Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների |armenpress.am|
20:43 - 20 մարտի, 2021

Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների:

Նման որոշում կայացվել է ՕԽ կազմկոմիտեի և ՄՕԿ-ի ղեկավար կազմի հանդիպման արդյունքում: Խաղերի համար նախապես վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն: Որոշումը ընդունվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել