Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իրանը պնդում է՝ թիրախներ է ոչնչացրել, Իսրայելը հավաստիացնում՝ հրթիռները խոցվել են օդում

Իրանը պնդում է՝ թիրախներ է ոչնչացրել, Իսրայելը հավաստիացնում՝ հրթիռները խոցվել են օդում

Գիշերվա ընթացքում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 հրթիռներ, որոնց 99%-ը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակից։ Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ Իրանը 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 100-ից ավել բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ոչ մեկը չի մտել Իսրայելի օդային տարածք։ Դրանք բոլորը կործանվել են երկրի սահմաններից դուրս Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից: Հագարի խոսքով՝ փոքր վնաս է հասցվել Նևաթիմի ավիաբազային, սակայն այն աշխատում է սովորական ռեժիմով: Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։    
10:52 - 14 ապրիլի, 2024
Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ։ «Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։ Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական ​​համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների ոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 13 ապրիլի, 2024
Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ երեկոյան հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա․ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»։
17:22 - 13 ապրիլի, 2024
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտ գրավել է Իսրայելի հետ առնչություն ունեցող նավը. իրանական ԶԼՄ-ներ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ»: IRNA պետական լրատվական գործակալությունը գրում է, որ Պորտուգալիայի դրոշով «MSC Aries» նավը, որը, ըստ իր տեղեկությունների, շահագործվում է մասամբ իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող նավային ընկերության կողմից, առգրավվել է ապրիլի 13-ին և տեղափոխվել Իրանի տարածքային ջրեր։ Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Իրանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին և այս ամիս Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելին վերագրվող հարվածից հետո: Իրանը խոստացել է պատասխան հարված հասցնել ապրիլի 1-ին իրանցի յոթ զինվորականների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարի սպանության համար: Միջադեպից հետո Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ «եթե Իրանն ընտրի իրավիճակն ավելի սրելու տարբերակը, կկրի դրա հետևանքները. «Մենք բարձրացրել ենք Իսրայելը Իրանի հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք նաև պատասխանել»: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ ավելի ուշ ասել է, որ Իրանը ղեկավարվում է «հանցավոր ռեժիմով, որն աջակցում է «Համաս»-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը»։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Associated Press գործակալության տվյալներով Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:
16:48 - 13 ապրիլի, 2024
Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար
 |tert.am|

Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ խոսելով Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» մասին։ «Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ըստ էության, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը: Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին և խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել»,- ասաց Կոստանյանը։ Հիշեցնենք՝ Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:
11:43 - 11 ապրիլի, 2024
Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկիրը որոշի վրեժ լուծել Իրանի հյուպատոսության ռմբակոծման համար, որի արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ։ Այդ մասին հայտնում է The Sun-ը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված պարսկերեն ուղերձում ասել է, որ եթե Թեհրանն իր տարածքից հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի հարձակումով Իրանի ներսում։ The Times of Israel-ը հայտնել է, որ, ըստ իսրայելցի զինվորական պաշտոնյաների, Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին ապրիլի 12-ից հետո: Իսրայելն ակնկալում է, որ Թեհրանը քայլեր չի ձեռնարկի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։
13:34 - 10 ապրիլի, 2024
Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ |amerikayidzayn.com|

Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Թուրքիան հայտարարել է, որ մի շարք ապրանքների գծով առևտրային սահմանափակումներ է կիրառել Իսրայելի նկատմամբ, քանի դեռ Թել Ավիվը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը: Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակ ապրանքների, այդ թվում՝ երկաթե, պողպատե ապրանքներին, ցեմենտին, ավիացիոն վառելիքին ու պարարտանյութերին: Անկարայի որոշումը հետևեց, երբ Իսրայելը մերժեց Թուրքիայի առաջարկը՝ Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ, թեև պաղեստինցիներին օգնություն են տրամադրում բազմաթիվ երկրներ: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը խոստացել է համարժեք պատասխան տալ Թուրքիային՝ X հարթակում գրելով, որ Էրդողանը զոհաբերում է «Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահը՝ աջակցելու Գազայում գործող «Համասի» մարդասպաններին»։ Զուգահեռաբար՝ Կահիրեում ԱՄՆ, Իսրայելի, Կատարի ու «Համասի» ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել է մարտերը դադարեցնելու հերթական առաջարկը, ինչպես նաև Գազայում պահվող պատանդների ազատ արձակումը: Առաջարկը նախատեսում է վեցշաբաթյա զինադադար, «Համասի» ձեռքին գտնվող պատանդների մի մասի ազատ արձակում, Իսրայելի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցիների ազատություն, Գազա առաքվող մարդասիրական օգնության ավելացում և տեղահանված պաղեստինցիների վերադարձ շրջանի հյուսիսային հատված։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:44 - 10 ապրիլի, 2024