ՈՒԵՖԱ-ն հերքում է ԱՀԿ հորդորի մասին լուրերը |armenpress.am|
16:24 - 22 ապրիլի, 2020

ՈՒԵՖԱ-ն հերքում է ԱՀԿ հորդորի մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, հերքում է լուրերն այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին:

Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկ առաջնությունները կարող են վերսկսվել մայիս ամսվա վերջին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել