Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն ընդունել է  Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է  ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում: Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրել ՝ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծել է միջազգային հանրության գործուն քայլերը: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրել է Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարեւորել է այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը: Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ է համարել գերեվարված անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են զարգացման հեռանկարները, կարեւորվել միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը: Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
16:35 - 16 փետրվարի, 2021
Մեծ մարտահրավերներ ունենք, որոնցով զբաղվում են զանազան ինստիտուտներ. Արարատ Միրզոյանը՝ Տարոն Սիմոնյանին
 |armtimes.com|

Մեծ մարտահրավերներ ունենք, որոնցով զբաղվում են զանազան ինստիտուտներ. Արարատ Միրզոյանը՝ Տարոն Սիմոնյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Այսօրվա օրակարգային հարցերից է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում ներկայացրեց Ազգային ժողովի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը: Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, և արդյոք համաչա՞փ են այսօրվա օրակարգային հարցերը կոնկրետ մարտահրավերի: «4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ: Սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից: Սա նաև այն ժամանակն է, որ պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացման»: Արարատ Միրզոյանն էլ համաձայնեց, որ կան մարտահրավերներ. դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ: Նրա խոսքով՝ դրանցում դերակատարություն ունի նաև Ազգային ժողովը՝ ընդգծելով, սակայն, որ ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի կարող անվավեր ճանաչել: «Մենք ունենք նաև մեր առջև կանգնած բազմաթիվ այլ խնդիրներ, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով, մենք կարող ենք զբաղվել մեկ հարցով, երկու հարցով, երեք հարցով՝ ըստ առաջնահերթությունների, բայց զուգահեռաբար նաև չորրորդ հարցով, հինգերորդ հարցով, քսանվեցերորդ հարցով, սա մեր առաքելությունն է և պարտավորությունը»: ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները բարձրաձայնում են քննարկվող հարցերի ոչ ադկետվատ լինելու մասին, սակայն մասնակցում են քննարկումներին: 
11:00 - 09 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Չինաստանի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունեց Չինաստանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Կարևորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջև՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների և պատվիրակությունների միջև: Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաև նշեց Ազգային ժողովի և դեսպանության միջև ակտիվ ու արդյունավետ շփումները: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարևորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար: Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարևորեց նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Ա. Միրզոյանը բարձր գնահատեց նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին փոխանցեց իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները: Դեսպանը վստահեցրեց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները: Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տկն. Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտեց, որ վերջինս հիացած էր Հայաստանով և հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն հայտնվեց էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց փոխադարձ այցերի նշանակությունը և Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշեց, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծեց, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը: Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշեց նաև այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին: Հանդիպման ավարտին Ա.Միրզոյանը շնորհավորեց դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ: 
16:31 - 05 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դ. Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագերի մասին: Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:
19:25 - 04 փետրվարի, 2021
Ոչինչ չպիտի խնայենք ԶՈՒ մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար. ԱԺ նախագահ

Ոչինչ չպիտի խնայենք ԶՈՒ մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: «29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը։ Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։   Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն Հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար։   Հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ,   մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից։   Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման
12:22 - 28 հունվարի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
15:50 - 27 հունվարի, 2021
Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը ես լիովին բավարար եմ համարում: Հիմա ով ինչ ասի պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ի՞նչ ասաց, կամ ի՞նչ արեց: Ես ունեմ կյանքի փորձ՝ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է: Ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելը նույնիսկ ամեն ինչ պարզ էր»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը, որում ԱԺ նախագահին ներկայացրել էր, իբր, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ:  «Մարտավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է էսօր ինչ-որ մի բան հայտարարել և մարդկանց ստիպել, որ հավատան: Մարդիկ այսօր սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, իրենք վերլուծել և որոշում կայացնել»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի: ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
15:20 - 18 հունվարի, 2021
Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:«Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահը։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն նույնպես հերքել էր Միրզոյանի ՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Մինասյանի հայտարարությունը։Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Մ․ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։  
12:03 - 17 հունվարի, 2021
Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել է ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
10:00 - 17 հունվարի, 2021
Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի:
15:19 - 14 հունվարի, 2021
Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան

Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրակացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։ Անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։ Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Առավել դիպուկ, քան Սարոյանն է ձևակերպել, կարծում եմ հնարավոր չէ ասել․ «Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:
16:16 - 13 հունվարի, 2021
Արվելու է առավելագույնը ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան
 |azatutyun.am|

Արվելու է առավելագույնը ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ, իր ամանորյա ուղերձում նշում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Անցնող տարին, թերևս, ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծնունդից ի վեր։ Արցախյան վերջին պատերազմը և նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին և ստեղծեցին սոցիալական, տնտեսական և հոգեբանական լրջագույն խնդիրներ։ Արցախյան պատերազմում հերոսաբար ընկածների տեղը դեռ երկար ենք զգալու մեր կյանքում։ Բայց հենց հանուն նրանց մենք պիտի մեր արցունքների միջից ուժ գտնենք կյանքի կոչելու նրանց իղձերն ու երազանքները, թեկուզ ցավը մեր սրտերում՝ ջանք չխնայենք՝ ամրացնելու մեր անվտանգությունը, հաղթահարելու սոցիալական և տնտեսական մարտահրավերները, դնելու համազգային վերածննդի և նոր զարգացման հիմքերը», - նշում է ԱԺ նախագահը։ Դիմելով հանուն հայրենիքի զոհվածների հարազատներին` նա շեշտում է. «Դուք հայրենիքին նվիրեցիք ձեր ամենաթանկը, և Հայրենիքը հավերժ հիշելու է ձեր անգին զոհողությունը։ Միևնույն ժամանակ պետությունը ջանալու է ամեն րոպե լինել ձեր կողքին՝ թեթևացնելու ձեր ուսերին ընկած ահռելի ծանրությունը։ Անհետ կորած և գերեվարված մեր տղաների ընտանիքների սիրելի անդամներ, պետությունը անդադար շարունակելու է իր աշխատանքները՝ ձեր որդիներին օր առաջ ձեզ վերադարձնելու ուղղությամբ։ Այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների սիրելի ծնողներ, արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ։ Իրենց բնակավայրերը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրելի արցախահայեր, դուք այս պահին գտնվում եք մեր բոլորի մեծ տանը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ արվելու է առավելագույնը՝ Արցախում ձեր տների վերականգնման և ձեր կյանքը արժանապատիվ պայմաններում շարունակելու համար»։ Շարունակելով իր ուղերձը` Արարատ Միրզոյանն ասում է. «Կենաց բարձրացնենք և թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրա՛նց կենացը և հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության ու միասնության տարի, հերոսներին արժանի ապրելու տարի։ Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, Հայաստանի ու Արցախի ապագայի՝ Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու և զարգանալու։ Եվ ուրեմն՝ բարի գալուստ, Վերածննդի տարի, բարի գալուստ, 2021 թվական։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ժողովուրդ»։
21:49 - 31 դեկտեմբերի, 2020
Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։ Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
13:38 - 16 դեկտեմբերի, 2020
 ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին ևՀայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը: Նշենք, որ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, երեկ էլ ընդունել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են», - ասված է հաղորդագրությունում։
17:40 - 15 դեկտեմբերի, 2020