Դյուրացնելու ենք նաեւ պետպատվերի տրման կարգը. Շուրջ 500 բուժհաստատություններ այսուհետ ավելորդ թղթեր չեն լրացնի |news.am|
07:40 - 25 հուլիսի, 2019

Դյուրացնելու ենք նաեւ պետպատվերի տրման կարգը. Շուրջ 500 բուժհաստատություններ այսուհետ ավելորդ թղթեր չեն լրացնի |news.am|

news.am։ Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 25-ի իր նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով:

Պարզեցնում ենք եւ դարձնում ենք միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբեւէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաեւ պետպատվերի տրամադրման կարգը. «Դա էլ բավականին երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք եւ հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի:

Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,-ընդգծեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել