Լիտվա

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը․ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը․ ԱԳՆ

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:  Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
11:19 - 09 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից
 |hetq.am|

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև նրանց դաշնակիցները, այսօր մեկնարկում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Ինչպես հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, այս գագաթնաժողովը «պատմական պահ կլինի Լիտվայի և նրա մայրաքաղաքի համար, որն այս տարի նշում է իր 700-ամյակը ոչ միայն այն պատճառով, որ կկայանա Դաշինքի արևելյան սահմանին, այլև այն որոշումների մասով, որոնք կնպաստեն Հյուսիսատլանտյան դաշինքի աճին և ամրապնդմանը»։  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։ Իսկ մինչ Ուկրաինա ներխուժումը, ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպում էին երկու տարին կամ տարին մեկ։ Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը, որը կկայանա LITEXPO ցուցահանդեսային համալիրում, ապահովում են Patriot տեսակի ՀՕՊ երեք համալիրները, որոնք տրամադրել է Գերմանիան, ինչպես նաև պարեկություն են անում կործանիչները։ Բացի պետությունների ղեկավարների հանդիպումից, գագաթնաժողովի առաջին օրը կկայանա նաև հանրային համաժողով, որը նվիրված կլինի Դաշինքի գործունեությանը։ Դրան կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր կհանդիպեն նաև դաշնակից երկրների՝ Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի ու Մոլդովայի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նախագահական պալատում հանդիսավոր ընթրիք կմատուցի նախագահների պատվին։ Գագաթնաժողովի երկրորդ օրն արդեն նախատեսված է երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի առաջնորդների տիկնանց ծրագրի համար պատասխանատու են Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդինեն և Սթոլթենբերգի կինը՝ Ինգրիդ Շուլերուդը։ Հուլիսի 12-ին Նաուսեդինեն, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ, կկազմակերպի այց դեպի Վիլնյուսի ուկրաինական կենտրոն։ Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիան և Ֆինլանդիան, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, 2022 թվականի մայիսին միասին դիմեցին անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Թուրքիան միանգամից հայտարարեց, որ նախապայմաններ ունի երկու երկրներին էլ։ Անկարայի կարծիքով՝ սկանդինավյան այդ երկու երկրներն անարդարացիորեն էմբարգո էին սահմանել Թուրքիային զենքի մատակարարումների վրա և թաքցնում էին քուրդ զինյալներին, որոնց թուրքական իշխանությունները ահաբեկիչներ են անվանում։ Անկարայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ երկու երկրները համաձայնեցրեցին գործողությունների ծրագրեր, որոնք պետք է հանգեցնեին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։   Նախորդ տարվա հուլիսի 5-ին Մադրիդում Դաշինքի բոլոր անդամները, ներառյալ՝ Թուրքիան, ստորագրեցին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդայի անդամակցության մասին արձանագրությունները, որոնք այնուհետ պետք է վավերացվեին անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Հելսինկիի նկատմամբ բոլոր գործընթացներն ավարտվեցին այս տարվա ապրիլի 4-ին և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի արձանագրությունը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։  Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել էր ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցության դիմաց քննարկել Եվրամիությանը Թուրքիայի միացման հարցը։ «Ես դիմում եմ այն երկրներին, որոնք Թուրքիային արդեն ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների առջև։ Սկզբում բացեք դեպի ԵՄ Թուրքիայի համար ճանապարհը, իսկ այնուհետ մենք կբացենք դեպի ՆԱՏՕ Շվեդիայի ուղին, ինչպես դա արդեն արել ենք Ֆինլանդիայի համար»,- Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։ Իսկ երեկոյան արդեն Վիլնյուսում կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հանդիպումը, որից հետո Սթոլթենբերգը հայտարարեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ «Պարոն Էրդողանը համաձայնվել է որքան հնարավոր է արագ խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել խորհրդարանի հետ կարճ ժամկետներում` այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ»,- հայտարարել էր Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իր հերթին ՆԱՏՕ-ն խոստացել է ստեղծել հատուկ մեխանիզմ և ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցչի պաշտոն։ Թուրքական Yeni Şafak-ն էլ հայտնել էր, թե Շվեդիայի անդամակցության փոխարեն ինչ կստանա Անկարան։ Մասնավորապես, ըստ թուրքական պարբերականի, ԵՄ ներկայացուցիչները համաձայնվել են արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու և նրա քաղաքացիների համար առանց վիզայի այցելությունների թույլտվության մասով։ Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Անկարան ստացել է այն, ինչ ուզում էր, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կարագանա»։ Պատահական չէ, որ Շվեդիան, դեռևս չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, հուլիսի 12-ին հրավիրվել է մասնակցելու «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի» առաջին հանդիպմանն ու ՆԱՏՕ-ի առաջնորդների բանակցություններին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:46 - 11 հուլիսի, 2023
Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին 
 |factor.am|

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին |factor.am|

factor.am: Լիտվան աջակցում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված ջանքերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր երկկողմ զրույցի ընթացքում ես ասել եմ իմ գործընկերոջը, որ մենք ուշադրությամբ ու մեծ մտահոգությամբ հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, միաժամանակ, խաղաղ կարգավորման մեծ հույսերով։ Մենք համոզված ենք, որ տևական խաղաղությանը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասել է Լանդսբերգիսը։ Նա հավելել է, որ Լիտվան վճռականորեն աջակցում է դրան ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին։ 
13:18 - 08 մայիսի, 2023
Լիտվայի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպումը

Լիտվայի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպումը

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Արարողության ավարտին նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրանցամատյանում, որից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը։Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։ «Պատահական չէ, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, դա հետևանք է մեր դարավոր բարեկամության և համագործակցության»,- շեշտել է Գիտանաս Նաուսեդան։ Նախագահ Վահան Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին ջերմ ընդունելության համար և ընդգծել է, որ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ամուր հիմքերը երաշխավորում են այն ընդհանրական արժեքները, որոնք դավանում են երկու երկրները։ Դրանք են ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անկախությունն ու ինքնիշխանությունը։ «Մեր ժողովուրդների ամուր բարեկամությանը նպաստում է նաև այն, որ մեր երկրների պատմությունն ու ճակատագիրն ունեն մեծ նմանություն։ Մեր ժողովուրդները դժվարին խոչընդոտներ են հաղթահարել իրենց անկախության ճանապարհին և հասել են դրան, իհարկե ունենալով նաև ծանր կորուստներ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում:
14:52 - 19 ապրիլի, 2023
Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|

Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|

news.am: Ձեզ հետ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի՝ փորձել ձեզ տեղեկացնել այն իրավիճակը, որը կա Հայաստանում: Այս մասին նախօրեին Լիտվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հնդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Այս ինֆորմացիոն պատերազմի շրջանում այնքան ապատեղեկատվություն է տարածվում, որ  մեր այցելությունների, մեր դիվանագիտական գործունեությունների հիմնական ուղղություններից մեկը նա է, որ մեր գործընկեր երկրներին  ներկայացնենք իրական վիճակը: Մենք պարտավոր ենք հակազդել, որովհետեւ նույնիսկ ես եկել եմ հիմա Լիտվա, որպեսզի ներկայացնեմ՝ իրականում ինչ է եղել»,-ասաց նա: Վահագն Խաչատուրյանի խոսքով, Լիտվան այն եզակի երկրներից է, որ իսկապես մեզ բարեկամ երկիր է. «Պատմականորեն այդպես է ստացվել, որ մեր եւ Լիտվայի հարաբերությունները շատ յուրահատուկ են: ԵՄ դիտորդական առաքելությունը, որ պետք է ներկայացվեր սահմանին, երբ մենք դիվանագիտական աշխատանքի շնորհիվ դիմեցինք նաեւ Լիտվային եւ 6 երկրներ, այդ թվում Լիտվան, իրենք նախաձեռնությամբ հանդես եկան ԵՄ-ում, եւ ԵՄ ղեկավար Բորելը շատ արագ արձագանքեց: Դա նրանից էր, որ եւ վստահում էին այդ երկրներին, եւ ցանկություն ունեին, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք կարողացանք այս համագործկցության ընթացքում ստանալ այն իրավիճակը, որ ունենք»,-ընդգծեց նա:
11:28 - 19 ապրիլի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
10:00 - 19 ապրիլի, 2023
Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

Պետք է ապրել խաղաղ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լիտվայի Սեյմի պատվիրակության ղեկավար

Հայաստան ժամանած Լիտվայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։ Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետեւություններ եւ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշեւիչիուտեն: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի եւ Գայանե Եղիազարյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լիտվայի  խորհրդարանականներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, ասել է. «Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլեւս չեն կրկնվի»:
14:06 - 05 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։   Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները:   ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։   Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։   Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբեռանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։
18:29 - 31 մարտի, 2023
Հայաստանի և Լիտվայի վարչապետների հանդիպմանը կարևորվել է միջազգային հանրության հետևողական արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Հայաստանի և Լիտվայի վարչապետների հանդիպմանը կարևորվել է միջազգային հանրության հետևողական արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության հետևողական ու շարունակական արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:
13:41 - 19 փետրվարի, 2023
Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.  «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
11:01 - 16 փետրվարի, 2023
Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|

Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|

factor.am: Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանի մշտական պաշտպանությունը, սակայն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանային ծառայությանն աջակցելու համար։ Այս որոշումն ընդունվել է արգելապատնեշի շինարարական աշխատանքների վերջին փուլի և անվտանգության համակարգերի տեղադրման հետ կապված։ Ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի մինչև տարեվերջ, հաղորդում է Euronews-ը։  Լիտվայի սահմանային ծառայությունը պնդում է, որ սահմանը հատելու փորձերը չեն դադարում։ Օրերս լիտվական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում բելառուս սահմանապահներն օգնում են անօրինական ներգաղթյալներին մուտք գործել Լիտվա։ «Այս տարի մենք գրանցել ենք ցանկապատի վնասման շուրջ 350 դեպք: Վերջերս մենք նկատեցինք, որ դա տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ այժմ չկան տեսահսկման համակարգեր: Երբեմն մեր սպաների արձագանքման ժամանակն է ստուգվում, միայն մի քանի դեպքում է պատնեշը վնասվել այնտեղ, որտեղ տեսախցիկներ կան»,- ասել է Պետական սահմանային ծառայության պետի տեղակալ Ռիմանտաս Պետրաուսկասը։  Շարունակությունը՝ factor.am - ում 
16:33 - 21 դեկտեմբերի, 2022
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը Կիևին միջազգային աջակցության համախմբման գործում: Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվան և Լեհաստանը հաստատել են հետագա մասնակցությունն Ուկրաինայի վերականգնմանը և պատրաստակամություն են հայտնել գործընկերների հետ բարձրացնել երկրին ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: Ճեպազրույցի ժամանակ Լիտվայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 2 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին: Կիև է ժամանել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ սկսում է նրա հետ բանակցությունները: Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկու հրավերով Կիև է ժամանել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:
17:28 - 26 նոյեմբերի, 2022