ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Խոշոր չափերով հարկեր չվճարելու վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն ՀՀ դրամ

Խոշոր չափերով հարկեր չվճարելու վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն ՀՀ դրամ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու նպատակով, շաքարավազի վաճառքը շուկայականից էականորեն ցածր գներով ձևակերպել է իր անվամբ, սակայն փաստացի առանց հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և գործող շուկայական գներով՝ իրացրել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների։ Կատարված մեծածավալ վարութային գործողությունների և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընկերության տնօրենը, շաքարավազի հերթական խմբաքանակը ՀՀ տարածք ներմուծելուց հետո, առանց որևէ ուղեկցող փաստաթղթի, մատակարարել է Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պարենային ապրանքների առևտրով զբաղվող «Մ․․․» ՍՊ ընկերությանը, որի գործունեության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ինչպես «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարված 10տ շաքարավազը, այնպես էլ՝ «Մ․․․» ՍՊ ընկերությունում կիրառվող առևտրային ծրագրի էլեկտրոնային շտեմարանը պարունակող համակարգիչը։ Նախաքննության հետագա ընթացքում, ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից էլեկտրոնային շտեմարանի ու հարկային մարմին ներկայացված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ «Մ․․․» ՍՊ ընկերությունն իր հերթին 2020-2023 թթ. ընթացքում վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, ինչի հետևանքով թաքցրել է շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Քրեական վարույթով «Մ․․․» ՍՊ ընկերության հիմնադիրը և տնօրենը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Մ…» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել են նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 250․000․000 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։  Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 11 ապրիլի, 2024
Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ․ մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին' ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550»  և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։   Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա․Ղ․.-ն, ապօրինի կերպով  ձեռք բերած  և իր մոտ ապօրինի կրվող  հրազենով՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, մի խումբ անձանց հետ,  դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների  կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակել Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների ուղղությամբ։   Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով: Այդ ընթացքում նրանց են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և ինքնությունները չպարզված անձինք, ովքեր  ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վերջինիս հետ հիշյալ վայր ժամանած, ինքնությունները չպարզված անձինք, ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ս․ Ս․–ի մարմնի տարբեր հատվածներին: Այդ ժամանակ դեռևս ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ս․Ս․–ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակւսյն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող մեկ այլ անձի պատճառվել են մարմնական վնասվածքներ: Նռնակի պայթեցման հետևանքով, հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ա․Ղ․ի և Ս․Ս․–ի միջև վիճաբանությունը շարունակվել է Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս․Ս․–ն, դեպքին մասնակից անձանց հետ, դիմել է փախուստի, իսկ Ա․Ղ․–ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ղ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:01 - 11 ապրիլի, 2024
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետբյուջե է վերականգնվել 300 միլիոն դրամ

Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետբյուջե է վերականգնվել 300 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ «Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների մասերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության տնօրենը, լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար պատասխանատու անձ, նույն ընկերության հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2016 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը: Այն է՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին): Նախաքննության ընթացքում ընկերության հիշյալ պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 300 000 000 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:53 - 10 ապրիլի, 2024
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել Երևանում ապրիլի 5-ին տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մասին

ՔԿ նախագահի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել Երևանում ապրիլի 5-ին տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մանրամասները: Մասնավորապես գրել է. «Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։Ձևավորվել է քննչական խումբ։Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։Նախաքննությունը շարունակվում է։Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել են կրակված պարկուճնե
11:59 - 10 ապրիլի, 2024
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ երկու եղբայրների։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ընդհանուր 3․77 գրամ քաշով կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով լցված 3 ապակյա սրվակ, ինչպես նաև զիպ փականով 4 պոլիէթիլենային տոպրակ ու էլեկտրական գրամային կշեռք: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված 3․77 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը կոկաին տեսակի թմրամիջոց է: Նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիշյալ թմրամիջոցը Տելեգրամ հավելվածի միջոցով հետագա իրացման նպատակով ձեռք է բերել եղբայրներից մեկը, ում մոտից էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։ Խուզարկություն է կատարվել նաև վերջինիս՝  գյուղում գտնվող տան և դրան կից օժանդակ կառույցներում, որի արդյունքում  հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ և տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝  պլաստմասսե տարրայում և 9 փաթեթներում լցված՝  ընդհանուր 172.89 և 14.1 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված, փաթեթավորված՝  ընդհանուր 2,2 գրամ քաշով MDMA տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, LSD տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված 1 փաթեթ, մարիխուանայի յուղով լցված 5 սրվակ, 1 փաթեթում առանձնացված մուգ շագանակագույն զանգված, որը նախնական տվյալով հանդիսանում է «Կոշտ» տեսակի թմրամիջոց, ևս մեկ 1 փաթեթ՝ լցված ընդհանուր 4.1 գրամ ընդհանուր քաշով մուգ գույնի չորացված զանգվածով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմերի 19 տուփ, տարբեր տեսակի չորացված սնկանման զանգվածներով 66 փաթեթ, ինչպես նաև դեղնականաչավուն հետքերով 2 տարա, աղաց և այրված հետքերով ծխամորճ: Նշված բոլոր զանգվածները ներկայացվել են դատաքիմիական, դատաբուսաբանական համալիր փորձաքննության։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյուս եղբայրն արգելանքից ազատ է արձակվել՝ դրա հիմքերի վերացման պատճառով։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:04 - 10 ապրիլի, 2024
Երևանում պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ․ նա հետախուզվում է

Երևանում պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ․ նա հետախուզվում է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են լայնածավալ քննչական գործողությունները՝ 2024 թ․ փետրվարին Երևան քաղաքում կատարված ահաբեկչության դեպքերի լիարժեք բացահայտման ուղղությամբ։ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաև՝ Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի և Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ․Ս․-ից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ․ Վ․-ն: Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինս  բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին և ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ և Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ․ Սարգսյանին պատկանող, Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույք վնասելով զուգորդված պայթյունը: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 3 դրվագ հանցանքներ կատարելու համար Գ․Վ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:23 - 08 ապրիլի, 2024
 Գեղամավանի բարձրաստիճան պաշտոնյայի առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով համայնքին պատճառվել է ավելի քան 2․7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Գեղամավանի բարձրաստիճան պաշտոնյայի առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով համայնքին պատճառվել է ավելի քան 2․7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 2․790․000 դրամ գույքային վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես պարզվել է, որ 2010 թ․ օգոստոսի 31-ին համայնքապետարանի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագրով նույն համայնքի վարչական տարածքում գտնվող 0,02 հա հողամասը 3.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել հիշյալ քաղաքացուն: Սեպտեմբերի 22-ին վերջինս հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերության հետ կնքել է նույն հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց՝ 10 տարի ժամկետով նշված հողամասը ենթավարձակալության հանձնելով հիշյալ ընկերությանը, որի կողմից վարձակալված հողատարածքում տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող կայան:  Մինչդեռ նշված պաշտոնատար անձը վարձակալության պայմանագրով քաղաքացու կողմից վարձակալված 0,02 հա հողամասը ոչ նպատակային օգտագործելու պայմաններում, միջոցներ չի ձեռնարկել վերոնշյալ վարձակալության պայմանագիրը, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին՝ 2․790․000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրվել համայնքի բյուջե։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:15 - 05 ապրիլի, 2024
Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ ՔԿ

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ ՔԿ

2024թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 51 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը, նախնական տվյալներով, կազմել է 146.68 գրամ:  «Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իրացնելու նպատակով նշված զանգվածները, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով, կրիպրոարժութային հաշվին գումարներ վճարելով, ձեռք է բերել՝ տելեգրամ ալիքի միջոցով ստանալով դրանց գտնվելու վայրի մասին տվյալները։ Ապա թմրամիջոցի փաթեթների մի մասը տեղադրել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և տեղադրման վայրերի լուսանկարները և համապատասխան կոորդինատներն ուղարկել է նշված տելեգրամյան ալիքին՝ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար էլեկտրոնային դրամապանակի կամ վճարային տերմինալների միջոցով ստանալով վարձատրություն։  Ի թիվս այլ քննչական գործողությունների՝ նախաքննության ընթացքում կատարվել է նաև ցուցմունքը տեղում ստուգելու քննչական գործողություն, որի արդյունքում ձերբակալված անձը մատնացույց է արել այն վայրերը, որտեղ իր կողմից տեղադրվել է թմրամիջոցի 4 փաթեթ, որոնցից  հայտնաբերվել է 1-ը։  Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված մի քանի փաթեթներից 12-ում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 51-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված սխեմայով այլ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, վերոհիշյալ տելեգրամյան ալիքի օգտատիրոջ (օգտատերերի), ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց առկայությունն ու ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը»,- ասված է հաղորդագրությունում։
17:34 - 05 ապրիլի, 2024
Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց 7 հասցեի (Հայ Փոստ 0039) փոստային բաժանմունք և գումար պահանջել: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։ Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին, ժամը 09,10-ի սահմաններում 25-ից 30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ-ի ‹‹0039›› բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։ Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հացնագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր: Նշանակվել է փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:36 - 03 ապրիլի, 2024
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
 |azatutyun.am|

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Ազատության» տեղեկություններով՝ Սարգիս Գալստյանը Հայաստան է մուտք գործել ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Նա և կինը Արցախից Հայաստան են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։ Իսկ արդեն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո, ըստ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի, որը նրա եղբորորդին է, նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի էր նշանակել։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում նաև պնդել էր՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած իր հորեղբայրը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել:
16:08 - 03 ապրիլի, 2024
Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով  փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է: Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է ևս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված և 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:21 - 03 ապրիլի, 2024
Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա
 |factor.am|

Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա |factor.am|

factor.am: ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։ «Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցեց ՔԿ խոսնակը։ Աբրահամյանը նաև ասաց, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։ «Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցեց ՔԿ խոսնակը։ Աբրահամյանը նաև ասաց, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։
13:13 - 03 ապրիլի, 2024
Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է․ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ ՔԿ-ից հաղորդում են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։ «Մեկ անձ ծանր մարմնական վնասվածքով գտնվում է բուժհաստատությունում։ Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ով զինվորական ծառայության հետ կապ չունի, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում միջադեպ է եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են եղել։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել են, ինչից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց։
12:59 - 03 ապրիլի, 2024
Կալանավորել են «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի որդուն

Կալանավորել են «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի որդուն

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից, մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին` 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում, ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման վայրում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ով, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Ա.Վ.-ն, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով, ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ չենթարկվելով լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին և պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին՝ այդ կերպ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Արդյունքում տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն: Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Ա․Վ․-ն շարունակել է օրինախախտ վարքագիծ դրսևորել և նկատելով ավտոմեքենայով իրեն հետապնդող ոստիկաններին ու փորձելով խոչընդոտել նրանց գործունեությանը` իր կողմից վարվող ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային և վնասել այն: Այդ ընթացքում, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից, Ա․Վ․-ն Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է: Այնուհետև, շարունակելով խոչընդոտել վերջիններիս օրինական գործունեությանը, նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին և հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ: Անհրաժեշտ միջոցառումների արդյունքում կարգազանց վարորդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Նա նաև հրաժարվել էր սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ հակաօրինական վերոնշյալ գործողությունների ընթացքում ինչպես ՀՀ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող «SKODA OCTAVIA 1.4» մակնիշի ավտոմեքենան, այնպես մյուս երկու ավտոմեքենաները վնասելու հետևանքով նրա կողմից պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 1․500․000 ՀՀ դրամ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:34 - 02 ապրիլի, 2024
2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը

2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը

Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։ Ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2023թ․ ընթացքում էականորեն ավելացնել դատարան ուղարկվող վարույթները։ Մասնավորապես վերոնշյալ 1326 վարույթներից 133-ի նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, այն դեպքում երբ 2022թ․-ին քննված 1218 վարույթից դատարան էր ուղարկվել 76-ը՝  122 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Այսինքն նախորդող արվա համեմատ դատարան ուղարկված վարույթները 2023թ․ աճել են շուրջ 75 տոկոսով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների քանակը՝ 190 տոկոսով։ 214 վարույթ կարճվել  է, որից 176-ը  ռեաբիլիտացնող, 38-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել  է  այլ մարմին, 106 վարույթ՝ միացվել է, 599-ը փոխանցվել է 2024թ.: Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեում 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը, ուսումնական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու կամ այդ գումարները յուրացնելուն, սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին, այդ թվում կաշառք ստանալուն, տալուն և կաշառքի միջնորդությանը,   ուսումնական, պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն, պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփութությանը,  փողերի լվացմանը և այլն։ Տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է դրսևորվել հատկապես սխեմատիկ բնույթ կրող առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։ Դրանց ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև 2024թ․ ընթացքում:  Դրանցից են, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում առերևույթ չարաշահումները։ Մինչդատական վարույթի ընթացքում 2023թ․ ավարտված միայն կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով պատճառված գույքային ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 8մլրդ 720մլն ՀՀ դրամ, որից 4մլրդ 320մլն-ը՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասն է, մնացածը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Պատճառված վնասներից 2023թ․ ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը։ Քրեական վարույթներով վնասի վերականգնման իրավական երաշխիքների ապահովման նպատակով արգելանք է կիրառվել շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի չափով գույքի նկատմամբ:
15:36 - 01 ապրիլի, 2024