ՔԿ նախագահի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել Երևանում ապրիլի 5-ին տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մասին
11:59 - 10 ապրիլի, 2024

ՔԿ նախագահի մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել Երևանում ապրիլի 5-ին տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մանրամասները: Մասնավորապես գրել է.

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։
Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։
Ձևավորվել է քննչական խումբ։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։
Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել են կրակված պարկուճնե


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել