Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
12:06 - 03 նոյեմբերի, 2020
Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը

Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։Պետական միջոցների հարշվին մարզպետարանները գնումներ են իրականացնում՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Փաթեթների տրամադրումն իրականացվելու է համայնքների կողմից:Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, իսկ նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն առաջիկայում:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների, անհատ կամավորներ և գործարարների դերը, և հորդորում է շարունակել համակարգված և հասցեական համատեղ աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը»:
15:53 - 02 նոյեմբերի, 2020
Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի և դասապրոցեսները շարունակեն ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ, մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել և շարունակում են իրենց դասերը»,-ասաց նախարարը:Նա նաև նշեց, որ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետև չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել: Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց,10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաև Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը: Դպրոցներում ունենք ավերածություններ բառի բուն իմաստով, ունենք հրդեհված, հրետակոծված դպրոցներ, որոնց վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու և գնալով դրանց թիվն աճում է»,-նշեց նախարարը:Պատերազմական այս իրավիճակում անգամ սփյուռքից բարերարներ, մտավորականներ կան, որոնք պարբերաբար զանգում և իրենց պատրաստակամությունն են հայտնում վերականգնելու, վերակառուցելու այս կամ այն շենք-շինությունը: «Այս առումով պատկերը հուսադրող է: Սակայն պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է լինելու որոշ քաղաքներում և գյուղերում նորից կառուցել մշակույթի տներ՝ հիմնահատակ ավերված լինելու պատճառով, օրինակ Ասկերանում և Այգեստանում: Կան լրիվ ավերված և մասնակի ավերված շինություններ»,-ասաց Լուսինե Ղարախանյանը: Նախարարը նշեց, որ հիասթափված է միջազգային հանրության «հանցավոր անտարբերությունից», նրանց ամենատես աչքի առաջ կոպտորեն խախտվում է մարդկանց կրթության իրավունքը, մշակույթի իրացման իրավունքը: «Ես նամակ էի գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն այդպես էլ անպատասխան է մնացել մինչև այժմ: Մեկ այլ նամակ գրել եմ ՄԱԿ-ի կրթության իրավունքի գլխավոր զեկուցողին, որտեղ ներկայացրել եմ կրթության իրավունքի իրացման իրավիճակը,բայց էլի պատասխան չկա: Մեր ուսուցիչներն են զոհվում. ունենք դպրոցների զոհված տնօրեններ, զինղեկներ: Ես խորապես հիասթափված եմ և հույսս դնում եմ միայն ու միայն սահմանին կանգնած զինվորի վրա»,-ավելացրեց նախարարը:
15:04 - 02 նոյեմբերի, 2020
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով  ՀՀ-ում է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով ՀՀ-ում է

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։ Այդ համատեքստում Մ. Վիրաբյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ։ «Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։ Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական ևր բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին»։
21:40 - 31 հոկտեմբերի, 2020
Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով պետական բյուջեից հատկացումներ չեն եղել  |hetq.am|

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով պետական բյուջեից հատկացումներ չեն եղել |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացումներ չեն եղել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերել են գործընկեր կազմակերպությունները՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից: Հարցմանն ի պատասխան նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախարարության փոխանցմամբ՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց վերաբերյալ թվային տվյալների տրամադրումը հնարավոր չէ՝ համաձայն ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման, դրանց ամբողջական չլինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն պատճառով, որ նախարարությունը Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց հաշվառում իրականացնող լիազոր պետական մարմին չէ: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր լիազորությունների շրջանակում, պատասխանատու է միայն Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված անձանց կեցության պայմանների ապահովման համար»,- նշված է նախարարության պատասխանում: Իսկ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ Հայաստան Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց մասին տվյալները դինամիկ փոփոխական են, հավաքագրման և մշակման փուլում են: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կեցության պայմանների ապահովման նպատակով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցեում ստեղծվել է Արցախից նոր ժամանող և հստակ կեցավայր չունեցող քաղաքացիների առաջնային կայանման շուրջօրյա կետ, որտեղ կեցության կարիքի գնահատումից հետո քաղաքացուն առաջարկվում է ժամանակավոր կացության վայր, նրա համաձայնության դեպքում՝ ապահովվում տեղափոխումը: Բացի այդ, գործում են նաև 117 և 114 թեժ գծերը, որոնցով ևս իրականացվում է կեցության վայրի կարիքի գնահատում, որտեղից ստացված հայտերը հավաքագրվում են համակարգող մարմնի կողմից: Թեժ գծերը գործում են շուրջօրյա և անվճար են: Դրանից հետո քաղաքացիներին, հետադարձ կապի միջոցով, առաջարկվում է ժամանակավոր կացարան: Քաղաքացու համաձայնության դեպքում իրականացվում է տեղափոխում: Համակարգող մարմնի մոտ հավաքագրվում են ինչպես կեցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները, այնպես էլ կեցության վայր առաջարկող քաղաքացիների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների ամբողջական տվյալները: Կարիքի և առաջարկի համադրման միջոցով լուծվում է քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը: Նախարարությունից նաև հայտնում են, որ Հայաստան տեղափոխվածների սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների կարիքները հոգում են տեղական ինքնակառավարման մարմինները, կրթական գործընթացի կարիքները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, առողջապահական ծառայությունների կարիքները՝ Առողջապահության նախարարությունը: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:15 - 30 հոկտեմբերի, 2020
Փոխնախարարը կոչ է անում սոցիալական ցանցերում գրառում կատարելու փոխարեն զանգահարել նախարարություն |hetq.am|

Փոխնախարարը կոչ է անում սոցիալական ցանցերում գրառում կատարելու փոխարեն զանգահարել նախարարություն |hetq.am|

hetq.am: «Որևէ սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն կոչ եմ անում քաղաքացիներին զանգահարել 114 և 117 թեժ գծեր»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում գրառումներ Արցախից ժամանած ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու կարիքի մասին: Նախարարի տեղակալը նորմալ է համարում, որ թեժ գծերի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է զանգին փոքր-ինչ ուշ պատասխանեն, սակայն ասում է, որ գրառում կատարելու վրա 4-5 րոպե ժամանակ «ծախսելու» փոխարեն նպատակահարմար է կապ հաստատել նախարարության հետ: Տաթևիկ Ստեփանյանը հավելեց, որ հեռախոսազանգով ստացված հայտերը լրացվում են օնլայն: Դրանք համակարգված ներմուծվում են ծրագրի մեջ և առավելագույնը 1 ժամվա ընթացքում թեժ գծի աշխատակիցները և կացարանների համակարգման շտաբը, որտեղ աշխատում է 40-ից ավելի աշխատակից, հնարավորինս արագ արձագանքում են: «Եթե, այնուամենայնիվ, գտնվեն այնպիսի քաղաքացիներ, ովքեր հայտնվել են դրսում, չգիտեն՝ ուր գնալ, հյուրընկալող ընտանիքն է դադարում նրանց հյուրընկալել և այլն, կոչ եմ անում առանց աժիոտաժ ստեղծելու, մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1: Այնտեղ դռները բաց են, աշխատում են 24-ժամյա գրաֆիկով»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
13:07 - 30 հոկտեմբերի, 2020
Սոցապնախարարությունը պարզաբանում է տարածել վիրավորում ստացած անձի և նախարարության աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Սոցապնախարարությունը պարզաբանում է տարածել վիրավորում ստացած անձի և նախարարության աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում վիրավորում ստացած անձը բողոքում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի դրսևորած վարքից։ Մասնավորապես՝ ի պատասխան տվյալ անձի [ոչ ուղղակի մեջբերումներ]՝ «քո համար եմ վնասվածք ստացել» արտահայտությանը աշխատողը պատասխանել է «ինձ համար ով, որ պետք է, արել է ամեն բան, դու դա արել ես քո ծնողների համար»:Հասկանալով սոցիալական աջակցության համար դիմած անձի վրդովմունքը, հայտնում ենք, որ աշխատողը նախկինում զոհված զինծառայողի մայր է և արտահայտությունը ընդունել է խիստ անձնական։Միջադեպի համար վերստին հայցում ենք անձի ներողամտությունը՝ բոլոր քաղաքացիներին վստահեցնելով, որ նախարարությունը հետևողական է ծառայությունները քաղաքացիների համար լավագույն մատուցելու պահանջին։Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից խնդրում ենք՝Սոցիալական ոլորտի աշխատողներին՝• ապրումակցել և հոգատարություն դրսևորել այս օրերին սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց խնդիրների նկատմամբ,• հարգել անձանց կարծիքները, ցանկությունները և տեղեկացնել սահմանված կարգով դրանք իրականացնելու ձևերը, հնարավորության դեպքում նաև այն պարագայում, երբ տվյալ կառույցը տվյալ պահանջին առնչվող գործառույթներ չունի,• հարգել շահառուների տրամադրվող ծառայություններից հրաժարվելու կամ դժգոհելու իրավունքը,• սոցիալական ծառայություններ մատուցելիս մասնակից չդառնալ որևէ հիմքով խտրականության դրսևորումներ ունեցող երկխոսություններից և գործողություններից,• նկատի ունենալ մարդկանց բազմազանությունը, այդ թվում՝ հանդուրժողականություն դրսևորել սովորույթների, համոզմունքների, կենցաղի նկատմամբ,• խուսափել անհարկի խոստումներից,• չստորադասել շահառուների կարիքները այլ՝ երկրում առկա օրակարգային հարցերից,• անձնական հետաքրքրասիրությունից ելնելով չտալ հարցեր այնպիսի երևույթների մասին, որոնք կարող են ցավ կամ ծանր հիշողություններ առաջացնել,• պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո: Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիներին՝• հարգել աշխատողների արժանապատվությունը,• նկատի ունենալ, որ այս օրերին ծանր ապրումներ կարող են ունենալ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ սոցիալական աշխատողները, և նրանք ևս կարող են լինել զոհված զինծառայողի, վիրավորված անձի, օրերով տուն չայցելած բժշկի ընտանիքի անդամ, տեղահանված անձ և այլն,• նկատի ունենալ, որ սոցիալական աշխատողները օրվա ընթացքում հաղորդակցվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տասնյակ քաղաքացիների հետ, և այդ իրավիճակները ուղղակիորեն ազդում են իրենց հուզական և ֆիզիկական վիճակի վրա (ներառյալ՝ ֆիզիկական և հոգեկան հյուծվածության, ֆիզիկական ցավերի, խնդիրներից շեղվելու անկարողության և այլ տեսքով),• այն դեպքերում, երբ աշխատողը հայտնում է, որ տվյալ մարմինը չի զբաղվում այս կամ այն հարցով, սակայն դա Ձեզ համոզիչ չի թվում, կարող եք դիմել գրավոր,• ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114, հայտնելով ձեզ ծառայություն մատուցման օրը, ժամը, անձի անունը և ձեր դժգոհությունը կամ առաջարկները,• խուսափել համացանցում միանգամից այդ մասին հրապարակումներ անելուց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձեր գրառումները կամ տեսանյութերը կարող են օգտագործվել այլ անձանց կողմից, որոնք կարող են չհետապնդել նույն նպատակները, ինչ դուք, խեղաթյուրել իրականությունը, խոցելի իրավիճակում դնել Ձեզ, Ձեր հարազատներին կամ սոցիալական աշխատողներին։
21:52 - 25 հոկտեմբերի, 2020
«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:   «Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են. ա) կիբեռանվտանգությունը, բ) անձնական տվյալների պաշտպանությունը, գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։   Տեսադասերի մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով ստորև ներկայացված հայտը:   https://docs.google.com/…/1FAIpQLScHPoH4x…/viewform  
20:53 - 19 հոկտեմբերի, 2020
Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս և մի շարք այլ փոփոխություններ սահմանող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ին: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝ պահպանվելու է իրենց աշխատատեղը, այդ ժամանակահատվածը ներառվելու է իրենց աշխատանքային ստաժում, այդ ժամանակահատվածի համար իրենց համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր, բացի պետական բյուջեից տրվող վարձատրության, կողմերի համաձայնությամբ, կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից, միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը, վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։ Միաժամանակ, պետական հատվածի՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված, իրենց աշխատանքներն անխափան իրականացնելու նպատակով, սահմանվել են, որ ռազմական դրության ժամանակահատվածում՝ աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվելու աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն, աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում աշխատողը նախապես չի ծանուցվելու, ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվելու, արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվելու հավելում։ Օրենքով հստակեցվել են նաև, թե զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող աշխատողները ինչպիսի փաստաթղթերի ներկայացման դեպքում են կարող ազատվել աշխատանքային պարտականությունների կատարումից։
17:11 - 11 հոկտեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամաստաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ: Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար: Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
18:15 - 08 հոկտեմբերի, 2020
Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին |armenpress.am|

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: «Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց փոխնախարարը: Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Այս պահին ասվածը վերաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Հայաստանի համահայկական հիմնադրամին: Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 99 կողմ ձայն:
19:52 - 06 հոկտեմբերի, 2020
Սոցապ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբը կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար է պահանջում․ զգոն եղեք

Սոցապ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբը կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար է պահանջում․ զգոն եղեք

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:Խնդրում ենք՝ զգոն եղեք:Որևէ մեկին թույլ չտաք նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց պահանջեք դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի:
18:37 - 06 հոկտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին: Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը: Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
19:50 - 05 հոկտեմբերի, 2020
Սոցիալական ծառայությունների մատուցումը մեկ պատուհանից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

 |armenpress.am|

Սոցիալական ծառայությունների մատուցումը մեկ պատուհանից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով, որում կմիավորվեն մի շարք մարմիններ: «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 99 «կողմ» ձայն: Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով: Այս ծառայության ներքո կմիավորվեն Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, այլ մարմիններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնապարար Աննա Ժամկոչյանը նշել էր, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը: Փոխնապարարը նշել էր նաև, որ այս բարեփոխման գործընթացի համար ներգրավված վարկային միջոցները ներգրավվել են սկսած 2014 թվականից, և ծրագրերը կավարտվեն Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների շրջանակում 2022 թվականին: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նոր վարկային միջոցներ չեն ներգրավվել, պարզապես երկարաձգվել է ծրագրի իրականացումը մինչև 2022 թվականը, և, ըստ էության, նախկինում չարված բարեփոխման, չծախսված գումարների ծախսման մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ վարկային միջոցներով ոչ միայն շենքային պայմաններն են բարելավվելու, այլև աջակցություն է ցուցաբերվում տեղեկատվական համակարգի բարեփոխմանը, սոցիալական աշխատողների վերապատրաստմանը: Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի հիմնական փոփոխությունները երեքն են՝ ժամկետի երկարաձգում, լիազորությունների մեծացման հնարավորություն և օրենքով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն:
14:07 - 22 սեպտեմբերի, 2020
Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան

 |armenpress.am|

Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Զոհրաբյան |armenpress.am|

armenpress.am: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ համակարգը դեռևս պատրաստ չէ, որ սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Զոհրաբյանը շեշտեց՝  գաղափարը միանշանակ ընդունելի է,  իրենք ևս բազմիցս խոսել են մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույց չդիմի: «Սակայն, թե սոցիալական ծառայություններից, թե քաղաքացիներից գալիս են բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք դիմել են ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, ասում են՝ միասնական կաույցի ստեղծման պարագայում, օրինակ Ավանից ինչպե՞ս են գնալու քաղաքի մյուս ծայրը՝ մեկ պատուհանից օգտվելու համար»,- ասաց պատգամավորը: Զոհրաբյանն ընդունեց, որ երկար տարիներ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ «ստանում էին» թոշակ, սակայն պատգամավորը նաև շեշտեց, որ ունքը շտկելու համար չպետք է աչքն էլ հանել: «Անգամ չունենք համակարգված միասնական տեղեկատվական բազա: Մենք ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր: Իմ կարծիքով՝ դա շատ լուրջ մասնագիտություն է: Չե՞ք կարծում, որ դեռևս համակարգն իսկապես պատրաստ չէ այս կարևոր՝ մեկ պատուհանի ինստիտուտի ներդրմանը: Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, որովհետև իմ կարծիքով՝ հունվարի 1-ից հետո ունենանալու ենք բազմաթիվ խնդիրներ՝ միասնական կառավարման հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը: ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը արձագանքեց՝ տարիներ շարունակ պատրաստ չլինելու մտավախությունը կամ պատրվակը հիմք է հանդիսացել, որպեսզի բարեփոխումը չիրականացվի: «Մենք գնում ենք համարձակ, պատասխանատու բարեփոխման և կարծում ենք, որ դա բազմաբաղադրիչ է, մեկ փուլով չի ընթանալու, այլ քայլ առ քայլ»,- նշեց նա:
13:29 - 22 սեպտեմբերի, 2020
Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն

 |armenpress.am|

Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատավարձերն ավելի բարձր կլինեն |armenpress.am|

armenpress.am: Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան մինչ այդ ստանում էին  նախկին կառուցվածով մարմիններում՝ օրինակ զբաղվածության պետական գրասենյակներում, մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություններում, համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժիններում աշխատելիս: Սակայն, դրան զուգահեռ, կլինեն նաև կրճատումներ:  Այս մասին ասաց  ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝  ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին: «Այդ բոլոր մարմիններում այս պահին 1 825 հաստիք կա՝ ներառյալ նախարարության հաստիքները: Բարեփոխման արդյունքում ունենալու ենք շուրջ 135 հաստիքի կրճատում, մնալու է  1 690 հաստիք՝ ներառյալ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության հաստիքները, իսկ բուն համալիր սոցիալական ծառայության հաստիքակազմը կլինի մոտ 1 130»,- ասաց Ժամկոչյանը: Միքայել Մելքումյանը նկատեց՝ հաստիքների կրճատում է լինելու, հետաքրքրվեց, թե միջին աշխատավարձը որքան է լինելու, որ հասկանան, թե մարդկանց գործունեությունը կապ ունի՞, արդյոք, մատուցվող ծառայությունների որակի հետ: Նա շեշտեց՝ բարեփոխման նպատակը պետք է լինի ծառայությունների որակը լավացնելը: Ժամկոչյանն արձագանքեց՝ արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, իրենք այդպես են նախատեսել բարեփոխումը: «Բայց միայն աշխատավարձը չէ գործոնը: Նախատեսվում է գործառույթների փոփոխություն, տեղեկատվական համակարգերի բարեփոխում և թափանցիկության, ստուգման, վերահսկողության մեխանիզմների ներդրում»,- նշեց նա:
13:21 - 22 սեպտեմբերի, 2020