Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան
 |factor.am|
18:53 - 12 մայիսի, 2020

Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան |factor.am|

factor.am: Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել