ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել. Պետքարտուղարություն |news.am|

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել. Պետքարտուղարություն |news.am|

news.am։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել, բայց մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արդյունավետ հանդիպումներից հետո բոլոր մակարդակներում շփումներ են ընթանում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի ինստիտուտում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:«Մենք Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներով շփումներ ունեցել ենք եւ ունենք, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Սոչիում, մեր կարծիքով, արդյունավետ քննարկումներ եղան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով: Համաձայնություն չկա: Չկան ո՛չ բանակցություններ, ո՛չ մանրամասներ, քանի որ բանակցություններ չկան: Կան շարունակվող շփումներ»,- ասել է նա:«Երկու կողմերն էլ համաձայն են, որ անհրաժեշտ է այս հակամարտության քաղաքական լուծում,- ընդգծել է դիվանագետը: - Սա կլինի աստիճանական գործընթաց, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւով»:Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ մի շարք կոնկրետ քայլեր: Բայց չէր հստակեցրել դրանք՝ միայն նշելով, որ կողմերն այն պահերի ընդհանուր ընկալում ունեն, որտեղ տեղի է ունենում «գործընթացի քաղաքական տեղապտույտ»: Նա զրույցն արդյունավետ էր որակել եւ շեշտել, որ շփումներն իրեն գոհացրել են:Մայիսի 14-ին Սոչիում Ջեֆրին ամերիկյան պավիրակության կազմում մասնակցել էր ռուսական ղեկավարության հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը: Սա որպես Պետքարտուղարության ղեկավար Պոմպեոյի առաջին այցն էր Ռուսաստան:Տեղեկությունների փոխանակում Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պարբերաբար տեղեկություններ են փոխանակում, որոնք առնչվում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին:«Իհարկե, հակաահաբեկչական համագործակցությունը, միասին աշխատանքը կարեւոր ոլորտ է: Մենք Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներով դրանով զբաղվել ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից»,- ընդգծել է Պետքարտուղարության աշխատակիցը: Նա նկատի է ունեցել Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցությունը 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչություններից հետո: Նախկինում այն գոյություն է ունեցել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խմբի տեսքով: Այս մարմինը գործել է երկկողմ նախագահական հանձնաժողովի կազմում: Սակայն հանձնաժողովի եւ դրա մեջ մտնող 21 աշխատանքային խմբերի գործունեությունը 2014 թվականի գարնանը դադարեցվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ:«Ինչ վերաբերում է Սիրիայում ահաբեկչությանը, ապա, բնականաբար, ժամանակ առ ժամանակ կատարվում է տեղեկությունների փոխանակում»,- այնուհետեւ հայտարարել է Ջեֆրին: Նա մանրամասներ չի ներկայացրել:«Դրանից բացի, առկա է ռազմական գործողությունների ժամանակ պոտենցիալ կոնֆլիկտների չափազանց ընդարձակ կանխարգելում. [Սիրիայում] ռուսական հակաահաբեկչական գործողությունների եւ մեր հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Սրանով ես կսահմանափակվեմ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների կողմից 2015 թվականի հոկտեմբերին։ Հետո կողմերը, համաձայն տեղեկությունների, որոնք ավելի վաղ ներկայացրել էր Պենտագոնը, սկսել են փոխգործակցել նաեւ Սիրիայում ցամաքային գործողությունների ժամանակ բախումներ թույլ չտալու նպատակով։Շարունակությունը՝ news.am
09:13 - 05 հունիսի, 2019
Յունկերն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների պահանջմունքները |news.am|

Յունկերն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների պահանջմունքները |news.am|

news.am։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների պահանջմունքները՝ Մերձավոր Արեւելքում ցանկացած հետագա խաղաղ գործողությունների ժամանակ, հաղորդում է AP-ը:Յունկերն ու ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները քննարկել են տարածաշրջանում հետագա գործողությունների հարցը: Քուշների խնդրանքով հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:ԵՄ պաշտոնյաները լսել են Քուշների գաղափարներն ու նշել ԵՄ հետքրքրվածությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում:Նրանց խոսքով՝ «տարածաշրջանի տնտեսական զարգացումը վճռորոշ նշանակություն ունի, այն պետք է ուղեկցվի կենսունակ քաղաքական գործընթացով՝ հաշվի առնելով թե իսրայելցիների, թե պաղեստինցիների պահանջմունքները»:
05:42 - 05 հունիսի, 2019
Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ |armenpress.am|

Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը պատրաստ Է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է հունիսի 3-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել Է Rheinische Post գերմանական թերթին:«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք չի ունենա ատոմային զենք: Մենք պատրաստ ենք Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, եթե նա պատրաստ կլինի երաշխավորել, որ այնտեղ հնարավորություններ չեն ստեղծվի ատոմային զենք արտադրելու համար, ինչն սպառնալիք Է խաղաղության համար»,-ասել Է Փոմպեոն: Ինչ վերաբերում Է 2015 թվականին Իրանի հետ կնքված գործարքին, ապա պետքարտուղարն ասել Է, որ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն «ուղղակիորեն» տանում Է Իրանի կողմից միջուկային զենքի տիրանալուն: «Ես նույնպես լիովին այդպես եմ կարծում: Դա չի կարելի ընդունել, դրա համար Էլ մենք դուրս եկանք գործարքից»,-նշել Է Փոմպեոն:«Բացի այդ, մենք չենք կարող աչք փակել այն բանի վրա, որ Իրանից նաեւ ուրիշ սպառնալիքներ են գալիս՝ անմիջականորեն Գերմանիա, Եվրոպայի կենտրոն: Իրանական հրթիռային ծրագիրը զարգանում Է, Իրանն աշխարհում ամենուրեք տեղաբաշխում Է «Հըզբոլլահ» շարժման անդամներին, գրոհներ Է իրականացնում Եվրոպայում»,-պնդել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «միջուկային գործարքն այդ առումով ոչինչ չփոխեց»: Փոմպեոն հույս ունի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի կստիպեն փոխել իր քաղաքական ուղեգիծը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Մենք սպասում ենք, որ Իրանը դա կանի: Նախագահ Թրամփը շատ անգամ Է ասել այդ մասին, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա մենք եւս պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել Է Փոմպեոն:Նրա կարծիքով՝ պատժամիջոցները նաեւ հանգեցրել են այն բանին, որ այն ուժերը, որոնք աջակցում են Իրանին, անհամեմատ ավելի քիչ ռազմական միջոցներ ունեն, քան ավելի վաղ: «(Իրանի) ռեսուրսներն ավելի ու ավելի են նվազում»,- հավելել նա:
08:18 - 03 հունիսի, 2019
ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Ռուսաստանին Սիրիայի հարցով առաջարկ անել. լրատվամիջոցներ |tert.am|

ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Ռուսաստանին Սիրիայի հարցով առաջարկ անել. լրատվամիջոցներ |tert.am|

tert.am։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել, որը կենթադրի՝ Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, սիրիական իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում, ինչի դիմաց ՌԴ-ն պետք է զսպի այդ երկրում Իրանի ազդեցությունը: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում է արաբական Asharq Al-Awsat պորտալը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրների: «Կողմերը կքննարկեն «ճանապարհային քարտեզը», որի շրջանակում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային Սիրիայի հարցով առաջարկներ կանեն, օրինակ՝ երկրի վերականգնում, նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում, ինչի փոխարեն Ռուսաստանը պետք է հանձնառություն ստանձնի այդ երկրում Իրանի դերը զսպելու հետ կապված հստակ գործողությունների իրականացման գործում»,-հայտնել են աղբյուրները:
07:10 - 03 հունիսի, 2019
ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում. ԶԼՄ-ներ  |news.am|

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Եվրոպային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում. ԶԼՄ-ներ |news.am|

news.am: Միացյալ Նահանգները վերջնագիր են ներկայացրել եվրոպական երկրներին պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականության հարցում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով El Pais-ին:Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը պնդում է սպառազինությունների ոլորտում եվրոպական նախագծերում իր ընկերությունների մասնակցության վրա: Սակայն Եվրոպայի երկրները վախենում են հայտնվել «ռազմական նյութերի արտահանման պարագայում ամերիկյան նորմատիվների թակարդում»: Ընդ որում՝ կողմերի միջեւ լարվածությունն աճում է, եւ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ իր անդամները կարող են միայնակ մնալ «այնպիսի սպառնալիքի առջեւ, ինչպիսին է Ռուսաստանը»:Պարզաբանվում է, որ յուրաքանչյուր լուրջ կոնֆլիկտ պահանջում է պատասխան, որը մշակվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի եւ Բրիտանիայի հետ համատեղ, սակայն, եթե տեղի ունենա պաշտպանության քաղաքականության առումով ամերիկյան եւ եվրոպական դիրքորոշումների միաձուլում, ապա Եվրոպան կարող է բախվել սեփական սպառազինությունների միջոցով ինքնապաշտպանության անհրաժեշտության հետ:
05:30 - 03 հունիսի, 2019
Քլինթոնը Թրամփին մեղադրել Է ամերիկյան օրենքներն ու ժողովրդավարությունը խախտելու մեջ |armenpress.am|

Քլինթոնը Թրամփին մեղադրել Է ամերիկյան օրենքներն ու ժողովրդավարությունը խախտելու մեջ |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել Է օրենքների եւ ժողովրդավարության խախտման մեջ: «Մեր փողոցներում տանկեր չկան, բայց մի՛ կասկածեք. մենք տեսնում ենք հարձակում օրենքի գերիշխանության սկզբունքի եւ մեր ժողովրդավարության գլխավոր հիմքերի վրա»,- հայտարարել Է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Հանթերյան քոլեջի ավարտական արարողությանը, որը հեռարձակվում Էր սոցիալական ցանցերում: Քլինթոնը, որը 2016 թվականին Թրամփին տանուլ տվեց նախագահական աթոռի համար պայքարը, վերստին նրան մեղադրել Է այն բանում, որ նա չի խոչընդոտել Ռուսաստանին վերագրվող «ընտրությունների միջամտությանը»: Նրա խոսքով՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել Է նման միջամտության վտանգն ապագայում: Մյուլլերը մայիսի 29-ին հավաստել Է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Ռուսաստանի հասցերին, որոնք Մոսկվան ժխտում Է: Հայտարարելով լիազորությունները վայր դնելու մասին՝ Մյուլլերն ընդգծել Է, որ եթե իր խումբը լիովին համոզված լիներ, որ նախագահն արդարադատությանը խոչընդոտելու հանցագործություններ չի կատարել, ապա դա գրված կլիներ զեկույցում: Ըստ որում Մյուլլերը նշել Է, որ, Սահմանադրությանը համապատասխան, ինքը չԷր կարող հանցագործության մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին:Կոնգրեսում դեմոկրատները դրանից հետո հայտարարել են, որ չեն բացառում Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգ սկսել նրա դեմ «երկաթե» ապացույցների առկայության դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
07:42 - 30 մայիսի, 2019
ԱՄՆ-ը ցանկանում Է ստիպել Իրանին՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ. Պետդեպ |armenpress.am|

ԱՄՆ-ը ցանկանում Է ստիպել Իրանին՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ. Պետդեպ |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը մտադիր Է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այդ մասին մայիսի 29-ին լրագրողների համար կազմակերպված հերթական բրիֆինգի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել իրանական ռեժիմի վրա, որպեսզի նրան զրկենք քայքայիչ արտաքին քաղաքականություն վարելու միջոցներից եւ ստիպել նրան՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը կվերաբերեր նրա գործելակերպի բոլոր ասպեկտներին»,- ասել Է նա: Ինչպես նախօրյակին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին: Մինչդեռ ավելի ուշ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ եւ ղեկավար այաթոլլ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, իր կարծիքով, բչինչ չեն տալիս, բացի վնասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:33 - 30 մայիսի, 2019
ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր |armenpress.am|

ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը: «Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել Է Վոլքերը: Նա նշել Է, որ «Նահանգները պատրաստ Է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել Է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
07:40 - 29 մայիսի, 2019