ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին
 |1lurer.am|

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին |1lurer.am|

<di1lurer.am: v class="static-content fs18"> ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: «Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։  
17:11 - 24 հունվարի, 2023
Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացված գործի շրջանակներում հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները» - գրել է Կիրակոսյանը թվիթերյան իր էջում: Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Դատարանը Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի հունվարի 30-ին: 
15:32 - 24 հունվարի, 2023
Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ
 |tert.am|

Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի թուլությունն իր ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ, նրա կարծիքով, կազմակերպությունը չի կարողացել դիմակայել մարտահրավերներին։Այս կարծիքը Կիսիդան հայտնել է խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։««Բացահայտվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները՝ ի պատասխան օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային խաղաղության կարգի մարտահրավերին (նկատի ունի ՌԴ հատուկ ռազմական գործողությունը)։ Միջազգային խաղաղության կարգի թուլացումն ակնհայտ է դարձել. որոշ երկրներ օգտագործում են այս հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության հետ իրենց կապերն ամրապնդելու, էներգետիկ և այլ ոլորտներում գործնական օգուտներ քաղելու, ինչպես նաև միջուկային հրթիռների զարգացմանը նպաստելու համար», - ասել է Քիսիդան:Շարունակությունը՝ tert.am-ում
10:11 - 23 հունվարի, 2023
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․ «Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։ Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:23 - 19 հունվարի, 2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը ապահովելու կոչ է արել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը ապահովելու կոչ է արել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը Վոլքեր Թյուրքը կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը։ Այս մասին նշված է հանձնակատարի թվիթերյան միկրոբլոգում։ «Սննդի, դեղորայքի և կենսական այլ ապրանքների ու ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական տուժած բնակչության իրավունքների իրացման համար»,- նշել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
10:04 - 19 հունվարի, 2023
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինական ՀՕՊ կայանքը տեղակայված է եղել Դնեպրի բնակելի տարածքում |tert.am|

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինական ՀՕՊ կայանքը տեղակայված է եղել Դնեպրի բնակելի տարածքում |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ ռուսական հրթիռը չէր խոցի Դնեպրում գտնվող բնակելի շենքը, եթե այն չխփվեր ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը, ըստ նրա, գտնվում էր բնակելի թաղամասում։ Ինչպես գրում է kommersant.ru-ն, Նեբենզիան դա անվանել է «մարդասիրական իրավունքի խախտում»: «Քաղաքի ենթակառուցվածքի վրա արձակված ռուսական հրթիռը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, քանի որ հակաօդային պաշտպանության կայանքը տեղակայված է եղել բնակելի տարածքում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնց մասին դուք այդքան խոսում եք։ Խոցված հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա. եթե Ուկրաինայի իշխանությունները լսեին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, այս ողբերգությունը տեղի չէր ունենա»,- ասել է Նեբենզյան: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ զինված ուժերն զանգվածային հրթիռակոծության էին ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Պայթյունների մասին հայտարարել էին Կիևի, Լվովի, Վինիցայի, Նիկոլաևի, Օդեսայի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Դնեպրում հրթիռն ընկել էր բնակելի շենքի վրա, դեպքի վայրում լսվում էին ճիչեր։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Դնեպրի բազմահարկ շենքի վրա ընկել էր ռուսական X-22 հրթիռը, որը նախատեսված է ծովում ավիակիրների ոչնչացման համար։
11:04 - 18 հունվարի, 2023
Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|

Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|

news.am: Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։ Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները՝ հունվարի 31-ին։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել՝ պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ «Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «միջանկյալ միջոցների մասին միջնորդությունն առաջնային է մնացած բոլոր գործերի նկատմամբ»։ Ադրբեջանն իր հերթին պահանջել է դադարեցնել Արցախի տարածքի ականազերծումը և մանրամասն տեղեկություններ տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի գտնվելու վայրի և բնութագրերի մասին։ 
11:38 - 14 հունվարի, 2023
Ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են․ Զախարովա |armenpress.am|

Ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են․ Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուններ»,-ասել է Զախարովան։ Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են։ «Այդ գործընթացը կարող է էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ավելացրել է Զախարովան։ Ինչ վերաբերվում է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելուն, Զախարովան հայտնել է, որ հայտարարության ֆրանսիացի հեղինակներն անտեսել են Ռուսաստանի առաջարկները։ «Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։  Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։  Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով»,- ասել է Զախարովան։
14:59 - 12 հունվարի, 2023
Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել |armtimes.com|

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել։ «Ես չեմ բացահայտի այն, ինչ տեղի կունենա Անվտանգության խորհրդում հունվարի 17-ին Ուկրաինայի վերաբերյալ մեր առաջարկով. թող մեր հակառակորդներն առայժմ ապրեն անտեղյակության մեջ»,- չորեքշաբթի իր թելեգրամյան ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Բացի այդ, ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ համաձայն «Արրիա բանաձևի»՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի դեկտեմբերյան հրետակոծության թեմայով։ «Հետաքրքիր բանախոսներ և փաստեր են լինելու. ինչպես գիտեք, նման հանդիպումներին, ի տարբերություն Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստերի, մենք կարող ենք տեսա և ֆոտոնյութեր ցուցադրել»,- ընդգծել է նա։
10:25 - 12 հունվարի, 2023
Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր
 |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար: -Պարոն դեսպան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ թեմայի շուրջ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Դրան հաջորդեցին լուրերը, որ ի թիվս այլ երկրների՝ նաև Միացյալ Թագավորությունն է խոչընդոտել հայտարարության ընդունմանը: Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Թագավորությանը, Ռուսաստանին, Ալբանիային և ԱՄԷ-ին հայտարարության ընդունումը ձախողելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները: -Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը: Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար: -Շրջանառվող տարբեր լուրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ հաշվի առնելով, որ միջանցքն արգելափակած ադրբեջանցիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի կողմից այդ հանքերը շահագործելու դեմ: -«Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։ Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում:Բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար համագործակցել միմյանց հետ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: -Արդեն 29 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու միջազգային հանրության կոչերը, ինչպես տեսնում ենք, որևէ արդյունք չեն տալիս: Ի՞նչ գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Թագավորությունը խնդրին լուծում տալու և Լեռնային Ղարաբաղում հասունացող հումանիտար աղետը կանխելու համար: Արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային այլ դերակատարների հետ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց: -Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ է արտահայտվել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կառավարություններին բարեխղճորեն կատարել հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա համահունչ է մեր աջակցությանը միջազգային ջանքերին` նպաստելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն այս դիրքորոշումը վերահաստատել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած զրույցներում, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումներում և Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումներում: Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել։
17:40 - 11 հունվարի, 2023
Ցանկացած առաքելություն ԼՂ  կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ցանկացած առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելություն ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի համաձայնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Մշտական շփումներ տարբեր մակարդակներում մշտական ​կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։  Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե պարզվի՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ․ բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ 
13:08 - 11 հունվարի, 2023
Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը   |armenpress.am|

Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,-  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։  «ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
10:19 - 10 հունվարի, 2023
ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Սիրիային տրվող անդրսահմանային օգնության մեխանիզմը երկարաձգելու որոշում |armenpress.am|

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Սիրիային տրվող անդրսահմանային օգնության մեխանիզմը երկարաձգելու որոշում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 9-ին միաձայն բանաձև է ընդունել Սիրիային անդրսահմանային օգնության մեխանիզմի գործունեությունը վեց ամսով երկարացնելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ընդունված որոշմամբ երկարաձգվում է 2022 թվականի հուլիսի 12-ին ընդունված անդրսահմանային աջակցության մեխանիզմի մասին որոշումը։ Այն ուժի մեջ է թողնում «Բաբ ալ-Հավա» անդրսահմանային օգնության միակ անցակետի շահագործումը Սիրիայի և Թուրքիայի սահմանին։ Ըստ բանաձևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հատուկ զեկույց ներկայացնի Սիրիայում հումանիտար կարիքների վերաբերյալ ոչ ուշ, քան հունիսի 10-ը։ Ի տարբերություն աջակցության մեխանիզմի վերաբերյալ նախկին փաստաթղթերի՝ ներկայիս տեքստը չի պարունակում միջանցքի շահագործումը վեցամսյա ժամկետի ավարտից հետո ևս վեց ամսով երկարաձգելու դրույթ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ համաշխարհային կազմակերպությունը հանձնառու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու «ամենաանվտանգ և ամենաարդյունավետ ուղիներով»:
09:58 - 10 հունվարի, 2023
ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների հասցեագրման համար. Վահան Հունանյան

ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների հասցեագրման համար. Վահան Հունանյան

Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։  «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար»,- նշել է մամուլի քարտուղար Վահագն Հունանյանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:16 - 05 հունվարի, 2023
Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային hանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյան

Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային hանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյան

ԼՂ-ում hումանիտար ճգնաժամ hարուցած այդ գործողությունը միջանցքը ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք էր hարուցել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտնեց ՀՀ վարչապոտ Նիկոլ Փաշինյանը։ Չնայած սրան, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը գործողությունների չի ձեռնարկում hարցը կարգավորելու ուղղությամբ։ Գործադիրի ղեկավարը վերահաստատեց նախորդ նիստերի հայտարարությունների այն փաստը, որ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի hայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունները, ինչը լրջագույն hարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։  «Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջացնքի փակման վերաբերյալ պատճառաբանություններ են բերում, բայց իմ hամոզմամբ՝ ամենախորը ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի hայերը շարունակում են ապրել իրենց hայրենիքում, և միջազգային hանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի hստակ արձանագրել ԼՂ hայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգայիև hանրությունից, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորhրդի մշտական անդամ ՌԴ-ից, ում խաղաղապաh զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերաhսկողության տակ պաhելը նրա ուղիղ պարտավորությունն է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ hայտարարությամբ»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը hիշեցրեց, որ ԼՂ-ում hաստատված hումանիտար ճգնաժամի կառավարման hարցում ԼՂ ժողովրդին աջակցելու hամար աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ․ «Խումբը արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող hումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի, որքան անhրաժեշտ է»։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Փաշինյանը վերաhաստատեց ՀՀ hավատարմությունը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․-ի hունվարի 11-ի, 2021թ․-ի նոյեմբերի 26-ի, 2022թ․-ի hոկտեմբերի 30-ի եռակողմ hայտարարություններին, ինչպես նաև 2022թ․-ի hոկտեմբերի 6-ի Պրաhայի քառակողմ hանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են hանդիպմանը hաջորդած hայտարարությունների մեջ։ «Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անhրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստաhավաք առաքելության գործուղումը, և անhրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
11:29 - 05 հունվարի, 2023
Ըստ Պոլյանսկու՝ Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անմաքուր քայլերի պատճառով |azatutyun.am|

Ըստ Պոլյանսկու՝ Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անմաքուր քայլերի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին արձագանքել է լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը:  Պոլյանսկին Տելեգրամ ալիքում գրել է, որ Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։ «Արեւմտյաններին ավելի շատ մտահոգում էր Անվտանգության խորհրդի ինչ-որ արդյունք ընդունելը, քան կոնֆլիկտային իրավիճակի լուծումը։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Խորհրդի պատասխանը պետք է օգնի գտնել փոխզիջում և վերսկսել խաղաղ գործընթացը՝ առանց որևէ կողմին պիտակավորելու»,- նշել է նա;  Ըստ Պոլյանսկու, «Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների, ընդ որում այն դեպքում, երբ ռուսական կողմն է Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում հակամարտության կարգավորմամբ»։ «Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- Տելեգրամ ալիքում գրել է Պոլյանսկին: Նրա խոսքով, ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»: Նա հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»:
11:02 - 01 հունվարի, 2023