Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
11:09 - 28 մայիսի, 2021
ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում: «Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը: «Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում Է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին: Սպասվում Է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել Էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:20 - 26 մայիսի, 2021
Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։ Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։ Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։  Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։  Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։ Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։ Նարեկ Մարտիրոսյան
13:53 - 20 մայիսի, 2021
Լոնդոնը ԼՂ-ում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել․ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան |hetq.am|

Լոնդոնը ԼՂ-ում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել․ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ Այդ մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։  Վերջինիս խոսքերով՝ Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ «Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը<...> Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել»,- նշել է Բաքվում բրիտանական դեսպանը։ Շարպն ընդգծել է, որ դեռևս չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- նշել է Շարպը։ Բաքվում բրիտանական դեսպանը հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։
22:25 - 13 մայիսի, 2021
Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|

Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել, հայտնում է The Jerusalem Post-ը։ «Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է աճող բռնության և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և ցանկանում է լարվածության ապաէսկալացում տեսնել», - նշել է Բորիս Ջոնսոնը։ Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
13:43 - 12 մայիսի, 2021
Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը, վտանգում՝ տարածաշրջանում ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին

Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը, վտանգում՝ տարածաշրջանում ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը: Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։ Հանդիպմանը քննարկվել է նաև նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարևորել է հասարակությունում համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում:
21:33 - 11 մայիսի, 2021
Մեր բոլոր միջազգային գործընկերները  պետք է անհապաղ միջամտեն գերիների վերադարձի հարցին. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՄԹ դեսպանին

Մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է անհապաղ միջամտեն գերիների վերադարձի հարցին. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՄԹ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն: «Մենք շահագրգռված ենք ընդլայնել եւ խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարեւորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշել է Արարատ Միրզոյանը: Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»: Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, օգտվելով առիթից, ԱԺ նախագահը Հայաստան է հրավիրել Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին: «Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար։
19:17 - 06 մայիսի, 2021
Մարուքյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Մարուքյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, զրուցակիցներն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: «Ողջունելով հյուրին` Էդմոն Մարուքյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ արդյունավետ գործունեությամբ Ջոն Գալագերը կնպաստի խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել` հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Էդմոն Մարուքյանն այս հարցում կարևոր համարեց Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն»,- նշված է ԱԺ հաղորդագրությունում:
20:40 - 05 մայիսի, 2021
ՌԴ ՊՆ հատուկ ծառայությունների պատմաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ |tert.am|

ՌԴ ՊՆ հատուկ ծառայությունների պատմաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ |tert.am|

tert.am: 1945 թվականի մայիսի սկզբին բրիտանացի զինվորականները խորտակել են գերմանական նավեր, որոնք տեղափոխում էին նացիստական համակենտրոնացման ճամբարի հազարավոր ռազմագերիների, որոնց մեծ մասը խորհրդային երկրների քաղաքացիներ է եղել: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայրենական մեծ պատերազմի մասին մինչ օրս անհայտ մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների պատմաբան Դմիտրի Խոխլովը:1945 թվականի մայիսի 3-ին Բալթիկ ծովի Լյուբեկ ծովածոցում թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները հարձակվել են «Կապ Արկոնա»-ի, «Տիլբեկ»-ի և «Դոյչլանդ»-ի նավերի վրա, որոնցով տեղափոխվում էր մինչև 12 հազար մարդ: Միայն մոտ 1000 ռազմագերու է հաջողվել ողջ մնալ:Խոխլովը ներկայացրել է դեպքերի ականատես Վասիլի Սալոմատկինի նամակը, որը նա հղել էր պետական անվտանգության նախարարությանը: Դրանում ողբերգության ականատեսը գրել է, որ օդաչուներն անտեսել են նավերին ծածանվող սպիտակ դրոշները:«Բրիտանացի օդաչուները, ֆաշիստների նման, ոչինչ չճանաչելով, նավի սպիտակ դրոշներին ուշադրություն չդարձնելով, անտեսելով տախտակամածի վրա սպիտակ վերնաշապիկով ողորմություն խնդրող մարդկանց, շարունակել են ռմբակոծել նավերը: Ռմբակոծությունը իրականացվել է շատ ցածր բարձրությունից», - ասել է նա:Սալոմատկինը գրել է նաև, որ ««Կապ Արկոնա» նավի խորտակման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հայտնվել են տորպեդո տեսակի նավակներ: Տեսնելով փոխադրամիջոցները՝ իրենք շտապել են լողալ դրանց կողմը՝ կարծելով, որ նավերն իրենց կփրկեն: Այնուամենայնիվ, պարզվել է ճիշտ հակառակը: Նավակների վրա կանգնած զինվորները գնդացիրներից գնդակահարել են լողացող գերիներին
14:30 - 03 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:   «Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ուղղությունները:
21:25 - 27 ապրիլի, 2021
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին |armenpress.am|

Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում: «Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների: Այս տարի, սակայն, էմոցիոնալ զգացմունքները՝ կապված օրվա խորհրդի հետ, շատ ավելի ուժեղ են, քանի որ ցավը նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որում կարևոր դերակատարում ուներ թուրքական կողմը, չափազանց թարմ է»,- նշել է Լոութենը: Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա գտնվել Երևանում, սակայն ընդգծել է, որ իր հարգանքի տուրքը կմատուցի Լոնդոնում՝ տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը: «Ողբերգական խորհրդանիշն այն է, որ 2020 թվականին ներխուժումը Լեռնային Ղարաբաղ տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, ինչ 100 տարի առաջ թուրքերը ներխուժել էին նորանկախ Հայաստան: Պատմությունը կարևոր է»,- ընդգծել է Լոութեն: Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր: «1916 թվականին, երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների և դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թըյնբիի ջանքերով Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակվեց Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը: Եվ չնայած այս ամենին ու շատ ուրիշ փաստերի, Բրիտանական կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ի վերջո ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեցին 1.5 մլն հայեր: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ ճանապարհով, միանալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրներին, Միացյալ Թագավորությունն ի ցույց կդնի «Համաշխարհային Բրիտանիայի առաքելությունը՝ որպես մեր օրերի աշխարհում ուժ հանուն բարօրության»,- նշել է նա՝ հիշատակի այս օրն իր համերաշխությունը հայտնելով Հայաստանին և հայ ժողովրդին:
16:40 - 23 ապրիլի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021