ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|
09:27 - 24 ապրիլի, 2024

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել