Հայոց ցեղասպանություն

Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը

Էրդողանն անկնալում է, որ Թուրքիայի հայ համայնքը կսատարի կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն, ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և Թուրքիայի հայ համայնքին։ «Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում մահացած օսմայնան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց՝ կենդանի մնացած հարազատներին։ Աստծո ողորմածությունը թող լինի օսմանյան բոլոր քաղաքացիներին, որոնք ընդմիշտ հեռացել են Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում», - նրա խոսքերն է մեջբերում Daily Sabah-ը։ Էրդողանը նշել է նաև, որ մարդկության պարտքն է՝ հասկանալ և կիսել այս ընդհանուր ցավն՝ առանց կրոնական, էթնիկ կամ մշակութային խտրականության։ Նա ընդգծել է, որ «ապագան պետք է միասին կերտել»։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Ես գիտեմ, որ կարգավորման գործընթացն անկեղծորեն սատարում են հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարևան երկրների սերտ համագործակցությանը, և ես սրան մեծ նշանակություն եմ տալիս, - ասել է Էրդողանը։ - Ակնկալում եմ, որ ձեր մեծ ներդրումը կունենաք այս պատմական հնարավորության արժևորման հարցում, որն այսքան տարի անց ստեղծվել է՝ ի նպաստ մեր տարածաշրջանի հարատև խաղաղության և կայունության»։ «Ուզում եմ՝ վստահ լինեք, որ մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որ մեր հայ քաղաքացիները․․․ պաշտպանված լինեն, ապրեն խաղաղության և  անվտանգության մեջ»։   Նորա Վանյան
16:51 - 24 ապրիլի, 2022
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը: Արարողությանը մասնակցել են  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր: Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
16:48 - 24 ապրիլի, 2022
Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը


 |armenpress.am|

Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։ «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։ Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Սա նաև պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում և՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել ողբերգական հիշողությունն այն մասին, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։
15:50 - 24 ապրիլի, 2022
Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը
 |1lurer.am|

Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր մարմինը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այն վերնագրված է հետևյալ կերպ. «Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը»: Փաստաթղթում խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժած ժողովուրդներից ու դավանանք ունեցողներից ներում խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը: «100 տարի է անցել Մեծ Եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին՝ 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուրհազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու ստեղծելու գաղափարը գերակա դարձնելու, տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռանալ տալու նպատակը ցավալիորեն հասել է մինչև մեր օրեր: Ընդգծվում է նաև, որ այդ ամոթալի երևույթներին առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն: «Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ միասին խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը հանդիսացող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերություններ զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից»,- նշված է հայտարարության մեջ: Կուսակցությունը շեշտել է, որ կիսում է 107 տարվա ցավը և հիշում Ցեղասպանության զոհերին:
15:16 - 24 ապրիլի, 2022
Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։ Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։ Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության  միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։
14:17 - 24 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն. Արցախի ՄԻՊ

Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն. Արցախի ՄԻՊ

Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այն հայերին և հայկականությունը ոչնչացնելու միևնույն շարժառիթներով, հայատյացության ու հայերի նկատմամբ ամբողջական անհանդուրժողականության միևնույն գաղափարախոսությամբ, խոշտանգումների, կտտանքների, սպանությունների, ունեզրկման ու հայրենազրկման միևնույն գործիքակազմով երկու թուրքական պետությունների կողմից համակարգված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։   Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու։   Իսկ հայերիս համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ։ Հիշում եմ և պահանջում»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:  
13:58 - 24 ապրիլի, 2022
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

 |armenpress.am|

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների  հետ: Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ  թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի: «Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ  կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են: «Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու  օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը: Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ:
13:31 - 24 ապրիլի, 2022
Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից... Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում... Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար...», - ասված է ուղերձում:
11:58 - 24 ապրիլի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը

 |armenpress.am|

ՀՀ ՄԻՊ-ը կարևոր է համարում Սյունիքում անվտանգային և ապահովության միջավայր ունենալու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում  և մեղավորների պատիժ, ապա խոսք չի կարող գնալ արդյունավետ կանխարգելման մասին: «Մենք միանում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը: Անդրադառնալով Սյունիքում այս պահին ծառացած խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծեց, որ այնտեղ խնդիրները բազմազան են: «Առաջնայինը անվտանգային և ապահովության միջավայր ունենալն է: Մյուս խնդիրը տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների,  ինտեգրման, աշխատանքի, կրթության իրավունքի, սեփականության իրավունքի վերականգնման հարցերն են ու, բնականաբար, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, որոնք պաշտպանի մանդատում են»,-հավելեց նա:
11:56 - 24 ապրիլի, 2022
Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի  25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ  հակամարտությունը բարդ է և այն  երկար տարիների ընթացքում է ձևավորվել:      
11:35 - 24 ապրիլի, 2022