Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|

Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա ռազմամթերք փոխանցել Կիևին |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայից թույլտվություն կստանա Համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով»,- նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը։ Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի: Քանի որ Շվեյցարիայի չեզոքություն է պահպանել, այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Այդ իսկ պատճառով Շվեյցարիայում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի արկերին:
17:43 - 18 ապրիլի, 2023
Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները,  Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնելու կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրելու «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ՝ Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։ Հավելենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Բրազիլիայի նախգահին մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։ Ավելի վաղ ուկրաինական ճգնաժամի կարգավորման 12 կետանոց ծրագիր էր ներկայացրել Չինաստանը։
14:36 - 18 ապրիլի, 2023
Սպիտակ տունը Բրազիլիայի նախագահին մեղադրել է Ուկրաինայում պատերազմի մասին Չինաստանի և Ռուսաստանի քարոզչությունը կրկնելու համար |tert.am|

Սպիտակ տունը Բրազիլիայի նախագահին մեղադրել է Ուկրաինայում պատերազմի մասին Չինաստանի և Ռուսաստանի քարոզչությունը կրկնելու համար |tert.am|

tert.am: Սպիտակ տունը սուր քննադատել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ մեկնաբանությունների համար։ Այս մասին գրել է BBC-ն։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Լուլային մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, որը հանդես է եկել որպես խաղաղ բանակցությունների միջնորդ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, շաբաթավերջին ասել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի պատերազմը խրախուսելը և սկսի խոսել խաղաղության մասին»: Նախագահի մեկնաբանությունները հնչել են Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումից հետո: Չինաստանը փետրվարին հրապարակել էր ռուս-ուկրիանական հակամարտությանը վերաբերող խաղաղության ծրագիր։ Ջոն Քիրբին ասել է, որ Լուլայի մեկնաբանությունները, որոնք ենթադրում էին, թե «Միացյալ Նահանգները և Եվրոպան ինչ-որ կերպ շահագրգռված չեն խաղաղությամբ, կամ որ կիսում են պատասխանատվությունը պատերազմի համար», «ուղղակի սխալ էին»: Պատասխանելով Քիրբիին՝ Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես և ինչու է նա եկել այդ եզրակացությանը, բայց ես բոլորովին համաձայն չեմ»: Բրազիլիան չի միացել արևմտյան երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում և մերժել է Ուկրաինային զինամթերք մատակարարելու խնդրանքը: Երկուշաբթի օրը Բրազիլիա այցելած, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան «երախտապարտ է բրազիլացի ընկերներին իրավիճակի ծագումը հստակ ըմբռնելու համար»։ «Մենք երախտապարտ ենք նրանց ցանկության համար՝ նպաստելու այս իրավիճակը կարգավորելու ուղիներ գտնելու հարցում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
13:07 - 18 ապրիլի, 2023
Պուտինն այցելել է հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի |tert.am|

Պուտինն այցելել է հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի՝ Խերսոնի ուղղությամբ «Դնեպր» զորքերի շտաբ  և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ազգային գվարդիայի «Վոստոկ» խմբի շտաբ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։«Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում գտնվող «Դնեպր» զորքերի շտաբում լսել է օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորքերի խմբի հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ ռազմական ղեկավարների զեկույցները», - հայտնել են Կրեմլից։ Հանդիպմանը նախագահը զինվորականներին խնդրել է իրենց կարծիքը հայտնել Խերսոնի և Զապորոժիեի ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ և տեղեկություններ փոխանակել։«Ես չեմ ուզում ձեզ շեղել հրամանատարության և հսկողության հետ կապված ձեր անմիջական պարտականություններից, ուստի մենք այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ: Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքը, թե ինչպես է զարգանում իրավիճակը, լսել ձեզ, տեղեկություններ փոխանակել»,- ասել է Պուտինը։Մինչդեռ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբում Պուտինը լսել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի և այլ բարձրաստիճան սպաների զեկույցները այս ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։Երկու շտաբներում էլ Պուտինը շնորհավորել է զինծառայողներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ և նրանց նվիրել սրբապատկերների կրկնօրինակներ։Նշվում է, որ պետության ղեկավարը ուղղաթիռով թռել է «Դնեպր» զորքերի խմբավորման շտաբ, ապա մեքենայով հասել հրամանատարական կետ։ ՌԴ նախագահը ուղղաթիռով շարժվել է նաև «Վոստոկ» խմբի շտաբ։
10:23 - 18 ապրիլի, 2023
Իրանի դատարանը 10 զինվորականի ազատազրկման է դատապարտել ուկրաինական Boeing-ի կործանման գործով
 |armenpress.am|

Իրանի դատարանը 10 զինվորականի ազատազրկման է դատապարտել ուկրաինական Boeing-ի կործանման գործով |armenpress.am|

armenpress.am: Իրանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 10 զինծառայողների նկատմամբ՝ 2020 թվականին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռի խոցման գործով: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:   Մոտ 20 դատական ​​նիստերից հետո «Տուր Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերի գլխավոր կառավարիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Նա նաև պարտավոր է դրամական փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարիչը, հակառակ հրամանատարական կետի հրամանին և առանց թույլտվություն ստանալու, Թեհրանից Կիև ուղևորվող ուկրաինական ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ, երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ։ Գործով ևս ինը մեղադրյալներ, որոնք միջադեպի պահին ծառայում էին «Տուր Մ-1» ՀՕՊ կառավարման խմբում, դատապարտվել են ազատազրկման՝ 1,5-ից 3 տարի ժամկետով։ Իրանի դատարանն ընդունել է լրացուցիչ միջոցներ, որոնց համաձայն՝ ինը մեղադրյալները, ինչպես նաև գլխավոր մեղադրյալը պետք է հարազատների ընտանիքներին վճարեն 150 հազար դոլարի չափով դրամական փոխհատուցում յուրաքանչյուր զոհվածի համար։ Դատարանի վճիռը նախնական է և կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում։ Ինչպես նաև, ըստ հայցվորների միջնորդության, զինդատախազությունը պետք է շարունակի հետաքննությունը և արդյունքում մեկ այլ քրեական գործ հարուցի հնարավոր մեղավորների նկատմամբ։ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթը (Boeing 737-800) վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիև թռիչքի մեկնարկից շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել են Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ սխալմամբ խոցել են ռազմական օբյեկտի մոտով թռչող Boeing-ը`ինքնաթիռն ընդունելով «թշնամու թիրախի» տեղ։ Թեհրանը Կիևին է փոխանցել ինքնաթիռի կործանման պատճառների տեխնիկական հաշվետվության նախագիծը։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դա համարել է աղետի իրական պատճառները թաքցնելու փորձ:
11:32 - 17 ապրիլի, 2023
G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը
 |armenpress.am|

G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման նստաշրջանի ընթացքում G7-ի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել Կիևին աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ իրենք առաջվա պես հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելուն, լիարժեք կերպով համակարգելուն և դրանց պահպանումն ապահովելուն, ինչպես նաև Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելուն», - ասվում է նստաշրջանի արդյունքների շուրջ Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «համաձայնել են ուժեղացնել համակարգումը պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու կամար»։ Ապրիլի 16-ին Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում (Նագանոյի պրեֆեկտուրա) մեկնարկել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
11:10 - 17 ապրիլի, 2023
Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդել են փոխադարձ հարվածների մասին. 130 ռազմագերի վերադարձել է Ուկրաինա
 |armenpress.am|

Ուկրաինական և ռուսական կողմերը հաղորդել են փոխադարձ հարվածների մասին. 130 ռազմագերի վերադարձել է Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Եվ՛ ռուսական, և՛ուկրաինական կողմերը հայտնել են վերջին օրերին փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ: Թեժ մարտեր են ընթանում Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: Ըստ գերատեսչության առավոտյան տեղեկագրի՝ ռուսական ուժերը С-300 զենիթահրթիռային համակարգերից 25 հարված են հասցրել Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերի քաղաքներին: Ռուսական կողմը նաև 42 ավիահարված է հասցրել և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 46 անգամ գնդակոծել է տարբեր ենթակառուցվածքներ: Ուկրաինական կողմը հաղորդում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և բնակելի ու հասարակական շենքերին հասցված վնասների մասին: Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ ապրիլի 14-ին ռուսական ուժերի կողմից Սլավյանսկում բնակելի շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, 24 մարդ վիրավորվել է: Ռուսական կողմն իր հերթին հաղորդում է ուկրաինական հարվածների մասին: Ըստ ТАСС գործակալության՝ գիշերը Խերսոնի մարզում գնդակոծության է ենթարկվել 4 բնակավայր: Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուղղությամբ արձակվել է 80 արկ, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից նաև հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Դոնեցկ քաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել: Հոսանքազրկումներ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Բելգորոդի մարզում: Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի քաղաքացիական օբյեկտներում երկու հրդեհ է բռնկվել, որոնք մեկուսացվել են: Տուժածներ չկան: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ հրդեհները բռնկվել են էլեկտրական ենթակայաններում. Բելգորոդ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրական հոսանքի: Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Բելգորոդին հարվածել է անօդաչու թռչող սարք: Ի դեպ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր հրահանգով Զատկի տոնի կապակցությամբ Ուկրաինա է վերադարձվել 100-ից ավելի ռազմագերի: ՌԴ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի մասին տեղեկություն չի հրապարակել: Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի: Նա չի հստակեցրել, թե քանի ռազմագերի է վերադարձվել Ռուսաստանին: 
11:07 - 17 ապրիլի, 2023
Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ չեն մտել Մերկելի պատճառով. Ուկրաինայի ՊՆ ղեկավար
 |tert.am|

Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ չեն մտել Մերկելի պատճառով. Ուկրաինայի ՊՆ ղեկավար |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատրաստ էին աշխատել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու վրա դեռևս 2008 թվականին, սակայն Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դաշնակիցներին համոզեց դա չանել, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը La Razon-ին տված հարցազրույցում։ «Դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, որը հակառակվեց և համոզեց մյուսներին», - ասել է Ռեզնիկովը։ Խոսքը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է, որտեղ, ըստ Ռեզնիկովի, դիտարկվել է դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության իրական հնարավորությունը։ Միաժամանակ, նախարարի խոսքով, դեռ այն ժամանակ Արևմուտքում կիրառվում էր «Ռուսաստանին չհրահրելու» դոկտրինան։ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Դաշինքին Կիևի շուտափույթ անդամակցությանը կողմ են բալթյան երկրներն ու Լեհաստանը։ Գերմանիան դեմ է արտահայտվել, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի «այլ ժամանակ»։
10:12 - 17 ապրիլի, 2023
Չինաստանը հերքում է Ռուսաստանին սպառազինության մատակարարումները

 |factor.am|

Չինաստանը հերքում է Ռուսաստանին սպառազինության մատակարարումները |factor.am|

factor.am: Պեկինը պնդում է, որ Ռուսաստանին զենք չի մատակարարում Ուկրաինայում պատերազմի վարման համար ու ապագայում էլ չի մատակարարելու։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանի քաղաքականությունն այս հարցում անփոփոխ է մնալու։ Այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների մատակարարման հարցին անդրադառնալով, որոնք կարող ենք օգտագործվել ռազմական նպատակներով, Գանը նշել է, որ ամեն ինչ դիտարկվում է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բերբոքը Պեկին կատարած այցի ժամանակ հորդորել է Չինաստանի իշխանություններին զենք չմատակարարել Մոսկվային։ Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու Չինաստանը դեռևս կոչ չի արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Գանը գերմանացի գործընկերոջ այս կոչին ուղիղ չի արձագանքել։ Նա հայտարարել է, որ Չինաստանը կրակի վրա յուղ չի լցնելու և ուզում է՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի։
12:29 - 14 ապրիլի, 2023
Սոցցանցերում հայտնված փաստաթղթերը անվտանգության սպառնալիք են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև դաշնակիցների համար․ Պենտագոն
 |lragir.am|

Սոցցանցերում հայտնված փաստաթղթերը անվտանգության սպառնալիք են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև դաշնակիցների համար․ Պենտագոն |lragir.am|

lragir.am: Պենտագոնը դեռևս գնահատում է գաղտնի տեղեկատվության վերջին արտահոսքի չափը, այդ թվում՝ Ուկրաինայի մոտալուտ հակահարձակման վերաբերյալ: «Մենք դեռ հետաքննում ենք, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ և որքան է խնդրի մասշտաբը», - երկուշաբթի ասել է պաշտպանության նախարարի հանրային կապերի գծով օգնական Քրիս Միգերը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արտահոսքի մասին հայտնի դառնալու հաջորդ օրը, սկսեց ամենօրյա հանդիպումներ ունենալ բարձրաստիճան զինվորականների և պետական ​​պաշտոնյաների հետ՝ իրավիճակը գնահատելու համար, ասել է նա: Նախարարությունն ընդունում է, որ արտահոսքը անվտանգության լուրջ խնդիր է ստեղծում ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև նրա դաշնակիցների համար։ Մտավախություն կա նաև, որ հրապարակված փաստաթղթերից կարող է պարզվել, թե որքան ակտիվ են ամերիկացիները լրտեսել իրենց դաշնակիցներին։ Անցած հանգստյան օրերին ամերիկացիներն արդեն մի շարք հանդիպումներ են անցկացրել այս արտահոսքից տուժած դաշնակիցների և գործընկերների հետ։ Ինչպես լրագրողներին ճեպազրույցում ասել է Պենտագոնի մեկ այլ պաշտոնյա Ջոն Քիրբին, զինվորականները մանրակրկիտ ուսումնասիրում են, թե ինչպես և ում են փոխանցվել արտահոսքի մեջ պարունակվող գաղտնի տեղեկատվությունը, քանի որ, դատելով հրապարակված փաստաթղթերի ձևաչափից, դրանք կարող են լինել հատուկ պատրաստված ճեպազրույցները ղեկավարության համար, գրում է BBC-ն։ CNN-ի հաղորդմամբ, Պենտագոնի տվյալների արտահոսքի պատճառով հրապարակվել է մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցները։ ԱՄՆ հետախուզության զեկույցում, որի աղբյուրը ազդանշանային հետախուզությունն է, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է անօդաչուներով հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուս զինվորականների կուտակումներին», քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենք, որը կարող է այդքան հեռու հասնել:
10:03 - 11 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն գաղտնալսել է Զելենսկու հեռախոսազրույցները․ CNN
 |news.am|

ԱՄՆ-ն գաղտնալսել է Զելենսկու հեռախոսազրույցները․ CNN |news.am|

news.am: Պենտագոնի տվյալների արտահոսքի պատճառով հրապարակվել է մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցները։ Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով այս փաստաթուղթը, Զելենսկու շրջապատում լրտեսության փաստը տարօրինակ չեն համարում, բայց հիասթափված են տեղեկատվության արտահոսքից։ ԱՄՆ հետախուզության զեկույցում, որի աղբյուրը ազդանշանային հետախուզությունն է, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին, իբր, «առաջարկել է անօդաչուներով հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուս զինվորականների կուտակումներին», քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենք, որը կարող է այդքան հեռու հասնել: Զեկույցը ներառում է Ուկրաինայի առաջնորդի գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ազգային անվտանգության գործակալությունը զեկույցը որակում է «որպես հետախուզական տեղեկություն, որը ստացվել է էլեկտրոնային ազդանշաններից եւ կապի համակարգերից»։ Դա բացատրում է ԱՄՆ-ի հրապարակային հայտարարությունները Ուկրաինային հեռահար հրթիռային համալիրներ տրամադրելու դժկամության մասին՝ այն մտավախությունների պատճառով, որ Կիեւը դրանք օգտագործում է Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար: Սակայն Ուկրաինան խոստացել է դրա համար չօգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը։  
16:06 - 10 ապրիլի, 2023
Սիրիայի և Իսրայելի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |azatutyun.am|

Սիրիայի և Իսրայելի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ավելացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ մեծացնելով աջակցությունն Ուկրաինային, այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես Մեծ յոթնյակի նախագահող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մեծ յոթնյակի հետ, կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։ Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք մի քանի փուլով մտցվեցին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից մոտ հազար մարդու և հարյուր կազմակերպության վրա։ Ճապոնիան հաստատել է նաև երկրից Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, այն արդեն պարունակում է մոտ 800 ապրանք։
10:25 - 10 ապրիլի, 2023
Ուկրաինան վերանայել է ռազմական պլանները՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով. CNN
 |tert.am|

Ուկրաինան վերանայել է ռազմական պլանները՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով. CNN |tert.am|

tert.am: ԱՄՆ բանակի և հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերը, որոնք իբր հայտնվել են համացանցում, ստիպել են Կիևին փոխել իր «ռազմական պլանները»: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն փոխել է «իր որոշ ռազմական պլաններ»՝ կապված փաստաթղթերի հետ, որոնցում տեղեկություններ են հայտնվել նաև Կիևի ուժայինների մարտական ներուժի մակարդակի մասին։ Միաժամանակ հեռուստաալիքը չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ են դրանք և դրանց մասշտաբները։ Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստուգում է իբր գաղտնի փաստաթղթերի իսկությունը, որոնք հայտնվել են համացանցում։ 
10:13 - 10 ապրիլի, 2023