Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ից, Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին։ Թրյուդոյի ղեկավարված Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո։

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ |armenpress.am|

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Այսօր մենք միանում ենք Կանադայում հայ համայնքին, աշխարհի հայերին՝ նշելու Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան արևմտյան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր, երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվել են ընդհանուր արժեքների վրա և միայն ամրացել են», նշել է Կանադայի վարչապետը: Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ հայկական ծագում ունեցող ավելի քան 60 հազար կանադացի ամեն օր կարևոր ներդրում է ունենում երկրում: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայում: «2018 թվականին ես Հայաստանում էի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում»,-նշել է Ջասթին Թրյուդոն:
18:53 - 21 սեպտեմբերի, 2020
Թրյուդոն հայտնել է Կանադայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին |shantnews.am|

Թրյուդոն հայտնել է Կանադայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին |shantnews.am|

shantnews.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դադարեցրել է երկրի խորհրդարանի գործունեությունը մինչև սեպտեմբերի 23-ը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորած իրավիճակի ֆոնին քաղաքացիներին օժանդակություն է ցուցաբերել ամեն հնարավոր կերպով, սակայն այժմ Կանադան տնտեսության վերականգնման նոր պլանի կարիք ունի։ Սեպտեմբերի 23-ին Թրյուդոն հանդես կգա ելույթով՝ շարադրելով հետագա գործողությունների հաջորդականությունը։ Նա նշել է, որ ելույթի արդյունքներով պետք է խորհրդարանի կողմից վստահության քվե ստացվի, հակառակ դեպքում՝ Կանադայում կարող են նոր ընտրություններ անցկացվել, փոխանցում է TASS-ը։ Worldometers-ի վերջին տվյալներով՝ երկրում մինչ օրս COVID-19-ով է վարակվել 123 154 հազար մարդ, մահացել ՝ 9045-ը։
09:19 - 19 օգոստոսի, 2020