Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։
21:43 - 27 ապրիլի, 2021
Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից
 |shantnews.am|

Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: «Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայ հրոսակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց» ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ բառերն ասել է ՝ հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում «մեկ միլիոնից ավելի են»:«Ինչի վրա է հենվում Բայդենը, ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Մենք պատրաստ ենք։ Եկեք, ուսումնասիրեք»,- հավելել է Էրդողանը։
21:07 - 26 ապրիլի, 2021
Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի պատասխանել է Էրդողանի կողմից Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատելու վերաբերյալ լրագրողի հարցին Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Հարց. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Եվ նաև խնդրում եմ անրադառնալ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։  Արա Այվազյան. Յուրաքանչյուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է։ Եվ այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության  արտահայտմամբ։ Ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։  Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսակետից։  Դուք ծանոթ եք ԱԳՆ հայտարարությանը այդ կապակցությամբ, բայց կուզենայի ավելացնել, որ ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում։  Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է: Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Ուստի մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։ 
19:41 - 26 ապրիլի, 2021
Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

1lurer.am: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում: «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց Այվազյանը:
13:33 - 26 ապրիլի, 2021
Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

hetq.am: Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։  Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։  Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել էր Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով «բռնապետ»։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված դիվանագիտական սկանդալն էր, երբ վերջինիս համար չէին տեղադրել աթոռ և նա ստիպված էր եղել նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ունի առավել ցածր դիրք։
22:54 - 11 ապրիլի, 2021
Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան
 |news.am|

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը գտնվել է Ստամբուլում պաշտոնական այցով: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հանգիստ եւ խաղաղ ապագայի համար երկու երկրները (Ռուսաստանն ու Ուկրաինան) հնարավորինս արագ լուծեն իրենց տարաձայնությունները բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով: Այդ ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում»,-ասել է Էրդողանը Ստամբուլում իշխող կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Թուրքիայի առաջնորդի թվիթերյան էջով:    
17:20 - 11 ապրիլի, 2021
Էրդողանին հրավիրել են Ղրիմ
 |tert.am|

Էրդողանին հրավիրել են Ղրիմ |tert.am|

tert.am: Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։ «Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցավոք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրավորական հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։ Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։ «Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ»,- հավելել է նա։  
12:55 - 11 ապրիլի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
18:44 - 09 ապրիլի, 2021