Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենին
05:40 - 14 մարտի, 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Փոխվարչապետը կարևորել հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է Կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության:

Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ:
 

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել