Կարո Փայլան

Կարո Փայլան (Garo Paylan) հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ծնվել է Ստամբուլում, 1972 թվականին։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է մի շարք հայկական դպրոցներում։

Հանդիսանում է Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) հիմնադիր անդամ։ 2015թ․ խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ։

Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայցադիմում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին թուրքական իշխանությունների դրսևորած միակողմանի վերաբերմունքի առնչությամբ: Հիշատակելով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության՝ Ադրբեջանին անվերապահորեն սատարող հայտարարությունները՝ Փայլանն ընդգծել է. - «Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած խնդիրների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է չեզոքություն ցուցաբերեր: Մինչդեռ իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են որդեգրել և լարվածությունը թեժացնող հայտարարություններ արել»: Փայլանը Չավուշօղլուին հետևյալ հարցերն է ուղղել. - «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղային պատճառներո՞վ է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։ Դեռ չե՞ք հասկացել, որ խտրական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն խորացնում է հակասությունները: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զինամթերք վաճառել Ադրբեջանին։ Արդյոք այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք լարվածությունը։ Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու մասին: Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ապա ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական մոտեցումներով։ Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար հիմնադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու մասին։ Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի անկայունությունից Ռուսաստանն է շահում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայ-թուրքական սահմանին գտնվող ատոմակայանին հարվածելու սպառնալիքները»: Ավելի վաղ, հայազգի պատգամավորը թուրքական իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ կողմերի միջև լարվածությունը թեժացնող քայլերից:
15:30 - 21 հուլիսի, 2020
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա․ Կարո Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
18:33 - 16 հուլիսի, 2020
«Չենք ասի՝ կեցցեք, քանի որ ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր ստեղծած ատելության ճահճից». Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը
 |tert.am|

«Չենք ասի՝ կեցցեք, քանի որ ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր ստեղծած ատելության ճահճից». Կարո Փայլանը մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա հարձակված անձի ձերբակալությունը |tert.am|

tert.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ինչպես մի քանի օր առաջ Ստամբուլի Սկյուտար թաղամասում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դարպասի վրայի խաչը պոկած և գետնին գցած անձին, այնպես էլ վերջին օրերին Հրանտ Դինքի հիմնադրամի աշխատակիցներին և Դինքի հարազատներին ու փաստաբանին մահվամբ սպառնացող սադրիչին: «Քուզգունչուքում (Սկյուտար թաղամասի թուրքական անվանումն է) եկեղեցու խաչը կոտրած սադրիչը ձերբակալվել է 24 ժամվա ընթացքում: Ձերբակալվել է նաև Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնացող սադրիչը: Մենք չենք հանդուրժի սադրանքները: Վստահեք թուրքական ոստիկանությանը»,-գրել է թուրք նախարարը: Սոյլուի հայտարարությանն անդրադարձել է Թուրքիայի Միլլի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը: «Մենք ձեզ չենք ասի կեցցեք, քանի որ դուք ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր իսկ ստեղծած ատելության ճահճից: Այս հարձակումները հետևանքն են ձեր վարած ատելության քաղաքականության: Վերջ դրեք ատելության քաղաքականությանը»,-գրել է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում:  
12:45 - 31 մայիսի, 2020
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը այդ երկրի խորհրդարանն է։ Ըստ նրա՝  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում։ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավորն այս մասին հայտնել է թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում։ Հայ ժողովուրդը և նրա մշակութային արժեքները ոչնչացվել են։ Ավաղ, 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում չի եղել, դեռ մի բան էլ ժխտողական քաղաքականությունն է շարունակվել»,- շեշտել է Փայլանը։ Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրք ղեկավարներից Թալեաթի և Էնվերի անուններով դեռ պողոտաներ ու զբոսայգիներ կան։ Թուրքիայում։ Կործանարար նույն քաղաքականությունը, ըստ Փայլանի, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։ Ատելության հանցագործություններին վերջ դնելու համար հարկավոր է առերեսվել անցյալի հետ։ Հայ պատգամավորի կարծիքով, եթե դա տեղի չունենա, ապա հանցագործությունների կրկնման ռիսկը ավելի հավանական կդառնա։ Փայլանը նաև հիշեցրել է, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության հանցագործների մասին։ «Ցավակցելով հանդերձ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ»։ Անդրադառնալով այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը՝ Կարո Փայլանը նշել է. «Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասփյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։  Վաղը ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին»։
11:41 - 24 ապրիլի, 2020
Հայ պատգամավորը` թուրք նախարարին. «Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է» |ermenihaber.am|

Հայ պատգամավորը` թուրք նախարարին. «Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի: Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլան» անունով ռազմական պլանի մասին տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:   Պոլսահայ պատգամավորը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.   1. «Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Խնդրո առարկա դարձած պլանը դեռ վավե՞ր է:   2. Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:   3. Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:      
13:58 - 05 դեկտեմբերի, 2019
«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին |ermenihaber.am|

«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախկին պատգամավոր, իր հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին։ Վերջինս Twitter-ի էջում դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջին ժամանակներս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։ Ըստ նրա՝ այդ ամենը պատակահականություն չէ։ Ընդ որում հակահայ գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նմանատիպ այցերը շատացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում այդ քաղաքներում հաղթել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները։ Կարո Փայլանը, Օղանին մեղադրելով այլատյացություն դրսևորելու մեջ, Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «Ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում։ Մինչդեռ դեմոկրատները, խաղաղության կամուրջներ հիմնելով, իմաստազրկում են բաժանարար գծերի գոյությունը։Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք։ Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը։Ու անելու ենք այնպես, որ ժողովուրդներն անպայման գրկախառնվեն»:
10:33 - 08 հուլիսի, 2019
Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին. «Ինչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունները» |ermenihaber.am|

Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին. «Ինչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունները» |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունիսի 26-ին Ստամբուլի նահանգապետարանը գրություն էր ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան, որում առանց որևէ պատճառ նշելու պահանջել էր 1 շաբաթով հետաձգել տեղապահի ընտրությունները: Նամակի հիման վրա էլ պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ համայնքին տեղեկացնելով, որ տեղապահի ընտրությունները նախօրոք սահմանված հունիսի 27-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-ին: Այս առիթով Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով, թե որոնք են հետաձգման պահանջի պատճառները:Փայլանը մեջլիս ներկայացրած հարցապնդման մեջ շարադրել է հետևյալ հարցերը: Ի՞նչ հիմնավորմաբ եք փոխել Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից սահմանված տեղապահի ընտրությունների ամսաթիվը: Ինչպես գիտենք, 2017-ի փետրվարի 16-ին տեղապահի ընտրություններ էին անցկացվել, սակայն հենց հոգևորականների հավաքի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանը ուղարկած գրությամբ այդ ընտրությունը չեղյալ էր համարել: Ձեր նախարարությունը ինչու՞ և ի՞նչ օրենսդրության վրա հիմնվելով է միջամտում կրոնական կառույց հանդիսացող հայոց պատրիարքարանի ներքին գործերին:  Թուրքիայի սահմանադրական դատարանը 2019-ի մայիսի 23-ին կայացրած որոշմամբ «կրոնական ազատությունների խախտում» էր համարել տարներ շարունակ պատրիարքական ընտրությունները խոչընդոտելը: ՍԴ որոշումից հետո տեղի ունեցած այս միջամտությունը արդյո՞ք այդ խախտումների շարունակությունը չէ: Ձեր նախարարությունը պատրիարքական ընտրություններին միջամտելիս 1863 թվականին ընդունված ազգային սահմանադրության ո՞ր հոդվածների վրա է հիմնվում:
05:24 - 02 հուլիսի, 2019
Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից. Կարո Փայլան |ermenihaber.am|

Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից. Կարո Փայլան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք պիտի Անկարային մատակարարվեն այս ամառ։«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլոր է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախատեսվում պատերազմի համար»,- ասել է Փայլանը և շեշտել, որ Թուրքիան գնալով ավելացնում է ռազմական ծախսերը։ Մասնավորապես, եթե անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։ «Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,- հավելել պատգամավորը։
11:36 - 28 մայիսի, 2019
Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը |armtimes.com|

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը |armtimes.com|

armtimes.com։ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն, հայտնում է Ermenihaber-ը: Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։Վերջերս այդ սերիալի միջոցով գրեթե սպառնալիքի հասնող ուղերձներ են հնչել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։Եվ ահա նույն այդ սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:
06:20 - 27 մայիսի, 2019
Որտե՞ղ են երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը․ Կարո Փայլանը հարցադրում է հղել Էրդողանի օգնականին |news.am|

Որտե՞ղ են երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը․ Կարո Փայլանը հարցադրում է հղել Էրդողանի օգնականին |news.am|

news.am: Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը 1919-1922 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքների համար երիտթուրքերի դեմ դատավարության փաստաթղթերի գտնվելու վայրի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել նախագահի օգնական Ֆուաթ Օքթային։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Կարո Փայլանը, հիշեցնելով, որ ապրիլի 24-ի իր սկանդալային հայտարարության մեջ Էրդողանը խոսել է թուրքական արխիվների բաց լինելու մասին, Կարո Փայլանը շեշտել է, թե շատ ուսունասիրողների չեն տրամադրվել հայ ժողովրդի դեմ հանցանք գործելու մեղադրանքով 1919-1922 թվականներին երիտթուրքերի դատավարության հետ կապված արխիվային փաստաթղթերը։ Փայլանի հարցադրման մեջ շեշտվել է հետեւյալը․ 1.Դատական գործի հետ կապված փաստաթղթերը գտնվո՞ւմ են արխիվում։2.Նշված դատական գործի փաստաթղթերը երբ են արխիվ մտել, ե՞րբ ու ո՞ր բաժնում են գտնվել։ 3. Եթե իրականությանը չեմ համապատասխանում այն պնդումները, թե դատավարության փաստաթղթերը չկան կամ անհասանելի են, ապա դրանք որտե՞ղ են հիմա։4. «Իրականությունը իմանալ ցանկացող» ուսումնասիրողները ինչպե՞ս կարող են ձեռք բերել հիշյալ փաստաթղթերը։ Նշենք, որ հենց թուրքական դատարանը Հայոց ցեղասպանությունը կազմակերպած պաշտոնյաներին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել տարբեր պատիժների։
07:03 - 27 ապրիլի, 2019