Միջազգային օլիմպիական կոմիտե

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Այն տեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի  նախաձեռնությամբ։

ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների եւ այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։

ՄՕԿ նախագահն այժմ Թոմաս Բախն է:

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:
12:43 - 26 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ձյուդոյի մրցաշարի մեկնարկում |armenpress.am|

Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ձյուդոյի մրցաշարի մեկնարկում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ղազախաստանի ներակացուցչի` Ժանսայ Սմագուլովի հետ և պարտվելով որակավորման փուլում` դուրս մնաց հետագա պայքարից:  Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից 52 կգ Կորյուն Սողոմոնյանը կփորձի պայքարել մեդալների համար: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին, Սողոմոնյանը կսկսի պայքարը Երևանի ժամանակով 12:15-ին:  Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից: Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին: Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:  Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:   Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից: Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին: Օգոստոսի 2-ին կլինի նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:
09:26 - 26 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
11:25 - 25 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|

armtimes.com: Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանականերում ավարտվեց սպորտային մարմնամարզության որակավորումը: Հենացատկի որակավորումում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Հայաստանի ներկայացուցիչը իր առաջին ցատկի համար ստացավ 14․733, երկրորդ ցատկի համար՝ 15․000 միավոր և 14․866 միջին միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Ընդ որում, առաջին տեղը զբաղեցրած կորեացի Ջիհվան Շինը նույնպես ստացավ 14,866 միավոր, սակայն իր ցատկերից մեկի համար նա ստացավ 15․100 միավոր, ինչի շնորհիվ առաջ անցավ Դավթյանից:  Այսպիսով, Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ, որը տեղի է ունենալու օգոստոսի երկուսին: Բացի Դավթյանից և Շինից եզրափակիչում հանդես գալու իրավունք էեն ստացել Ռուսաստանի օլիմպիականներ Նիկիտա Նագորնին ու Դենիս Աբլյազինը, թուրք Ադեմ Ասիլն ու Ահմետ Օնդերը, ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոն և բրազիլացի Սոուզա Կայոն: Որակավորումը չեն կարողացել հաղթահարել, մասնավորապես, այս տարվա Եվրոպայի չեմպիոն ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը, ասիական խաղերի կրկնակի չեմպիոն հոնգկոնգցի Շեկ Վայ Հունը: Ավելացնենք, որ նժույգթափեր վարժությունում Դավթյանն իր կատարման համար ստացավ 14,566 միավոր և զբաղեցրեց 13-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
17:03 - 24 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են հավաքական թիմերի և առանձին մարզիկների պայքարը և արդեն իսկ կան առաջին մեդալները: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում այժմ առաջատարը Չինաստանն է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալով (ընդհանուր` 3): Երկրորդը Ճապոնիան է` 1 ոսկե, 1 արծաթե մեդալով (ընդհանուր` 2) և եռյակը եզրափակում է Իրանը մեկ ոսկե մեդալով: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:
15:39 - 24 հուլիսի, 2021
Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ։ Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ ըստ Երևանի ժամանակի: Հուլիսի 24-ին, ժամը 05:00-ին առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում:  Օգոստոսի 1-ին, ժամը 13:44-ին Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին։ Օգոստոսի 2-ին, ժամը 13:54-ին Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակչին: Հուլիսի 25-ին, ժամը 06:15-ին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կմասնակցի եզրափակչին։ Հուլիսի 25, ժամը 08:06-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հանդես կգա 1/16 եզրափակչում։ Հուլիսի 26-ին, ժամը 06։00-ին ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հանդես կգա ձյուդոյի մրցույթի 1/16 եզրափակչում։ Հուլիսի 26-ին, ժամը 12:15-ին 1/16 եզրափակչում կմենամարտի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը։ Հուլիսի 27-ին, 06:50-ին ծանրամարտի կանանց մրցույթում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Հուլիսի 27-ին, 14։00-ին պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։ Հուլիսի 28-ին, ժամը 14։00-ին կմրցի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:  Հուլիսի 29-ին, ժամը 06։30-ին 1/8 եզրափակչում կմրցի Արման Դարչինյանը։ Հուլիսի 30-ին, ժամը 14։00-ից ազատ ոճում հանդես կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։ Օգոստոսի 1-ին, ժամը 06։00-ին 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը: Օգոստոսի 2-ին, ժամը 06:30-ին մեդալային պայքարը կսկսեն ըմբշամարտիկներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 3-ին, ժամը 04։00-ին աթլետ Լևոն Աղասյանը մեդալի համար կպայքարի եռացատկում։ Օգոստոսի 3-ին, ժամը 06։30-ին կկայանա հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի մեկնարկային գոտեմարտը։ Օգոստոսի 3-ին, ժամը 14:50-ից օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Օգոստոսի 4-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը։ Օգոստոսի 6-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։
17:15 - 23 հուլիսի, 2021
Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը |armenpress.am|

Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի Ազգային մարզադաշտում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը Խաղերի մայրաքաղաքում տեղի Է ունենում հուլիսի 23-ին: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք: Բացման արարողության թեման ստացել Է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաեւ Ճապոնիայի վերականգնումը 2011 թվկանի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում կարծարծվեն նաեւ այլ հրատապ թեմաներ, ինչպես նաեւ տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Տոկիոյում ներկայիս Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, դրանք կտեւեն մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, իսկ տեղացի հանդիսականներին նույնպես օլիմպիական միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:15 - 23 հուլիսի, 2021
Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: Այժմ Հայաստանն ըմբշամարտից Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:
13:02 - 05 մայիսի, 2021
Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK
 |tert.am|

Օլիմպիական խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK |tert.am|

tert.am: Ճապոնիան Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով մոտ 150 մլրդ իեն (1,37 մլրդ դոլար) կկորցնի: Նման հաշվարկներ է արել NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nomura հետազոտական ինստիտուտի տնտեսագետների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Նշվում է, որ տվյալները հիմնված են ներքին շուկայի վերլուծության և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից սպառման մակարդակի վրա: Ամենաշատը կտուժեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։Լրացուցիչ տնտեսական կորուստներ կարող են առաջանալ, եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն մրցումների ժամանակ սահմանափակել ճապոնացի հանդիսատեսի քանակը։Օլիմպիադայի հետաձգման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով խաղերի անցկացման բյուջեն աճել է և այժմ կազմում է 1,64 տրլն իեն (15,9 մլրդ դոլար):
14:44 - 21 մարտի, 2021
Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը: Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների  ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար:  Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով:  Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
12:18 - 29 նոյեմբերի, 2020