Վաշինգտոնն Անկարային կրկին զգուշացրել է պատժամիջոցների մասին |news.am|
05:52 - 30 մայիսի, 2019

Վաշինգտոնն Անկարային կրկին զգուշացրել է պատժամիջոցների մասին |news.am|

news.am։ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կարող է հանգեցնել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման եւ պատժամիջոցների սահմանման:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտուեգուսը՝ մեկնաբանելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Ս-400-երի հարցով աշխատանքների անցկացման մասին հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ ավելի վաղ հստակ եւ բացահայտ ասել եմ, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Թուրքիան կբախվի իրական բացասական հետեւանքների հետ, եթե ձեռք բերի այդ համակարգերը»,- ասել է Օրտուեգուսը՝ հիշեցնելով CAATSA-ի (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) օրենքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել