ՈՒԵՖԱ

ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականությանը |armsport.am|

ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականությանը |armsport.am|

armsport.am: ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականության մասին:  «Անկեղծ ասած, մենք դեռ հետևում ենք այս կոնֆլիկտին: Մենք առանձնապես չենք խորացել այս հարցի մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք: Մենք չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Սակայն սա բարդ հարց է, ու ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով: Կարո՞ղ է ՈւԵՖԱ-ն փոխել ԵՎՐՈ-2020-ի անցկացման վայրը այդ դեպքում: Ես չեմ խոսում այդ մասին, բայց թեորապես մենք կարող ենք ԵՎՐՈ-ն անցկացնել 12 երկրում, 11 երկրում, 9 երկրում, 3 երկրում կամ էլ 1 երկրում: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզենք: Խնդիրն այն է, որ այս ձևաչափով մրցաշարի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ահռելի ուժեր են պետք»,-ասել է Չեֆերինը ARD-ի եթերում: Հիշեցնենք, որ Բաքուն ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքներից մեկն է: ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է 2021-ի ամառ:
23:41 - 14 հոկտեմբերի, 2020
Տասնյակ ձերբակալվածներ Փարիզում՝ ՉԼ եզրափակչին հաջորդած անկարգությունների ընթացքում |azatutyun.am|

Տասնյակ ձերբակալվածներ Փարիզում՝ ՉԼ եզրափակչին հաջորդած անկարգությունների ընթացքում |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալել է 148 անձի, որոնք մասնակցել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին հաջորդած անկարգություններին։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը տեղի է ունեցել Լիսաբոնում, Մյունխենի «Բավարիա»-ն 1: 0 հաշվով հաղթել է Փարիզի «Սեն-Ժերմեն»-ին՝ վեցերորդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Խաղի արդյունքից դժգոհ հարյուրավոր ֆրանսիացի երկրպագուներ ի նշան բողոքի հավաքվել են Փարիզի «Պարկ դը Պրենս» մարզադաշտի մոտ, որտեղ էլ տեղի են ունեցել բախումներ ոստիկանական ուժերի հետ։ Ի պատասխան՝ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ: Երկրպագուների ևս մեկ խումբ էլ հավաքվել էր Ելիսեյան դաշտերի մոտ, այստեղ, ըստ հաղորդումների հրկիզվել են ավտոմեքենաներ, տեղի են ունեցել հարձակումներ խանութների վրա:
13:46 - 24 օգոստոսի, 2020
Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր ստացավ ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի Playmaker ծրագրին։ ՈՒԵՖԱ Playmaker ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ Դիսնեյ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է Դիսնեյի հերոսների շնորհիվ խթանել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածումն ու խթանումը։ Հայաստանը առաջին երկրներից է, որը ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոններ, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկ երեխաները կկարողանան Դիսնեյի հերոսների պես զբաղվել ֆուտբոլով։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։
18:29 - 07 հուլիսի, 2020