասն քննարկվել է բնակչությանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմէկտոմիայի ծրագիրը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ ծրագիրը պետք է ընդլայնել նաև մարզերում և նշել, որ որևէ քաղաքացի չպետք է տուժի հեռավորության պատճառով: Ավարտելով նիստը` Արսեն Թորոսյանը Միքայել Սքոն Մուրաթօղլուին շնորհակալություն է հայտնել շարունակական բժշկական աջակցության և համագործակցության ու պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
06:39 - 05 հուլիսի, 2019