Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|
16:07 - 20 փետրվարի, 2020

Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, անխոցելի է ժողովրդավարության առումով։ Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Իսպակես, ոչ  համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական, նման բան գոյություն ունենալ չի կարող։ Ամենաժողովրդավար ուղին է ընտրվել»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ որևէ հակաիրավական, հակաօրինական քայլ չի եղել և իր որակմամբ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար ամենաճիշտ ճանապարհն է։ «Ոչ թե իշխանությունն է այդ «Այո»-ն ստանում, այլ համապատասխան առաջարկը։ Իրականում, իշխանությունն իր քվեն ստացել է դեռևս նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ ընտրությունները պետք չէ ներկայացնել իբրև իշխանության վստահության ուղի, փոխարենը՝ կա հստակ խնդիր, որը լուծում է պահանջում։

«Մենք ասում ենք՝ կառավարությունը լեգիտիմ է, մենք ասում ենք՝ օրենսդիրը լեգիտիմ է, մենք պետք է նաև լեգիտիմ և ժողովրդի կողմից վստահելի դարձնենք դատական համակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այս գործողությունները ժողովրդավարության ամրապնդման քայլ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել