Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախում կայացել են ռուս խաղաղպահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպանների» բանակցությունները
 |tert.am|

Արցախում կայացել են ռուս խաղաղպահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպանների» բանակցությունները |tert.am|

tert.am: Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խմբի բանակցությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ տեղի են ունեցել Իվանյանում` խաղաղապահների շտաբում։ Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են օկուպացված Շուշի քաղաք: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Արցախի բնապահպանության կոմիտեն ևս հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։  Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։
13:47 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ

 |armenpress.am|

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին: «Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:40 - 07 դեկտեմբերի, 2022
«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա
 |shantnews.am|

«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա |shantnews.am|

shantnews.am: «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ «Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում էր ապահովել տարածաշրջանում, դա փաստ է։ Այս համատեքստում Ֆրանսիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են մնում Հայաստանին աջակցելու հարցում, ինչպես որ եղել են ի սկզբանե: Հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի շեշտադրումները որոշիչ են եղել հոկտեմբերի 20-ից Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Անշուշտ, դեռևս որոշ միջադեպեր տեղի են ունենում, սակայն այս առաքելությունն իրականում սահմանափակել է էսկալացիայի ռիսկը՝ վերահսկելով սահմանային իրավիճակը, ինչն էլ անհրաժեշտ էր։ Այս առաքելության ներկայությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, դա մեր համոզմունքն է։ Դա նաև, ինչպես գիտեք, հայերի ցանկությունն է: Վերջերս նոր հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում և Վաշինգտոնում՝ համապատասխանաբար սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Պետք է օգտագործել այս հնարավորությունները: Ինչպես Ֆրանսիայի նախագահն ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ես ինքս պարբերաբար կրկնում եմ իմ պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ․ «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- ասել է Կոլոնան: Տեսանյութը՝ այստեղ։
13:26 - 07 դեկտեմբերի, 2022
Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան
 |news.am|

Վոլկովն ընդունեց՝ Լաչինի միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի. Արթուր Մոսիյան |news.am|

news.am: Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով նախօրեին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը։ Տրամաբանությունը հետեւյալն է. Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, եւ իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։ Ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա, վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով»,– ասաց Արթուր Մոսիյանը։ Արցախցի պատգամավորի փոխանցմամբ՝ Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։ «Անդրեյ Վոլկովն ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմը համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, ինքը հիմնավորեց, որ իրենց աշխատանքը այդկերպ կբարելավվի, ռենտգեն-սկաների անհրաժեշտություն կա, այդ հարցը քննարկվում է, բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չի լինի»,– նշեց Արթուր Մոսիյանը։ Պատգամավորի խոսքով՝ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:06 - 07 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։ 
23:29 - 06 դեկտեմբերի, 2022
Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է գալիս, կդիտվի սպառնալիք երկու երկրների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը օրերս մեկնել է Բաքու՝ ներկա գտնվելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։  Հուլուսի Աքարը նշել է, թե երկու երկրները ընդհանուր են դիտարկում թե՛ ընկերներին, թե՛ թշնամիներին։  «Այս զգայուն գործընթացում մեր երկրների և մեր ազգի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն արդյունավետ, զսպող և հարգված բանակ ունենալու դեպքում»,- նշել է Աքարը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ կադրեր, սպառազինություն, տեխնիկա։ Աքարի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են, որոնք բոլոր տեսակի սպառնալիքների ու վտանգների ժամանակ միասին են․  «Երկրների միջև եղբայրական հարաբերությունների ամենալավ օրինակը ամբողջ աշխարհը տեսավ, երբ 30 տարի անց Ադրբեջանը ազատագրեց սեփական հողերը հայկական օկուպացիայից։ Այս հաղթանակի շնորհիվ, որը ձեռք է բերվել 30 տարվա համառության, հավատի և վճռականության արդյունքում, երկար տարիներ անց առաջին անգամ տարածաշրջանում մեծացան խաղաղության և կայունության հույսերը»,- նշել է Աքարը։ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս Աքարը նշել է, թե «տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԵՄ-ն, Ադրբեջանի հաղթանակից հետո շտապեցին տարածաշրջան՝ Հայաստանին պաշտպանելու»․ «Սակայն ոչ ոք երբեք չպետք է մոռանա, որ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է։ Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ, Ադրբեջանի հետ ունենալով «երկու պետություն, մեկ ազգ» հասկացողությունը, գիտենք նաև, թե ինչպես պետք է լինել մեկ բանակ, մեկ ուժ, մեկ բռունցք։ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքը կամ սադրանքը դիտարկում ենք որպես երկու երկրներին ուղղված՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է այն գալիս։ Մեր ընկերն էլ, թշնամին էլ մեկ է: Թող ոչ ոք չկասկածի դրանում»,- ասել է Աքարը։ Աքարը նաև նշել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանն ու Ալիևը մեծ ջանքեր են գործադրել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար․ «Հույս ունենք, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեկնած ձեռքը կսեղմի։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղություն հաստատելու անկեղծ ջանքերին»,- նշել է Աքարը։  Աքարը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» կապ հաստատելուն՝ նշելով, թե այդպիսով տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն․  «Մեր անկեղծ ցանկությունն է վերականգնել երկաթուղային և ճանապարհային կապերը տարածաշրջանում, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը, սկսել տնտեսական գործունեություն և հասնել հարաբերությունների կարգավորման ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերություններում: Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի մյուս դերակատարները ևս կնպաստեն բարեկեցիկ ապագայի ձևավորմանը, որտեղ երկրների միջև կլինի համագործակցություն ու համերաշխություն։ Ի վերջո Թուրքիան, ինչպես մինչև օրս եղել է, այսուհետ էլ կշարունակի կանգնած լինել Ադրբեջանի կողքին»,- ասել է թուրք նախարարը։     
17:12 - 06 դեկտեմբերի, 2022
Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հետևել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին

 |factor.am|

Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հետևել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին |factor.am|

factor.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հետևել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։ Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները։Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։
15:26 - 06 դեկտեմբերի, 2022
Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան

Հայկական կողմն ստացել է Ադրբեջանի առաջարկները․ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների․ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդոււարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ «Այո, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների, այսինքն՝ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների։ Եվ քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները»,- նշեց Աղաջանյանը։  Բայրամովը նաև հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում տեղի ունենա կամ բանակցություններ սկսվեն, Աղաջանյանը ասաց․ «Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների մակարդակով կամ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։ 
14:12 - 06 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հարցեր
 |1lurer.am|

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի ընդլայնման կարևորությունը: Աքարն իր հերթին նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև «ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա»: Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջան է ժամանել համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Նրա պատվիրակության կազմում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։
13:19 - 06 դեկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար՝ երկուշաբթի Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ТАСС-ը։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։ «Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու վեց կետից բաղկացած միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ, որն արժանացել է բոլոր պետությունների հավանությանը»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Այն ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օպերատիվ միջոցներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է Զասը։
17:55 - 05 դեկտեմբերի, 2022
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին |armenpress.am|

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հիմա նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը», - ասել է նա։ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:
17:36 - 05 դեկտեմբերի, 2022
Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

168.am: Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ «Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ 168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել։ Զառա Ամատունու խոսքով՝ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։ Շարունակությունը՝ 168.am-ում
16:44 - 05 դեկտեմբերի, 2022
Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

Մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի հետ հակամարտությունը լուծել որքան հնարավոր է շուտ։Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հավելել է Բայրամովը Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։«Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - ասել է  Բայրամովը:
16:30 - 05 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպման կարևոր թեմաներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրերին համապատասխան։ Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը:  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է հանդիպման ընթացքում պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի միջնորդական ջանքերի և եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ հարցերի քննարկումը:
15:57 - 05 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանի մոտ |tert.am|

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանի մոտ |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները։Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտական գործողությունների անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական, համակարգման ապահովելու, գետերի վրայով պոնտոնային կամուրջներ կառուցելու համար անցումներ կատարելու, ինչպես նաև թշնամու խոր թիկունքում դեսանտի վայրէջքի վերաբերյալ:  Նշենք նաև, որ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
11:30 - 05 դեկտեմբերի, 2022