Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են Վարդապետյանին՝ Սերգեյ Սմբատյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու խնդրանքով

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են Վարդապետյանին՝ Սերգեյ Սմբատյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու խնդրանքով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Այս մասին նրանք տարածել են հայտարարություն: Նրանք, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, իրենց մտահոգությունն են հայտնում Մաեստրո Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ ՏՏ համայնքի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Հարգարժա՛ն տիկին Վարդապետյան, Մենք՝ ՏՏ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս նամակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ Ձեզ ենք դիմում որպես անհատներ, որոնք խորապես մասնագիտացված են տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում եւ գնահատում են մաեստրո Սմբատյանի բացառիկ ջանքերը եւ ունեցած նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում, ինչը ստիպում է վերագնահատել ստեղծված իրավիճակը։ Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակություն ունի ցանկացած հասարակության համար եւ մենք էլ, կարեւորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում ենք մեր նամակն ընդունել որպես խնդրանք եւ փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Հարգելի՛ գլխավոր դատախազ, խնդրում եւ հորդորում ենք անել ամեն ինչ, որ մաեստրո Սմբատյանը լինի իր ոլորտում, որտեղ առաջամարտիկ է եւ իրականացնում է հեղափոխական աշխատանք, պատվով ներկայացնում է մեր երկիրն ամբողջ աշխարհում։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու արդարադատությանը: Մեզ զանգահարում եւ իրենց զորակցությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ այլ ներկայացուցիչներ եւս՝ համարելով, որ նախքան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը պետք է տարվի պատշաճ քննություն։ Հարգանքով՝ Ալեքսանդր Եսայան, «Տելեկոմ Արմենիա» Արարատ Մկրտչյան, «Բետա ֆտ» Արման Խաչատրյան, «Լոկատոր» Արմեն Բալդրյան, «Յունիկոմպ» Արմեն Քոչարյան, «Վօլօ» Արսեն Բաղդասարյան, «Դատա արտ» Արտակ Չոպուրյան, «Զելըս» Արտավազդ Մինասյան, «Կրիսպ» Արտեմ Սադոյան, «Թեքնոլաբ» Արտուր Խոջաբաղյան, «ՕգմենթԱր» Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ Գագիկ Էվոյան, «Հայլինք» Գագիկ Մարտիրոսյան, «Բլուայփի» Գարիկ Պետրոսյան, «Էսենշլ սըլյուշնս» Գեւորգ Սաֆարյան, «Լայմ տեխ» Գրիգոր Հովհաննիսյան, «Բիզնես էնջլ նեթվորք օֆ Արմենիա» Լուսինե Միրումյան, «Թութոր պլատֆորմ» Լուսինե Սարգսյան, «Փլաթ.էյայ» Միքայել Վարդանյան, «Պիքսարտ» Խաչիկ Նազարյան, «Վիէմուեր» Կարեն Վարդանյան, «Ֆորմուլա վենչուրս» Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս» Հայկ Եսայան, «Տելեկոմ Արմենիա» Նարեկ Սաֆարյան, «Ռենդերֆորեստ» Նարեկ Վարդանյան, «TCF» Սամվել Մարտիրոսյան, «Օնեքս» Սերգեյ Մարկոսյան, «10Web» Ստեփան Ազարյան, «Backbone branding» Ստեփան Մինասյան, «Նաիրի ինշուրանս» Վահե Տորոզյան, «Քոդուլեյթ» Վարուժան Մասարաջյան, «Վիասֆեր տեխնոպարկ» Տաթեւիկ Ավագյան, «Թիմ սոլյուշնս»
15:16 - 09 օգոստոսի, 2023
Դատախազությունում կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

Դատախազությունում կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես՝ Էդգար Արսենյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վարուժան Ղահրամանյանը գործուղվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի հաստիքին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը՝ ներառյալ: Լալա Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից: Աննա Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գայանե Մելիքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Ալիսա Բոյաջյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Եսայի Բաբելյանը օգոստոսի 14-ից փոխադրվել է Գլխավոր դատախազության Միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արբակ Զաքարյանը օգոստոսի 14-ից գործուղվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ: Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին. Երևան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ռաֆայել Մանուկյանի վրա: Արմեն Օսեյանը օգոստոսի 7-ից նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից: Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Բագրատ Ղազինյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Կարեն Սուքիասյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին: Վարդան Պողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնից: Արման Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը օգոստոսի 7-ից փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Կարեն Խաչատրյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: Սևակ Շհոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Էդգար Պետրոսյանն ազատվել է Սյունիքի մարզի ավագ դատախազի պաշտոնից:
11:23 - 05 օգոստոսի, 2023
Գլխավոր դատախազն ընդունել է Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Գլխավոր դատախազն ընդունել է Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին,ովքեր ճանաչողական այցով ժամանել են Հայաստան: Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝ Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ու համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքները: Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում պատասխանել է Բրազիլիայի, Գերմանիայի, Հայաստանի, Կոլումբիայի, Իտալիայի, Քենիայի, Արգենտինայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Իսպանիայի և Հունաստանի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջազգային իրավունքին, տուժողների պաշտպանության ներպետական կառուցակարգերին, Արցախի հակամարտության իրավական ասպեկտին, միջազգային դատավարական գործընթացներում Դատախազության ներգրավվածությանը, ատելության խոսքի դեմ պայքարին և այլ հարցերի:
14:54 - 08 հուլիսի, 2023
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Խորհրդի նիստին մասնակցելու և գործընկեր երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով կիսվելու համար:  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հանդիպման համար և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև այլ թեմաների, որոնք վերաբերել են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:
20:36 - 04 հուլիսի, 2023
Դատախազությունն ունի ամրություն պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև. Վարդապետյան

Դատախազությունն ունի ամրություն պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև. Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից: Այս մասին վստահեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում: Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանի դատախազն այսպիսով  շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության  գործընկերներին: Սա նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է: Վարդապետյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական և ապացուցելու է, որ արդյունավետ է: Նա շնորհավորեց բոլոր դատախազներին, համակարգի աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: «Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների»,-ասաց Վարդապետյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:54 - 01 հուլիսի, 2023
Գլխավոր դատախազը Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի հետ հանդիպմանը կարևորել է առաքելության դերը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ լուծելու առումով

Գլխավոր դատախազը Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի հետ հանդիպմանը կարևորել է առաքելության դերը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ լուծելու առումով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին: ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու համար և կարևորել Ասոցիացիայի դերն ու առաքելությունը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով: «Առավելապես կարևորում ենք Ասոցիացիայի կողմից անցկացված տարեկան համաժողովները, որին ՀՀ դատախազությունն ապահովում է իր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հատկանշական համարել Ասոցիացիայի կողմից հրատարակվող ամենամյա պարբերականը, որում ներառվում են հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների դատախազությունների փորձի վերաբերյալ տեղեկություններ: Աննա Վարդապետյանը կարևորել է նաև կայանալիք համաժողովին Ասոցիացիայի փոխնախագահի ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը:
18:33 - 30 հունիսի, 2023
Խորվաթիայի գլխավոր դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը. Աննա Վարդապետյան

Խորվաթիայի գլխավոր դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած  Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը: «1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է երկու երկրների, այդ թվում՝ դատախազությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը, որը հիմք է հանդիսանում հետագա գործընկերության զարգացման համար:
18:01 - 30 հունիսի, 2023
Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը հրավերն ընդունելու և հերթական անգամ Հայաստան այցելելու համար՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների խորացումը՝ այդ թվում իրավական ոլորտում՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Հաշվի առնելով Անդրես Պարմասի մասնագիտական գործունեության հարուստ փորձը և որպես Էստոնիայի դատական իշխանության պարբերականի գլխավոր խմբագրի փորձառությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է էստոնացի գործընկերոջն ընդգրկվել ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում: ՀՀ գլխավոր դատախազը վստահությամբ ընդգծել է, որ Անդրես Պարմասի մասնագիտական ներդրումը կնպաստի նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանը և իրավաբանության արդի հարցերի վերաբերյալ նորարարական մոտեցումների ձևավորմանը:
16:46 - 30 հունիսի, 2023
Գլխավոր դատախազը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Գլխավոր դատախազը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախաղությունից՝ ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության դերը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում, Դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
15:07 - 27 հունիսի, 2023
Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի համակարգման ներքո են: Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 - 26 հունիսի, 2023
Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:  Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
20:53 - 22 հունիսի, 2023
Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
 |panorama.am|

Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին |panorama.am|

panorama.am: Այսօր փաստաբանները ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց։ «Գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում»,-ակցիայից մանրամասներ է երկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով,  որ Ազգային Ժողովում Աննա Վարդապետյանը հայտարարել է՝  տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից: Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հատուկ նվեր են փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ գլխավոր դատախազությունում: Նշվում էր, որ նվերը կապված է գլխավոր դատախազի կողմից փաստաբանների ծեծի նկատմամբ դրսևորած անտարբերության հետ: Հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվել:
16:11 - 19 հունիսի, 2023
Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը

Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։ «Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։ ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ ընդգծելով, որ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։ «Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:
10:05 - 16 հունիսի, 2023
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։ Աննա Վարդապետյանը կարևորել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ: Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
17:34 - 15 հունիսի, 2023
Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը: Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:
09:54 - 15 հունիսի, 2023
Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու նոր լիազորության շրջանակում ակտիվացնել ուսումնասիրություններն ու քայլեր ձեռնարկել՝ օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ:
17:15 - 14 հունիսի, 2023