Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով |armeniasputnik.am|

ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։ «Ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքը դասավորելու, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 44-օրյա պատրեազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ըստ հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմելու է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
10:29 - 10 հոկտեմբերի, 2023
Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակություն՝ քննարկելու է  ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները․ ՏԱՍՍ

Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակություն՝ քննարկելու է  ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները․ ՏԱՍՍ

Այսօր Երևան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է  Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 44-օրյա պատրեազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ըստ հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմելու է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ պայմանավորվածության՝ պետք է ԼՂ-ն ամբողջովին զինաթափվեր, իսկ հետո քննարկվեին «վերաինտեգրման հարցեր»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչին հաջորդեցին սեպտեմբերի 25-ի և սեպտեմբերի 29-ի հանդիպումները։  Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Նշենք նաև, որ սեպտեմբերի 24-ից մեկնարկեց Արցախի բնակչության բռնի տեղահանությունը։ Վերջին տվյալների համաձայն՝ Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 632: 
12:47 - 06 հոկտեմբերի, 2023
«Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել

«Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել․  «Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական   հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։ Հրամանագրում նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների, իրենց գույքով իրենց տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով ազատ, կամավոր և անարգել երթևեկությունը:  Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
10:20 - 28 սեպտեմբերի, 2023
Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում

Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում

Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այստեղ մենք որևէ կոնկրետություն չենք տեսնում։ Եվ հետո ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս հարցով քննարկումներ կան ՌԴ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ համանախագ երկրի։ Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։  «Մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները Երեւանի հետ, Բաքվի հետ, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը այսօր հայտարարել է․ «Մենք միանշանակ հավատացած ենք, որ միջազգային առաքելություն պետք է լինի, որը ԼՂ բնակիչների ու միջազգային հանրության համար կապահովի թափանցիկություն, վստահություն և երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի Ադրբեջանի հայտարարություններին հապատասխան»։
14:56 - 26 սեպտեմբերի, 2023
ՌԴ–ն հետևողական քայլեր է ձեռնարկում ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ–ն հետևողական քայլեր է ձեռնարկում ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որռուսական խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը:   «Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն այն է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք»,– ասված է հաղորդագրությունում։ ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ պլաններում պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումների ապահովումն է ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։ Ի դեպ, վերջին տվյալներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում են մոտ 700 փախստական, որոնցից ավելի քան 400–ը երեխաներ են: ՌԴ ԱԳՆ–ն հույս է հայտնում, որ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչները կվերադառնան խաղաղ կյանքի` կլուծվեն նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը: «Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ.պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,– ասված է հաղորդագրությունում։
23:09 - 25 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է սեպտեմբերի 25-ին հրադադարի ռեժիմի խախտումների բացակայության մասին |news.am|

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է սեպտեմբերի 25-ին հրադադարի ռեժիմի խախտումների բացակայության մասին |news.am|

news.am: Ռուս խաղաղապահները երկուշաբթի օրը հրադադարի խախտումներ չեն արձանագրել Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ավելի քան 670 տարհանված խաղաղ բնակիչներ շարունակում են մնալ ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում։ «Ռուսական խաղաղապահ զորախումբն ունի 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպվել է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,- նշվում է տեղեկագրում։Ավելի քան 3200 միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զինատեսակներ և շարժակն զինեթահրթիռային համալիրներ, մոտ 435 հազար զինամթերք է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի կազմավորումներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
21:12 - 25 սեպտեմբերի, 2023
Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ցուցաբերում են իսկական հերոսություն, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Նա նշել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին՝ ընդգծելով, որ ՌԴ-ն կտրականապես դեմ է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի ու ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։ Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներին հետևելուն։  Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ՌԴ-ն դեմ է Ղարաբաղի հարցով միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձերին։ Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումների մասին՝ Պեսկովն ասել է, որ եռակողմ հանդիպման կազմակերպման հարցում հստակ ուրվագծեր չկան։ Նա նաև հույս է հայտնել, որ Ալիեւի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունն ու նորմալացնել կյանքը Ղարաբաղում։
14:14 - 25 սեպտեմբերի, 2023