Տաթևիկ Հայրապետյան

Տաթեւիկ Արմենի Հայրապետյանը (սեպտեմբերի 30, 1989Երեւան) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

2010թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստատուրան: Պատմաբան: 2016թ.՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2011-2012թթ. աշխատել է «News.am» լրատվական գործակալության վերլուծաբան, ադրբեջաներենի թարգմանիչ : 2012-2014թթ.՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ադրբեջանի հարցերով փորձագետ: 2014-2016թթ. կամավորության հիմունքներով եղել է «Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտ» հկ փոխնախագահ: 2016-2018թթ.՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար: 2017 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Միջազգային կազմակերպությունները պետք է սաստեն Բաքվին ահաբեկչական հայտարարություններ անելու համար․ Տաթև Հայրապետյան

Միջազգային կազմակերպությունները պետք է սաստեն Բաքվին ահաբեկչական հայտարարություններ անելու համար․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին: Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հայտարարությունը, ըստ էության, միջազգային ահաբեկչական սպառնալիք է։ «Ավելին, վերջին օրերի բոլոր իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Բաքվում, իրենք իրենցով այնքան խոշոր են և ապացուցում են բոլոր այն պնդումները, որ մենք տարիներ շարունակ անում ենք։ Իրենք սպառնում են, որ կարող են խփել ատոմակայանին, այսինքն՝ այդ ահաբեկչական գործողությամբ են սպառնում, ինչը ապացուցում է այն, որ Ադրբեջանը ահաբեկչական, ֆաշիստական տրամադրություններ հրահրող երկիր է։ Օրեր առաջ մարդիկ 10-20․000-ներով հավաքվել էին և հայերի մահն էին պահանջում, այդ ամբողջ իրողությունները, որոնք մենք ակտիվորեն ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, գալիս են ապացուցելու վերեւում արված պնդումը։ Այո՛, մենք գոյության խնդիր ենք լուծում, և իրենց իշխանությունների կողմից իրականացվող այդ ատելության քարոզը, որն առկա է երկրում, նման հետևանքներ է ունենում»,- ասաց Հայրապետյանը։ Պատգամավորի կարծիքով՝ եթե միջազգային կազմակերպությունները անհանգստացած են տարածաշրջանային իրավիճակով, որովհետև սա միայն մեր խնդիրը չէ, ապա նրանք պետք է համարժեք արձագանքեն և որոշակիորեն սաստեն Բաքվին՝ նման ահաբեկչական հայտարարություններ անելու համար։ Ասպրամ Փարսադնյան  
19:15 - 16 հուլիսի, 2020
Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը իսկապես որոշակիորեն կապված է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դրանից հետո տեսանք՝ ինչ իրավիճակ ստեղծվեց սահմանին, ինչ անհաջողություններ կրեց ադրբեջանական բանակը։ «Շատ ուշագրավ էր, որ Բաքվում հենց երեկ տեղի ունեցան, իմ կարծիքով, բավականին մասշտաբային ցույցեր․ հաշվի առնելով կարանտինային իրավիճակը՝ կոչ էին անում շարունակել պատերազմական գործողությունները»,- ասաց Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերին։  Պատգամավորը մեր զրույցում հայտնեց, որ այդ ցույցերը որոշ ժամանակ անց՝ ընդամենը հաշված ժամերի ընքացքում, սկսեցին ստանալ հակաիշխանական էլեմենտներ, եւ ավելին՝ մի քանի ցուցարարներ մտան իրենց Ազգային ժողովի՝ Մեջլիսի շենք․ «Այդ ամենի արդյունքում էլ իշխանությունը որոշում կայացրեց արագ ցրել ցույցերը։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ արտաքին քաղաքական քարոզչական նպատակներով թույլատրված, ինչ-որ տեղ գուցե նաեւ հրահրված այս հակահայկական ցույցերը շատ կարճ ժամանակում իշխանության համար դարձան վտանգավոր՝ հենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ալիեւը տեսավ ռեալ վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ, առավել եւս այն բռնաճնշված հասարակության մեջ, որի բռնապետը ինքն է հանդիսանում»։ Հայրապետյանի խոսքով՝ 90-ականներից սկսած՝ Ադրբեջանը ունի այս փորձը․ հակահայկականությունը կարեւոր միավորող գործոն է հանդիսանցել ադրբեջանական հասարակության համար․ «Ընդհանուր առմամբ, Ալիեւը վերջին տարիներին եւս ընդգծված հակահայկական քաղաքականություն է վարել, եւ իր համար այդ ընդհանրական թշնամու կերպարի ստեղծումը, սահմանային իրավիճակի օգտագործումը կարեւոր միջոց է իշխանության պահպանման համար։ Նույն 90-ականերից կա այդ փորձը, երբ հակահայկական ցույցերը սկսում են դառնալ իշխանության դեմ ուղղված ելույթներ, եւ կարծում եմ, որ Ալիեւը վախենում է հենց դրանից։ Եթե ինչ-որ պահի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը Բաքվում, դրա համար ինքը արագորեն սաստեց հետագա զարգացումները։ Ի՞նչն է նման տրամադրություններ հրահրում՝ հատկապես բարձրաստիճան զինվորականների թաղումներն են առնձնակի էմոցիոնալության բերում»,- ասաց պատգամավորը։ Խոսելով ցուցարարների վանկարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հիմնականում հնչել են «մահ հայերին», «Ղարաբաղը մերն  է», «Տուն չենք գնալու», «Զե՛նք տուր մեզ, Ալիեւ» եւ այլ կոչեր, իսկ ավելի ուշ՝  ցուցարարները սկսել են պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը։ Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին՝ Հայրապետյանը դժվարացավ ասել, թե առաջիկայում ինչ կարող է լինել ապագայում․ «Այսօր մի քանի նոր թաղումներ են սպասվում, այդ հավաքների համար թաղումներն են լավ առիթ ծառայել, բայց, տեսեք, իրականում համաճարակային ռեժիմ է, եւ այս ընթացքում՝ մինչ այս դեպքերը, ոստիկանությունը ցանկացած դրսեւորում ճնշել է։ Օրինակ՝ երեք հոգով քայլում էին, ոստիկանությունը ճնշում էր դա։ Մեկ էլ հանկարծ երեկ ոստիկանները հանգիստ քայլում էին ժողովրդի կողքին՝ մինչ այն պահը, երբ ցույցին որոշակի հակաիշխանական էլեմենտներ էին սկսում ավելանալ։ Դրանից հետո ոստիկանությունը սկսել մահակներով արագորեն ճնշել ցույցերը։ Սկզում ցուցարարները որեւէ առաջնորդ չունեին, հետո սկսեցին տարբեր կարգախոսներ պտտել, ու այստեղ որեւէ կոնկրետ մեկը չի երեւում, օրինակ՝ չի երեւում, թե Ադրբեջանի այսինչ կուսակցությունն է կազմակերպել կամ այսինչ շարժումն է կազմակերպել, կամ իսլամիստները։ Այստեղ տարբեր էլեմենտներ են խառնվում, ինչը իսկապես ավելի վտանգավոր է, եւ խաղում են ամենանուրբ լարերի վրա, հակահայկականության վրա, որովհետեւ, եթե երեկվա ցույցերին հետեւեք, կտեսնեք այն հսկայական ատելությունը, որը առկա է մեր հանդեպ»։ Պատգամավորի կարծիքով՝ այս պարագայում մեր բանակի դերը է՛լ ավելի պետք է շեշտվի՝ որպես մեր ֆիզիզկական գոյության եւ անվտանգության կարեւոր երաշխավոր, որովհետեւ մարդիկ 10․000-ներով հավաքվել էին եւ խնդրում էին՝ գնալ եւ սպանել հայերին, դա էր նրանց նպատակը․ «Ըստ իս՝ իշխանությունը սկզբում ուզում էր քարոզչական արտաքին շղարշ ապահովել, թե «տեսեք՝ իմ ժողովուրդը պատերազմ է տենչում», եւ նմանատիպ այլ երեւույթներ։ Հետո հասկացավ, որ դա կարող է պտտվել իր դեմ եւ արագորեն մարեց դա։ Ես չեմ կարծում, որ իշխանություններին ձեռնտու է նման տրամադրությունների հետագա հրահրումը, որովհետեւ կարող է իր դեմ պտտվել, առավել եւս դրանց անհաջողությունների ֆոնին՝ ռազմաճակատում»,- եզրափակեց Տաթեւիկ Հայրապետյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Ասպրամ Փարսադանյան
19:06 - 15 հուլիսի, 2020
Ալիևը իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ալիևը իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։- Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների ներխուժումը ԱԳ նախարարություն և Մամեդյարովի մտերիմներից մեկի ձերբակալությունը: Ի՞նչ է տեղի ունենում Բաքվում: - Նախօրեին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ներխուժել էր արտգործնախարարության շենք, և արդյունքում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ Այդ թվում ձերբակալվել էր գործերի գծով կառավարիչ Վարհադ Մուլազադեն, որը համարվում է նախարար Էլմար Մամեդյարովի մանկության ընկերը և նրա ամենամտերիմ կադրերից մեկը, ինչպես նաև ֆինանսական կառավարման վարչության ղեկավար Լամիա Ջանահմեդովան։ Մի շարք այլ պաշտոնատար անձինք ևս ձերբակալվել են, նրանց վերաբերյալ տեղեկություն այս պահի դրությամբ չկա։ Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում էր, որ պաշտոնն օգտագործվել է պետությանը հակասող գործողություններ ձեռնարկելու համար։ Բայց հավելյալ պարզաբանում դրա հետ կապված չկար։ Այս գործընթացներն ուշագրավ են, քանի որ մոտ մեկ ամիս առաջ Մամեդյարովը ինքն էր դիմել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն, նշելով, որ զրպարտում են իրեն և կեղծ տեղեկություններ տարածում։ Խոսքը մասնավորապես Նյու Յորքում նրա ձեռք բերած անշարժ գույքի մասին էր, որը բուռն արձագանք ստացավ, թե՛ ադրբեջանական մամուլում, թե՛ սոցցանցերում։ Մի ուշագրավ փաստ ևս նշեմ, երբ խոսում ենք գործողությունների մասին, նույն այդ օրերին, որ Մամեդյարովի կոռուպցիոն հնարավոր գործարքների մասին հրապարակումներ էին արվում, ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան TV» կայքը մի լուր հրապարակեց։ Վերնագիրն էր «ԱԳՆ, թե՞ դավաճանություն»։ Այդ բառերի ադրբեջանական թարգմանությունները թույլ տալիս են անել խոսքային այդ մանյովրը։ Եվ նշվում էր, թե ինչ գործունեությամբ է զբաղվում Մամեդյարովը, որ ամբողջությամբ փաստացի իր պաշտոնը օգտագործում է հարստանալու համար, այլ ոչ թե իրենց շահերը ներկայացնելու համար։ Ընդ որում, դժգոհությունը առանձնակի մեծ էր Ադրբեջանում, թե՛ արտգործնախարարից, թե պաշտպանության նախարարից: Շուշիում տեղի ունեցած հայտնի երդմնակալությունից հետո առանձնակի սրվել են տրամադրությունները այս երկու պաշտոնյաների նկատմամբ։ Ալիեւը դա անում էր շուտվանից։ Իմ կարծիքով, նա իր հնարավոր կադրերն ունի, որոնց դիտարկում է արտգործնախարարի պաշտոնի համար։ Կադրերից մեկն էլ նաև նախագահի աշխատակազմում ակտիվ գործունեություն ծավալող, արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևն է, որը մինչև համավարակը նաև որոշ այցեր էր կատարում տարբեր երկրների մայրաքաղաքներ, հանդիպումներ ունենում և որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, նա ոչ այնքան դրական է արձագանքել ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ունեցած կարևորագույն դերին։ Եվ այդպես նա փորձում է ինչ-որ դիվանագիտական խաղեր իրագործել։ Այդ ֆոնին դա ևս արժանահիշատակ է և կարծում եմ կարևոր է նկատի ունենալ։ Շարունակությունը՝ lragir.am-ում։
23:00 - 06 հուլիսի, 2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

hhpress.am: Նախօրեին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, քանի որ «դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով։Հատկանշական է, որ ի տարբերություն ապրիլի 21—ի տեսակոնֆերանսից հետո արված հայտարարության, որը հնգակողմ էր, այս անգամ այն տարածվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել հայտարարությունից։ Որո՞նք էին այս տեսակոնֆերանսի օրակարգային թեմաները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունները տարբեր են լինում, եւ այն հանգամանքը, որ միայն համանախագահների անունից են, որեւէ բան չի փոխում։ «Համանախագահները, որոնք կազմակերպում են եւ միջնորդ են հանդիսանում, բնականաբար այդ տեքստերը համաձայնեցնում են կողմերի հետ։ Առանց դրա հրապարակային չէին դառնա»,–նկատեց պատգամավորը։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Հայրապետյանի կարծիքով՝ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է. «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,–ընդգծեց նա։ Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզից, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար։Հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ Դա բխում է երեք գլխավոր սկզբունքներից, այն է՝ «ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումից»։ Մինչդեռ Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով շարունակ խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են նաեւ ռազմական լուծման, ուղղակի սպասում են համապատասխան իրավիճակի ստեղծման, երբ կկարողանան կրկին գնալ էսկալացիայի։ «Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, ազնիվ չէ այս գործընթացներում։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ հայկական կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»,–շեշտեց զրուցակիցս։Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հայկական կողմից առաջ քաշված օրակարգային կետերն ամբողջությամբ արտացոլվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ խիստ գնահատականներ են տրվում հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Պատգամավորը առարկայական եւ կարեւոր է համարում ուղիղ կապի վերաբերյալ շեշտադրումը, որ կրկին իրականացվել է հայկական կողմի նախաձեռնության շնորհիվ։ Խոսքը վերաբերում է 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապին։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:15 - 02 հուլիսի, 2020
Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․  Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ալիեւի հայտարարությունները մատնում են նրա խորքային վախերը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։   - Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հայտարարությունը Հայաստանի մասին, որտեղ նա նշում է, որ Հայաստանի անկախության շրջանի այս ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է: - Ալիևի այս ելույթն ամբողջությամբ արտահայտում է այն վախերը և սարսափները, որ նա ունի ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ: Գաղտնիք չէ, և ես բազմիցս դրան անդրադարձել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը և հստակ որոշակի շրջանակներ թեկուզ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հաջորդած պրոցեսները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով, և իրենք տեսնում են ժողովրդավարության և անվտանգության հետ ուղղակի կապ: Նաև ՀՀ վարչապետի պատրաստակամությունն՝ ուղղակի երկխոսելու կամ կոչով դիմելու Ադրբեջանի ժողովրդին, վստահ եմ՝ հարուցել է Ալիևի վախերը, և նա փորձում է տարբեր մանիպուլյացիոն ձևերով հարցականի տակ դնել ժողովրդավարական արժեքները և իրավական պետություն կառուցելու կարևորությունը: Դա, իմ համոզմամբ, իր՝ որպես բռնապետի խորքային վախերի արտացոլման ապացույցն է: Հայաստանում ընթացող ներքին իրավական պրոցեսներին պիտակներ կպցնելու կամ տարբեր որակումներ տալու փորձերն ամբողջությամբ ձախողված են, որովհետև Ալիևը թող երբեք չմոռանա, որ ինքը գործ ունի հաղթանակած պետության և հաղթանակած ժողովրդի հետ: Մենք կարող ենք ունենալ տարբեր, անգամ հակասող մոտեցումներ երկրի զարգացման վերաբերյալ տեսլականների վերաբերյալ, բայց անվտանգության և մեր ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու հարցում մենք ավելի քան միասնական ենք: -Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, նշել է, որԱլիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ–կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են: Ինչպե՞ս եք գնահատում նման որակումները: - Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը, հավանաբար էմոցիաների ազդեցության և սխալ ուղղորդման արդյունքում, հանդես եկավ ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես ուղղակի նեղ կուսակցական ղեկավար և փորձում է Ալիևի ելույթն օգտագործել ի շահ իրեն, փորձելով ինչ-որ համեմատություններ անել: Եթե Սերժ Սարգսյանը փոքր ինչ երկար ընթերցեր Ալիևի ելույթը, ապա կտեսներ, թե ինչպես է խոհանոցում ծպտված իր փեսայի տարածած ապատեղեկատվությունը տեղ գտնում Ալիևի ելույթում: Ես կարծում եմ, որ դա պատիվ չի բերում առաջին հերթին Սերժ Սարգսյանին:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:15 - 27 հունիսի, 2020
Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի միջազգային օրակարգի բաղկացուցիչ մաս: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստում, նշելով, որ այս օրերին լրանում է Ադրբեջանի կողմից Շահումյանի հայաթափման 28-րդ տարելիցը: «Մեր միջազգային գործընկերների հետ տարվող քաղաքականության համատեքստում շատ կարևոր է ցույց տալ Ադրբեջանի իրագործած քաղաքականության շարունակականությունը, որի վառ օրինակներից մեկը Շահումյանում տեղի ունեցած դեպքերն են: Հետագա մեր գործունեության ընթացքում շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային օրակարգի կարևոր և բաղկացուցիչ հարց»,- ասաց Հայրապետյանը:
17:32 - 16 հունիսի, 2020
Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական կոչերը ներքին լսարանի համար են․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական կոչերը ներքին լսարանի համար են․ Տաթևիկ Հայրապետյան

Ես կխոսեմ երջին շրջանում  Ադրբեջանից  հնչող  պատերազմական կոչերի մասին։ Վերջին շրջանում ակտիվացել են ռազմական  ուժի, ուժի սպառնալիքի կոչերը։ Դրանք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից։ Իմ ուսունասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ակտիվորեն քննարկվում են նաև Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ որոշ  պատգամավորներ կոչ են անում օր առաջ ռազմական գործողությունները վերսկսել։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Վերջինս նաև հավելեց․  «Սա ներքին պրոցեսների արդյունք է և այդ կոչերը ուղղված են ներքին լսարանին, քանի որ  Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի, դիմակները դարձել են պարտադիր և տուգանքներ են սահմանվել: Այս ամենը և ներքաղաքական որոշ այլ գործընթացներ հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա նման արկածախնդրության կգնա: Այտուհանդերձ,  այդ կոչերն անպատասխան չեն մնալու, մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Այս կոչերը չպետք է անարձագանք մնան։ Պետք է նշեմ, որ այս ամենը համարժեք արձագանք է ստանում նաև ԱԳՆ-ի և ՊՆ-ի կողմից », - ասաց պատգամավորը: Հայրապետյանը նշեց, որ վտանգավոր է համարում այն կոչերը, որտեղ  կոչ է արվում Ադրբեջանին օր առաջ հարձակվել Հայաստանի վրա  և դրանք հնչում են հայկական կողմից։ Պատգամավորի կարծիքով դա ապսուրդային է, քանի որ այս համաճարակային պայմաններում անթույլատրելի է թշնամական ձևով տրամադրվել սեփական երկրի հանդեպ։ 
13:37 - 05 հունիսի, 2020
Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում․  Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ - Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»: Նա նաև նշել է, որ ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն է իրենց համար նախընտրելի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները: - Այո՛, Իլհամ Ալիևը հերթական անգամ արտահայտել է այն թեզերը, որոնք ինքը տարիներ շարունակ արտահայտում է: Ինչ վերաբերում է Երևանի վերաբերյալ իր հայտարարությանը, պետք է նշեմ, որ պատմական փաստերի խեղաթյուրումը  Ադրբեջանի հայտնի գործելաոճն է: Հենց նույն հարցազրույցում անդրադառնալով Սումգայիթի հայտնի ողբերգական դեպքերին, կրկին ամբողջությամբ խեղաթյուրում է, մինչդեռ այնքան փաստեր կան, արձանագրություններ կան, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Սումգայիթում: Պատմության խեղաթյուրումներն Ադրբեջանի գործելաոճի անբաժան մասն են կազմում: Ալիևը հերթական անգամ իր հայտարարության մեջ խոսել է սպառնալիքի լեզվով և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով նաև համապատասխան միջազգային մթնոլորտի մասին՝ ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ: Որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի  համար: Եթե Ադրբեջանի սադրանքների, սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր անվտանգության գոտին էլ ավելի ընդլայնվի, այդ ժամանակ թող որևէ միջազգային կառույց ու կազմակերպություն կամ պետություն չզարմանա և զերծ մնա հայտարարություններից, թե ինչ տեղի ունեցավ, որովհետև իրենց անտարբերությունը կարող է հանգեցնել իրադարձությունների նման զարգացման: Ալիևի այս վերջին հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ մենք, խոսելով կենսական անվտանգության մասին և նշելով, որ դա զիջման ենթակա չէ, իրապես պաշտպանում ենք մեր կյանքի իրավունքը: Մեզ համար սա տարածքային խնդիր չէ, մեզ համար սա գոյության, ապրելու խնդիր է, և մենք շարունակելու ենք տարբեր ուղղություններով աշխատել, որպեսզի նաև մեր միջազգային գործընկերներին տեղ հասցնենք այս ուղերձը: Կրկնեմ, միջազգային հանրության և հատկապես համապատասխան կառույցների հանցավոր լռությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, եթե իրենք շարունակեն փակել իրենց ականջները Ալիևի ռազմատենչ հայտարարությունների և հայերին ու Հայաստանին ուղղված գոյության սպառնալիքի վերաբերյալ, որովհետև հենց բանակցային սեղանի շուրջ են համաձայնեցվել այն երեք կարևոր կետերը, որոնցից մեկը ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառումն է: Իսկ Ադրբեջանը շարունակ գնում է այդ կետի խախտմանը, և դրա հանդեպ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի:  - Ինչպե՞ս եք գնահատում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատասխանը Ալիևին, որ եթե ընտրել եք ուժի միջոցով հարցը լուծելու ճանապարհը, մենք պատրաստ ենք: - Կարևոր եմ համարում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալիևի: Այո՛, մեզ հետ չի կարելի խոսել սպառնալիքի լեզվով, ցանկացած սադրանքի պատասխանը հաստատ չի ուշանալու: Ավելին ասեմ, հավանաբար Ալիևը մոռացել է, որ հենց իր հոր իշխանության օրոք էին ադրբեջանցիները փորձում ուղղակի կապ հաստատել Արցախի ներկայացուցիչների հետ՝ աղերսելով հրադադար կնքել, և հրադադարը կնքվել է եռակողմ: Ավելին, Հեյդար Ալիևը եղել է այն առաջնորդը, որը ուղիղ կապի մեջ է մտել Արցախի իշխանությունների հետ՝ քաջ գիտակցելով, որ այլ տարբերակ իրենք չունեն: Այժմ տարբեր որակումները, որ նրանք տալիս են Արցախի իշխանություններին, այնտեղ կայացած ընտրություններին, ըստ էության իրենք մոռացել են, թե ինչպես էին իրենք խնդրում այդ խաղաղությունը: Եթե հիմա իրենք գնան արկածախնդրության, նույն պատմությունն իրենց համար ևս մեկ անգամ կկրկնվի:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:21 - 30 մայիսի, 2020
Պատգամավորը ՄԻԵԴ-ի նոր վճիռը համարում է Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականը |armenpress.am|

Պատգամավորը ՄԻԵԴ-ի նոր վճիռը համարում է Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած նոր վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը: Պատգամավորը ՄԻԵԴ վճռի մասին խոսեց ԱԺ մայիսի 26-ի նիստում հայտարարությունների ժամին: «Այն, ըստ իս, իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը: Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը: Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա իրագործված հանցագործություն: Այս վճիռը խոսուն է, այն միանգամյան հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ»,-ասաց Հայրապետյանը: Պատգամավորը նշեց՝ միանգամայն հստակ է դառնում, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք՝ միայն վերհիշելով, թե ինչպես էին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և այլք դափնիներով խրախուսում Սաֆարովի արարքը, գովերքում, կոչ անում Ադրբեջանի երիտասարդներին լինել Սաֆարովի նման:
18:39 - 26 մայիսի, 2020
Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ իր հայտարարությունների, թե՛ սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ իր հայտարարությունների, թե՛ սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ - Ադրբեջանը նորից դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որը կանխվել է հայկական զինուժի կողմից: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը որևէ բանի առջև չի կանգնում և անգամ կորոնավիրուսի այս օրերին մեկ անգամ չէ, որ փորձում է դիմել ռազմական շանտաժի: - Այո, իրավացի եք, Ադրբեջանը վերջերս դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն արեց, որը հետ է մղվել հակառակորդին կորուստներ պատճառելով: Հիշեցնեմ նաև, որ այդ դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում տեղի ունեցած երդմնակալության վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պատրաստ են ցանկացած գործողությունների և, ըստ էության, դրան հաջորդել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձը: Իրավացի եք, Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ իր հայտարարությունների, թե՛ սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը: - Հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի ռազմատենչ հայտարարությունները, ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում, որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կարող է հերթական անգամ սադրանքի դիմել: Ընդհանրապես, համաճարակի հետ կապված Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ է բարդացել: - Ես կարծում եմ, որ, այո՛, դա կապված է որոշակիորեն ներքաղաքական զարգացումների հետ, բայց պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանում իշխանությունների դեմ հստակ տրամադրություններ են նկատվում: Վերջին շրջանում քննարկումները դրա հետ կապված շատ են, և այդ ֆոնի ներքո Ադրբեջանը նաև ձերբակալում է  ընդդիմադիր որոշ գործիչների՝ օգտվելով կորոնավիրուսի արդյունքում ստեղծված սահմանափակումներից: Այնտեղ շատ հետաքրքիր գործընթացներ են ընթանում, Ադրբեջանը որոշ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հեռացրեց պաշտոններից, բայց եթե ուշադիր լինենք, թե որ տարածքներից է ղեկավարներ հեռացնում՝ մեղադրելով նրանց կաշառակերության կամ լավ չծառայելու մեջ, ապա դրանք այն տարածքներն են, որտեղ Ադրբեջանի իշխող ընտանիքի պլանները չեն իրականացել խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Այսինքն, ամբողջությամբ իրենց պլանավորածը չկարողացան իրագործել, և այդ տարածքների ղեկավարներին են հենց հեռացնում:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
10:33 - 25 մայիսի, 2020
Հայկական կողմի համար սպառնալիքի լեզուն անընդունելի է. ՀՀ ԱԺ պատգամավորը հակադարձեց Ադրբեջանի ՊՆ-ին

 |armenpress.am|

Հայկական կողմի համար սպառնալիքի լեզուն անընդունելի է. ՀՀ ԱԺ պատգամավորը հակադարձեց Ադրբեջանի ՊՆ-ին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վերահաստատեց, որ անհնար է  հայկական կողմին սպառնալիքի ներքո հարկադրել հետքայլ կատարել անվտանգության հետ առնչվող խնդիրներից: Հայրապետյանը այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը: Պատգամավորը հիշեցեց, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բարձրացել է: «Որևէ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները: Մենք դրա ականատեսն ենք եղել տարիների շարունակ: Մի կողմ թողնենք, որ դա հստակ քարոզչական բնույթ ունի: Մյուս կողմից ուզում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո, և ընդհանրապես սպառնալիքի և սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է»,-ասաց Հայրապետյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանը շատ ավերածություններ է արել, ոչնչացրել հայկական հուշարձաններ: Այդ ճակատագրին է արժանացել նաև Նելսոն Ստեփանյանի արձանը Շուշիում, 1988-ին Գանձակում ոչնչացվել է նաև Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Պատգամավորը նկատեց, որ հենց այդ դրվագները հստակ ցույց են տալիս այլատյացության ամբողջական սպեկտրը:  «Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիան և դրանում ամբողջական քաջության դրսևորումը հստակ ցույց է տալիս մեր անփոփոխ և անզիջում դրսևորումը մեր կենսական անվտանգությանը վերաբերվող հարցերին: Եվ ցանկանում եմ նշել, որ այդ քաջությունը վստահորեն փոխանցվել է նաև հետագա սերունդներին: 2016-ի ապրիլին դա մեկ անգամ ևս ի ցույց դրվեց: Դա մեկ անգամ ևս փաստում է, որ մեզ համար սպառնալիքի լեզուն անընդունելի է, և որևէ ձևով չի կարող դրա ներքո հարկադրել մեզ հետքայլ կատարել մեր անվտանգության հետ առնչվող խնդիրներից»,-եզրափակեց Հայրապետյանը:
18:33 - 05 մայիսի, 2020
Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը

 |armenpress.am|

Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը հանգիստ է, սակայն ադրբեջանական կողմից կրակոցների աճ կա։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի իմ գործընկերներից ճշտել եմ, որ այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է։ Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան։ Ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքներ են ընթանում, որոնք պլանային բնույթ են կրում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները ևս պլանային բնույթ են կրում։ Դրանցից մեկը խախտել է սահմանը և հայկական կողմից ստացել համապատասխան արձագանք»,- ասաց Հայրապետյանը։
18:24 - 27 ապրիլի, 2020
Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան
 |tert.am|

Ադրբեջանը լայնամասշտաբ սադրիչ գործողությունների այս փուլում չի դիմի, բայց կարող է մանր-մունր սադրանքներ իրականացնել. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: «Իդլիբյան սցենարը» Արցախում կիրառելու վերաբերյալ հայտարությունները ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական դրսևորումն է, իհարկե Արցախում նման սցենարի կիրառումը հնարավոր չէ: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելով, որ կիսում է փորձագիտական դաշտում տարածվող տեսակետները, թե «Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անհեթեթ է:«Հայաստանը Սիրիա չէ, Արցախը Իդլիբ չէ, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիա չէ: Ադրբեջանական մամուլում նման հրապարկումները կապված են Զաքիր Հասանովի այն հայտարության հետ, թե ցանկանում են Թուրքիայից ձեռք բերել նոր ռազմական տեխնիկա և սարքավորում, ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ խոսքը անօդաչու թռչող սարքրերի մասին է, ինչի ձեռքբերումը չեմ կարող ասել, որքանով է նպատկահարմար Ադրբեջանի համար»,-ընդգծեց պատգամավորը: Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ նման հայտարարությունները մի քանի գործողության հետևանք են: «Մի կողմից այն, որ վարչապետը վերջերս Շինուհայր գյուղում խոսեց նոր զինատեսակների ձեռքբերման մասին, եղել է նաև ՍՈՒ-30-ների ձեռքբերման գործընթացը»,-ասաց նա: Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ նավթի գների կտրուկ անկում է գրանցվել, թե համաշխարհային զարգացումները և թե Ադրբեջանի ներքին զարգացումները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը այս փուլում կխուսափի լայնամասշտաբ սադրիչ գործողություններից, կարող են մանր-մունր սադրանքներ իրականացնել: Ավելին կարդացեք tert.am-ում։
18:16 - 19 մարտի, 2020
Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|

Թուրքիայի լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ ղարաբաղյան հարցի կարգավորումից. Տաթևիկ Հայրապետյան |pastinfo.am|

pastinfo.am: Թուրքիան մեզ համար անվտանգության ուղղակի սպառնալիք է և նրա գործելաոճի հետևանքներին մենք ականատես ենք եղել դեռ 100 տարի առաջ մեր իսկ մաշկի վրա, ուստի կյանքը շարունակվում է, բայց գնահատականները հստակ մնում են։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նա ընդգծեց՝ այն քաղաքականությունը, որ այսօր Թուրքիան վարում է Սիրիայում, ամբողջությամբ կրկնում է 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կողմից տեղի ունեցած ոճրագործությունները։ «Ինչ վերաբերում է, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպմանը, ապա կցանկանամ չակերտավոր պատմական ակնարկ կատարել։ Այս հանդիպումը, ըստ էության, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, այսպիսի հանդիպումներ եղել են նաև նախկինում և Թուրքիան մշտապես՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, փորձել է գերազանցապես ներգրավված լինել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, սակայն դա նրան երբևէ չի կարող հաջողվել»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով, Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում և իր գործելաոճով հստակ արտահայտել է այն. «Լուծման գործընթացում, եթե Թուրքիան իսկապես ուզում է ներդրում ունենալ, ապա լավագույն ներդրումը կլինի Արցախյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից հնարավորինս հեռու մնալը, քանի որ բացի վնասից, Թուրքիա այլ ազդեցություն ունենալ չի կարող»։
19:24 - 03 մարտի, 2020
Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, անխոցելի է ժողովրդավարության առումով։ Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Իսպակես, ոչ  համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական, նման բան գոյություն ունենալ չի կարող։ Ամենաժողովրդավար ուղին է ընտրվել»,- ասաց նա։ Հայրապետյանի խոսքով՝ որևէ հակաիրավական, հակաօրինական քայլ չի եղել և իր որակմամբ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար ամենաճիշտ ճանապարհն է։ «Ոչ թե իշխանությունն է այդ «Այո»-ն ստանում, այլ համապատասխան առաջարկը։ Իրականում, իշխանությունն իր քվեն ստացել է դեռևս նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ ընտրությունները պետք չէ ներկայացնել իբրև իշխանության վստահության ուղի, փոխարենը՝ կա հստակ խնդիր, որը լուծում է պահանջում։ «Մենք ասում ենք՝ կառավարությունը լեգիտիմ է, մենք ասում ենք՝ օրենսդիրը լեգիտիմ է, մենք պետք է նաև լեգիտիմ և ժողովրդի կողմից վստահելի դարձնենք դատական համակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այս գործողությունները ժողովրդավարության ամրապնդման քայլ է։
16:07 - 20 փետրվարի, 2020
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

armenpress.am: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցինխոսել են ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը և  Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը: «Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական  բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային: «Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն: Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է: Ավելին՝ armenpress.am-ում
13:46 - 19 փետրվարի, 2020