Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար: Հանդիպմանը զրուկացիները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար: Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը:
11:48 - 11 հունիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարևորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարևոր ուղղություններ, որոնք նշված են նաև «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը: Փոխվարչապետը խոսել է նաև դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից և նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների և կապիտալի պաշտպանության տեսանկյունից: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար և նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը և կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան: Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարևոր փուլում ստանձնելու պաշտոնը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել և Հայստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով: Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական և վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում:
10:35 - 05 հունիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։ Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ: Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը։
14:49 - 31 մայիսի, 2019
Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարեւորվել է փոխադարձ այցերի, առեւտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ 2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի:Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առեւտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։
06:35 - 31 մայիսի, 2019
Հայաստանը մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի ԱՄՀ-ից վարկ վերցնելու հնարավորություն է ստացել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը |armenpress.am|

Հայաստանը մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի ԱՄՀ-ից վարկ վերցնելու հնարավորություն է ստացել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am։ Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված ծրագիրը դառնում է բոլորի համար Հայաստանի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ: Այն հնարավորություն է տալիս մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալ առանց հավելյալ գործընթացների: Այս և այլ կարևոր հարցերի մասին խոսել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:Պարոն Գրիգորյան, վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում էիք, քննարկումների արդյունքում ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ եք ձեռք բերել: Այն ժամանակ, երբ դեռ Վաշինգտոնում էի Արժույթի միջազգային հիմնադրամի մեր համատեղ իրականացվելիք ծրագիրը քննարկման փուլում էր, ճշգրտումներ էինք կատարում: Մայիսի 17-ին ԱՄՀ-ն հաստատել է ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Դա տալիս է մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալու հնարավորություն՝ առանց հավելյալ գործընթացների: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն օգտագործվելու, քանի դեռ չկան շոկեր, որոնք կարող են առաջացնել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Այս ծրագիրը դառնում է բոլորի համար մեր երկրի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ: Համաշխարհային բանկի հետ ևս քննարկումներ ունեցանք, և քանի որ Համաշխարհային բանկի խմբի «2019-2022թթ. Հայաստանի Հանրապետության երկրի գործընկերության շրջանակը» փաստաթուղթը հաստատվել էր մարտի 28-ին, քննարկումները ընթացան ծրագրերի իրականացման գործընթացների շուրջ։ ՀՀ կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը օգնելու նպատակով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում: Գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցանք նաև մի շարք գործընկերների և գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ և մտքեր փոխանակեցինք Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Դա հարթակ է, որտեղ կարելի է խոսել հարաբերությունների խորացման և ընդլայնման մասին և որպեսզի պատկերացումներ կազմենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ծանոթանանք լավագույն փորձին:Վերջերս Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում և որից հետո վարչապետ Փաշինյանը որպես գերակա ուղղություն համարեց նավթի, նավթամթերքի, էներգակիրների միասնական շուկայի ձևավորումը: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը նախորդել էր փոխվարչապետների հանդիպումը, ասացեք խնդրեմ, արդյոք այս հարցերում կա՞ որևէ պայմանավորվածություն և ո՞րն եք համարում վարչապետների հանդիպման կարևորագույն ձեռքբերումները, նպատակադրումները:Հայաստանի համար ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու օրվանից առաջնահերթություն է եղել էներգառեսուրսների կայուն շուկայի ձևավորման նպաստող գործողություն անելը և ջանքեր գործադրելը: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է ԵԱՏՄ-ի զարգացման և ապագայի համար, այդ թվում նաև մեր մասնակցության տեսանկյունից: Եթե ԵԱՏՄ տարածքում չունենանք միասնական էներգետիկ ռեսուրսների գին, ապա միանգամից մրցակցության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և մասնավորապես արտադրական հզորությունների մասով դոմինանտ կլինի ցածր գնի իմաստով այն երկիրը, որն ունի ցածր էներգառեսուրս: Դրա վերաբերյալ հաջողվեց տարբեր փաստաթղթերում պաշտոնական արձանագրումներ անել և պայմանավորվածություններ ձեռք բերել՝ մասնավորապես ռազմավարական փաստաթղթերում: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ հաստատվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ու նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերը։ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը հիմք կստեղծի գազի գնագոյացման կանխատեսելի քաղաքականության իրականացման համար, կապահովի հուսալի, որակյալ գազի մատակարարում սպառողներին, կխթանի մրցակցության զարգացմանը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերի ոչ խտրական հասանելիությանը: ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը կբարձրացնի անդամ երկրների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների արդյունավետությունը։ Կապահովի նավթի և նավթամթերքների բորսայական աճուրդներին ոչ խտրական հասանելիությունը տնտեսավարող սուբյեկտների համար, ինչպես նաև նվազագույնի կհասցվի նավթամթերքների մատակարման, փոխադրման տեխնիկական խոչընդոտները: Այս միջոցառումների իրականացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՏՄ տարածքում ապրանքների մրցունակության և տնտեսության զարգացման համար: Ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման հարցը: Դրա վերաբերյալ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին: ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, փոխշահավետ համագործակցության խորացմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանը, հստակ և թափանցիկ մեխանիզմներ կսահմանի էլեկտրաէներգիայի գնագոյացման նպատակով: Բացի այդ պայմաններ կստեղծի անդամ երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի, սեզոնային փոխհոսքերի, արտահանման և ներմուծման, տարանցման համար:Ապրիլի սկզբին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ եղե՞լ է արդյոք գազի գնին: Ավելի վաղ նշվել էր, որ հանձնաժողովի նիստին հայկական կողմը կբարձրացնի նաև սահմանին գազի գինը միայն մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը վերացնելու հարցը: Այս առումով հաջողվե՞լ է արդյոք պայմանավորվածություն ձեռք բերել:Այդ հարցը պաշտոնապես արձանագրված է որպես խնդիր: Մեկ տարվա կտրվածքով գազի գին ամրագրելը մեզ համար անընդունելի տարբերակ է: Ըստ էության ոչ միայն սովորական սպառողը, այլ նաև տնտեսությունը, առավել ևս նոր ներդրողը չի կարողանում ադապտացվել դրան: Այս տարվա ապրիլի 4-ին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և արձանագրվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ: Հանձնաժողովի նիստում հանձնարարականներ ամրագրվեցին ոլորտային նախարարներին՝ բանակցություններ սկսել մոդելի շուրջ, պայմանավորվել գնի որոշման մի ալգորիթմ, որը հնարավորություն կտա գազի գինը սահմանին որոշել երկար ժամանակով,այսինքն` ռուսական կողմը նույնպես ընդունել է խնդրի կարևորությունը:Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնել է Հայաստանը, ի՞նչ նախաձեռնություններով ենք պատրաստվում հանդես գալ:Համախառն մաքսատուրքերի հավաքած գումարի բաշխումը մեզ համար շատ կարևոր հարց է: Մենք պնդում ենք, որ Հայաստանին հատկացվող մասնաբաժնի չափի որոշման ցուցիչը լինի կոնստանտ, այլ ոչ թե հաշվարկվի օբյեկտիվ ցուցանիշներից ելնելով: Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է ստանա 1.22 տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որքան է հավաքագրվել ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջե: Բաշխման սխեման պետք է որոշ մասնակից երկրների համար կոնստանտ սկզբունքով որոշվի և մենք սա շարունակելու ենք պնդել: Մի շարք նախաձեռնություններ ունենք նաև փաստաթղթերի ստանդարտիզացման հետ կապված: Սա շատ կարևոր խնդիր է, որը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Մինչ թվային օրակարգի իրագործումը, մենք նախաձեռնում ենք, որ շտկվեն խնդիրները ստանդարտիզացման հետ կապված: Դա տնտեսավարողների համար կպարզեցնի գործընթացներ և կնվազեցնի ծախսեր: Մենք նախաձեռնել և լուծել ենք նաև էլեկտրոնային ստորագրության խնդիրը: Արձանագրել ենք նաև այլ կարևոր առաջնահերթություններ՝ ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը և դիվերսիֆիկացումը, Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, նորմատիվ-իրավական բազայի բարելավումը՝ ի նպաստ արդար մրցակցության, միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը և այլն:Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, ստանձնել է պարտավորությունների շարք՝ մաքսատուրքերի ձևով: Պատրաստվո՞ւմ է արդյոք հայկական կողմը վերաբանակցություններ վարել որոշ ապրանքատեսակների բարձրացված մաքսատուրքերի շուրջ: Հանձնաժողովի նիստին այս թեմային ինչ-որ կերպ անդրադարձ եղե՞լ է:Ֆորմալ իմաստով, դեռ ոչ, քանի որ նախապես անհրաժեշտ է դրանք մանրամասն և բազմակողմանի քննարկել: ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի վերաբերյալ վերաբանակցություններ վարելու առնչությամբ նշեմ, որ հնարավոր է, որ հայկական կողմը համապատասխան առաջարկով դիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև չմշակված կամ կիսամշակված ոսկու և անմշակ ադամանդի մասով դրույքաչափերի կիրառման վերաբերյալ: Սակայն տրանսպորտային միջոցների հարցը բավականին բարդ է, միանշանակ չէ, որ այդ արտոնությունը դրական ազդեցություն կունենա՝ սկսած բնապահպանական հետևանքներից, վերջացրած ճանապարհային երթևեկությունը կարգավորելուց: Պետք է ծանր ու թեթև անենք դրական և բացասական կողմերը: Ոչ շուկայական ցանկացած արտոնություն միջամտություն է մասնավոր հատվածի գնագոյացման մեխանիզմներին, ինչը կարող է նաև բացասական էֆֆեկտ ունենալ: Երբ դու տալիս ես արտոնություն մասնավոր արտադրողին նշանակում է, որ վերջինս ավելի քիչ ջանք է գործադրելու իր զարգացման համար, քանի որ ենթադրաբար ինքն արդեն ունի արտոնյալ կերպով հումք գնելու հնարավորություն և նրա մրցակցայնությունը սկսում է կառավարել արտոնությանը: Դա ուղղակի խոչընդոտ է իր իսկ զարգացման համար:ԵԱՏՄ շուկայում առաջնային անհրաժեշտության ապրանքներ են արտադրվում, որոնք ներմուծվում են առանց մաքսատուրքի: Երրորդ երկրներից առաջնային անհրաժեշտության սպառման ապրանքների ներմուծման արտոնության անհրաժեշտություն դեպքում հնարավոր է դրա վերաբերյալ նախաձեռնել քննարկում, բայց պետք է կայացնել հստակ, հաշվարկված, գիտակցված և համապարփակ վերլուծված որոշում։Որքա՞ն է կազմել ԵԱՏՄ-ից մաքսատուրքերի մասով Հայաստանի մասնաբաժինը 2017 և 2018 թվականներին:ԵԱՏՄ երկրներից Հայաստանի բաշխված մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի մեջ 2017 թվականին կազմել է շուրջ 141 մլն ԱՄՆ դոլար, 2018 թվականին շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար:Շարունակությունը՝ armenpress.am
06:31 - 29 մայիսի, 2019
Նուր-Սուլթանում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստ. անդրադարձ է կատարվել փողերի լվացման խնդրին

Նուր-Սուլթանում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստ. անդրադարձ է կատարվել փողերի լվացման խնդրին

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր: Օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը:
11:20 - 28 մայիսի, 2019
Այս տարվա գործողությունների ծրագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

Այս տարվա գործողությունների ծրագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար: Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար:
15:09 - 22 մայիսի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար:Նա անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին և հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները:Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները և աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն և տնտեսության զարգացում:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները:Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի և, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար:
10:35 - 22 մայիսի, 2019
Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում կատարված հիմնական փոփոխություններն ու լրացումները:Նիստի ընթացքում որոշվեց հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը և ներկայացնել այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:Նիստի ավարտին՝ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակի հավանության արժանանալուց հետո փոխվարչապետը նշեց, որ Վարչապետի հաստատումից հետո ճանապարհային քարտեղը կուղարկվի եվրոպական կողմին՝ այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ Գործընկերության խորհրդի հաստատմանը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար, արձանագրեց, որ այսուհետ հանձնաժողովի աշխատանքներն առավել կենտրոնացած են լինելու ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կիրարկման գործընթացը համակարգելու և մշտադիտարկման ենթարկելու վրա:
11:14 - 17 մայիսի, 2019
Եկեք տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն փակցնելու պահանջը արմատախիլ անենք. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |news.am|

Եկեք տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն փակցնելու պահանջը արմատախիլ անենք. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |news.am|

news.am։ Եկեք տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն փակցնելու պահանջը հանենք, արմատախիլ անենք, թվայնացման այս դարում դա ավելորդություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում ՃՈ տուգանքների բալային համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ առաջարկելով հանել նաեւ չփակցնելու համար տուգանքները:«Ավելին, պետք է տեխզննման ֆունկցիան հանենք, տանք ապահովագրական ընկերություններին»,-ասաց նա: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ի պատասխան ասաց, որ տեխզննման կտրոնների հետ կապված քննարկում կանեն տրանսպորտի եւ կապի նախարարության հետ եւ ավելի ուշ կներկայացնեն առաջարկություններ:«Ես համաձայն եմ, բայց եկեք սանկցիայից հանենք, որովհետեւ եթե մնա, հետո քննարկվի, հետո ընդհանուր հայտարարի չգանք, կունենանք սանկցիա, որը մի երեւույթի դեմ է, որն իմ դուրը չի գալիս, որ այդպես կարգավորենք»,-ասաց Մհեր Գրիգորյանը:Նրա խոսքով, սանկցիայի կառուցվածքը, ըստ որի 3 ամսից մինչեւ 1 տարի վարորդական իրավունքից զրկում է նախատեսում, կոռուպցիոն ռիսկ է պարունակում. «Եթե հնարավոր է փոքրացնել սանկցիաների տարածությունը, շատ լավ կլինի, մենք էլ վստահ կլինենք, որ ոչ ոք չի չարաշահի»:Փոխոստիկանապետը նկատեց, որ սկզբում հենց այդպես է եղել, սանկցիաները եղել էին բացարձակ որոշակի, բայց կառավարության աշխատակազմում քննարկումների արդյունքում դրանք փոխվել են:
10:18 - 16 մայիսի, 2019
Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահի հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահի հետ

Հայկական պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: 
10:52 - 13 ապրիլի, 2019
Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով: Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է վերջերս հաստատված «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023» ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ: Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմանը:  
16:39 - 11 ապրիլի, 2019
Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար

Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի՝ իհարկե բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել Կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով: Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ կառավարություն  
11:26 - 21 մարտի, 2019
Գազավորված ըմպելիք արտադրողները ժամանակավորապես կդադարեցնեն բողոքի ցույցերը․ |news.am|

Գազավորված ըմպելիք արտադրողները ժամանակավորապես կդադարեցնեն բողոքի ցույցերը․ |news.am|

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի գազավորված ըմպելիքների հարկման հարցը վերջնական քննարկել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների հետ, ապա նոր ուղարկել Ազգային ժողով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած երեկվա հանդիպմանը։ «1 ժամ քննարկումից հետո փոխվարչապետը խոստացավ, որ մինչեւ հարցը մեզ հետ եւս մեկ անգամ վերջնական չքննարկեն, Ազգային ժողով չեն ուղարկի։ Ժամկետներ չեն պայմանավորվել, սակայն հաջորդ ուրբաթ զանգահարելու եմ, որպեսզի պարզեմ՝ ինչ քննարկումներ կան»,- ասաց նա։ «Հայ կոլա» ընկերության տնօրենի խոսքով՝ հանդիպմանը ներկա էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ինչպես նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը․ «Ծավալվեց իրական քննարկում մեր 4 տեղական արտադրողների՝ «Հայ կոլա», «Մարի կոլա», «Թամադա լիմոնադներ», «Անի-Թամարա» ՍՊԸ ներկայացուցիչների հետ»,- նշեց նա։ Տիգրան Հովսեփյանը պատմեց, որ հանդիպման սկզբում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միանգամից ասել է, որ հարցը չպետք է ներկայացնել որպես առողջապահական խնդիր. «Քննարկմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երբեւիցե չի ապացուցվել ասպարտամի վնասակարությունը։ Նա հստակ նշեց, որ եթե որոշվել է ասպարտամը կապել վնասակարության հետ, ապա ինքը համաձայն չէ դրա հետ, քանի որ եթե այն վնասակար է, ապա ՀՀ ներմուծվող դեղորայքի 90 տոկոսը պետք է արգելել, բացի այդ պետք է հարկել նաեւ մանկական կերերը, յոգուրտները, պաղպաղակները եւ այլն։ Նա քննարկումը վերադարձրեց շաքարի վնասակարության դաշտ, այսինքն՝ նա պնդեց, որ վնասակար են 5 տոկոսից ավելի շաքար պարունակող մթերքները»։ Տնտեսվարողները համաձայնել են շաքարով գազավորված ըմպելիքները հարկել այդ հարկատեսակով եւ դադարեցնել բողոքի ցույցերը. «Սակայն եթե որոշեն ասպարտամի համար հարկել, ապա տնտեսվարողները խոստացել են շարունակել իրենց պայքարը»,- նշեց ընկերության տնօրենը։ Նա նշեց, որ, մասնավորապես, «Հայ կոլան» շաքարով էլ է աշխատում, սակայն դեմ չեն դրանք հարկել. «Ապակյա շշերով ըմպելիքներն 100 տոկոսով հենց շաքարով են։ Ապակյա շշերի մեջ 10-12 տոկոս շաքար կա, ապակյա շշերը միանշանակ պետք է հարկվեն։ Սակայն ապակյա շիշը թանկ սեգմենտ է, եթե այն վաճառում ենք 60-65 դրամով, ռեստորանները վաճառում են 200 դրամով, մենք կարող ենք իրենց 75 դրամով մատակարարել, իրենք էլի 200 դրամով վաճառեն»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են։ news.am
07:58 - 21 մարտի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Փոխվարչապետը կարևորել հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է Կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության: Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ:   ՀՀ կառավարություն
05:40 - 14 մարտի, 2019