tert.am: 1945 թվականի մայիսի սկզբին բրիտանացի զինվորականները խորտակել են գերմանական նավեր, որոնք տեղափոխում էին նացիստական համակենտրոնացման ճամբարի հազարավոր ռազմագերիների, որոնց մեծ մասը խորհրդային երկրների քաղաքացիներ է եղել:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայրենական մեծ պատերազմի մասին մինչ օրս անհայտ մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների պատմաբան Դմիտրի Խոխլովը:
1945 թվականի մայիսի 3-ին Բալթիկ ծովի Լյուբեկ ծովածոցում թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները հարձակվել են «Կապ Արկոնա»-ի, «Տիլբեկ»-ի և «Դոյչլանդ»-ի նավերի վրա, որոնցով տեղափոխվում էր մինչև 12 հազար մարդ: Միայն մոտ 1000 ռազմագերու է հաջողվել ողջ մնալ:
Խոխլովը ներկայացրել է դեպքերի ականատես Վասիլի Սալոմատկինի նամակը, որը նա հղել էր պետական անվտանգության նախարարությանը: Դրանում ողբերգության ականատեսը գրել է, որ օդաչուներն անտեսել են նավերին ծածանվող սպիտակ դրոշները:
«Բրիտանացի օդաչուները, ֆաշիստների նման, ոչինչ չճանաչելով, նավի սպիտակ դրոշներին ուշադրություն չդարձնելով, անտեսելով տախտակամածի վրա սպիտակ վերնաշապիկով ողորմություն խնդրող մարդկանց, շարունակել են ռմբակոծել նավերը: Ռմբակոծությունը իրականացվել է շատ ցածր բարձրությունից», - ասել է նա:
Սալոմատկինը գրել է նաև, որ ««Կապ Արկոնա» նավի խորտակման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հայտնվել են տորպեդո տեսակի նավակներ: Տեսնելով փոխադրամիջոցները՝ իրենք շտապել են լողալ դրանց կողմը՝ կարծելով, որ նավերն իրենց կփրկեն: Այնուամենայնիվ, պարզվել է ճիշտ հակառակը: Նավակների վրա կանգնած զինվորները գնդացիրներից գնդակահարել են լողացող գերիներին
comment.count (0)