Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: «Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար: Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը:
22:33 - 21 հուլիսի, 2021
Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:  «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:
20:53 - 21 հուլիսի, 2021
Թուրքիան պատրաստ է ղեկավարել Քաբուլի օդանավակայանը, բայց ունի նախապայմաններ. Էրդողան |tert.am|

Թուրքիան պատրաստ է ղեկավարել Քաբուլի օդանավակայանը, բայց ունի նախապայմաններ. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե պայմանների շուրջ համաձայնության գա ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:«Այժմ Աֆղանստանում նոր ժամանակաշրջան է. այնտեղ 3 խաղացող կա՝ ՆԱՏՕ-ն, Ամերիկան և Թուրքիան: Միացյալ Նահանգները որոշել է հեռանալ և ուզում է, որ մենք կառավարենք օդանավակայանը, որն այսպես, թե այնպես մենք ղեկավարում ենք 20 տարի: Մենք դրական ենք նայում այս իրավիճակին, բայց մեր պայմաններն ունենք»,-ասել է Էրդողանն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ: Թուրքիայի նախագահը թվարկել է այդ պայմանները:«Առաջին. ԱՄՆ-ն պետք է մեր կողքին լինի դիվանագիտական բանակցություններում: Երկրորդ. նյութատեխնիկական հնարավորությունների առումով նրանք կմոբիլիզացվեն մեզ համար: Այն ռեսուրսները, որոնք կան, պետք է փոխանցվեն Թուրքիային: Բացի այդ, կան ֆինանսական և վարչական խնդիրներ՚ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային նաև այս հարցում ... եթե մեր պայմանները բավարարվեն, մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին»,-ասել է թուրք առաջնորդը:
11:48 - 20 հուլիսի, 2021
2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ  |tert.am|

2017 թվականից ի վեր առաջին անգամ. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Հերցոգի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի պաշտոնակցի` Իցհակ Հերցոգի հետ՝ վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով թուրք առաջնորդի գրասենյակին:Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ չնայած բոլոր տարաձայնություններին` կարևոր է պահպանել շփումն ու երկխոսությունը: «Միջազգային համայնքն ակնկալում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կկարգավորվի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:Թուրք նախագահն ընդգծել է նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար: Էրդողանը շնորհավորել է Հերցոգին Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
10:23 - 13 հուլիսի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը  |tert.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հունիսի 24-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը այլ հարցերի թվում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի պահպանման վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Թուրքիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների լիամասշտաբ իրականացմանն ուղղված ռուսական ջանքերին: Հաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համակարգումն, այդ թվում՝ ելնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման շահերից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
20:45 - 24 հունիսի, 2021
Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան  |tert.am|

Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի խնդիրների առաջ կկանգնի, որոնք սպառնում են դաշինքի գոյությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը: Թուրքիան ամբողջովին կատարում է իր պարտավորությունները դաշինքի առաջ: Թուրքիան ընդունում է ՆԱՏՕ-ի պահպանման կարևորությունը` անկախ այն հանգամանքից, որ միայնակ էր մնացել այն ժամանակ, երբ ամենից շատ ուներ աջակցության կարիք»,- հայտարարել է Էրդողանը` մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:Նրա խոսքով` տարածաշրջանային ճգնաժամերում` Իրաքից մինչև Սիրիա, Պաղեստինից մինչև Լիբիա, ՆԱՏՕ-ն չի կարողացել ուժեղ կամք դրսևորել, որն ակնկալվում էր իրենից:   
11:05 - 22 հունիսի, 2021
Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում․ Էրդողան |tert.am|

Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել»,- հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ «շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը»։ Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
22:38 - 21 հունիսի, 2021
Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները |azatutyun.am|

Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։ Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։
19:39 - 20 հունիսի, 2021
Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: «Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:
09:56 - 18 հունիսի, 2021
Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով: Հունիսի 15-ից 16-ը գտնվելով Ադրբեջանում` Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է համագործակցության հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:
18:00 - 17 հունիսի, 2021
Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», - այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։ «Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
14:48 - 16 հունիսի, 2021
«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո խոսել է Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի «դերի» մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, գրում է ադրբեջանական minval.az-ը։«Ադրբեջանը հնարավորություն կստանա այդ գործընթացում դառնալ ոչ միայն սպառման շուկա, այլև արտադրական կենտրոն։ Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»,- հայտարարել է Էրդողանը։Նրա խոսքով՝ «չնայած համավարակին՝ երկու երկրները շարունակում են վճռականորեն մեծացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև Էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»։«Բացի դրանից՝ մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր կապերը տեխնոլոգիաների փոխանցման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական նախագծերի առումով»,- հայտարարել է Էրդողանը։
20:33 - 15 հունիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
18:14 - 15 հունիսի, 2021