Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ Երևանի փողոցներում երթ իրականացնելով:  Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ Հայաստան» և այլ կոչեր: Այնուհետև երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ:  Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել ակցիայի 37 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը: Իսկ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակից վնասվածքներով Հերացի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել մեկ ցուցարար և մեկ ոստիկան:
17:45 - 11 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի նախագահ,Պետությունների հարգելի ղեկավարներ,Հանդիպման հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որին կցանկանայի նաև ջերմորեն ողջունել Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին: Սա Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստն է, որի կապակցությամբ կցանկանայի իմ ելույթը սկսել ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստեղծված ֆորսմաժորային պայմաններում Մինսկի նախագահությունը՝ անդամ երկրների աջակցությամբ և Հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքով, արդյունավետ և օգտակար էր: Համավարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, նշանակալից հարցեր են առաջացրել: Դրանով հանդերձ՝ դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Հակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, նրանք ընդգծեցին արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորման կառուցումն ավարտելու գործընթացներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, Միության, որի նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա մերձեցման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար: Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ համավարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում անգնահատելի օգնության համար: Այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում հնարավոր չէ շրջանցել այն փաստը, որ աշխարհագրական հեռավորությունը և Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար: Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, և, հետևաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի: Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաև «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: Այս համատեքստում անառարկելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցառումների կիրառման կարևորությունը ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց միավորումների հետ: Հարգելի գործընկերներ, Այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Կուբայի Հանրապետությանը և Ուզբեկստանի Հանրապետությանը պաշտոնապես կշնորհվի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ: Այս կապակցությամբ ես կցանկանայի ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին: Մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու համագործակցության պատրաստակամությունը: Հուսով ենք, որ դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացման մեջ առաջիկայում կարտացոլվի փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության աճի մեջ: Սա նաև կնպաստի մեր երկրների ներդրումային գրավչության բարձրացմանը: Կարծում ենք, որ ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը: Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Իրանի հետ 2018 թվականին ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը: Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարևոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ: Հարգելի գործընկերներ, Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը: Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան ավարտին հասցնել մեր ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարևոր գործընթացը: Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարևորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման համար: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին և ծառայություններին սակագնային արտոնություններ տրամադրելու հարցը: Կարծում ենք, որ խնդրի մշակման վերաբերյալ միջկառավարական խորհրդի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը համապատասխանեցնել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին։ Սա նաև կհանի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով և ԵԱՏՄ դատարանի կողմից հարցը ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Նիստի հարգելի մասնակիցներ, Հաշվի առնելով այն փաստը, որ 2021 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվում է Ղազախստանի Հանրապետությանը, ելույթիս վերջում ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ղազախ ընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության՝ նախագահող կողմի և անդամ երկրների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը` ի շահ Միության հետագա զարգացման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրման խորացմանն ու զարգացմանը վերաբերող ավելի քան երկու տասնյակ հարցեր: Դրանց շրջանակում որոշում է կայացվել Ուզբեկստանին և Կուբային շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Անդրադարձ է կատարվել եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորումների և այլ ոլորտներին վերաբերող թեմաների: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
16:40 - 11 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում: «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը 2020թ. վերջին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր երախտագիտությունը հայտնեց Բելառուսի նախագահին` տարվա ընթացքում միության արդյունավետ և օգտակար նախագահության համար:
14:26 - 11 դեկտեմբերի, 2020
Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվել է կամ տալիս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել: «Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:
12:17 - 11 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին: «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. Ավելին՝ tert.am-ում
11:16 - 11 դեկտեմբերի, 2020
Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Օրվա իշխանությունը պետք է պատասխան տա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանն ո՞վ է տալու. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին:  Խոսելով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների  խնդիրների մասին՝ Ծառուկյանը շեշտեց՝ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: «Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք  է մտնես»: Ըստ նրա՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը սակայն չենք տեսնում: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունն անկարող է երկիրը զարգացնել: Վերջինիս համոզմամբ՝ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը: Շարունակությունը՝ tert.am-ում
10:55 - 11 դեկտեմբերի, 2020
Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը․ Սեյրան Օհանյան

Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։ Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
14:37 - 10 դեկտեմբերի, 2020
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել 29 ցուցարար |armenpress.am|

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել 29 ցուցարար |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվել կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները ցանկանում էին մտնել կառավարության շենք, սակայան Ոստիկանությունը նրանց թույլ չի տվել։ Այնուհետև ակցիայի մասնակիցները մոտ 5 րոպեով փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, որից հետո մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։  Ակցիա իրականացնող քաղաքացիները որոշել են քայլերթ իրականացնել Ամիրյան փողոցով դեպի Օպերային հարակից տարածք։ Ոստիկանության՝ երթը մայթի հատվածով անցկացնելու պահանջին չհամաձայնելով՝ նրանք վերադարձել են կառավարության դիմաց։ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ժամը 14։56-ի դրությամբ, ոստիկանության փոխանցմամբ, բերման է ենթարկվել 42 քաղաքացի։
13:21 - 10 դեկտեմբերի, 2020
Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարության հերթական նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ։ «Մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։ Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագրի մեջ, սակայն, բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։ «Հիմա այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և սահմանափակումների հարց չունենանք։ Այսինքն՝ ցանկացած բժշկական հաստատություն, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել և հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա»,-նշեց նախարարը: Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ, այդպիսով` հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Ավելին՝ tert.am-ում
13:09 - 10 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիր ցուցարարները պատրաստվում են համապետական հանրահավաքի |hetq.am|

Ընդդիմադիր ցուցարարները պատրաստվում են համապետական հանրահավաքի |hetq.am|

hetq.am: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառավարության նիստի ընթացքում, Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին ընդդիմադիր ցուցարարները։ Նրանց պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Ցուցարարները շարունակ վանկարկում էին՝ «Հայաստան առանց Նիկոլի»։ Ցուցարարներից Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ ընդդիմությունը պատրաստվում է համապետական հանրահավաքի։ Նրա խոսքով՝ հանրահավաքին ներկա կլինեն ավելի քան 200 համայնքի ղեկավարներ։ Անդրանիկ Թևանյանի կոչից հետո ցուցարարները մանրադրամներ էին նետում Կառավարության առջև։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմնված է փողի վրա ես այսօր այստեղ գտնվող, այսուհետ Կառավարության շենքի կողքով անցնող մարդկանց ասում եմ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այստեղ՝ այս շենքում ամեն անգամ նրան տեսնելիս մանր դրամներ և լումաներ նետեք, թող կշտանան»,-ասաց Թևանյանը։ Ցուցարարները կոչ էին անում Նիկոլ Փաշինյանին դուրս գալ և հավաքել մանրադրամները: Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ մանրադրամ նետելը պետք է դարձնել ֆլեշմոբ և ամեն անգամ Կառավարության շենքի մոտով անցնելիս նետել դրանք։ Չնայած նրան, որ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենց ակցիան ավարտվում է, և նրանք շարժվում են դեպի Նալբանդյան փողոց ցուցարարներից մեկը ցանկանում էր մտնել Կառավարության շենք, բայց շենքը հսկող ոստիկաները թույլ չէին տալիս։ Ոստիկանը հորդորեց քաղաքացուն սադրիչ քայլերի չդիմել։ Մյուս ցուցարարները ևս միացան Կառավարության շենք մտնել ցանկացող քաղաքացու կոչին։ Նրանցից մեկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության շենքը ժողովրդինն է։ Իրանք էլ ուզում էին, առանց բռնության, մտնել շենք, կամ էլ պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և հանդիպի ցուցարարների հետ։ Ցուցարարները փորձում էին փակել Կառավարության շենքին կից փողոցներից մեկը։
12:36 - 10 դեկտեմբերի, 2020
Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 300 հազար դրամ՝ մինչ կարգավիճակի հստակեցումը |tert.am|

Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 300 հազար դրամ՝ մինչ կարգավիճակի հստակեցումը |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը չներկայացրեց, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ սույն միջոցառման 1–ին կետում նշված յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով՝ 6 ամսվա համար: Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով: Այսպիսով՝ հիմնադրամին կտրամադրվի այս միջոցառման համար 500 միլիոն դրամ: Փաշինյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ անհետ կորած զինծառայողները համարվում են հիմնադրամի շահառու, բայց երկար ընթացակարգեր են նախատեսված, որ այդ կարգավիճակը զինվորները ստանան: Ավելին՝ tert.am-ում
11:41 - 10 դեկտեմբերի, 2020